From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Վասիլևիչ Գերասիմով (ռուս.՝ Сергей Васильевич Герасимов, օգոստոսի 26, 1885[1], Մոժայսկ, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[2] - ապրիլի 20, 1964[2][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս խորհրդային նկարիչ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1958 թվական)։ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947 թվական)։
Սերգեյ Գերասիմով | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 26, 1885[1] |
Ծննդավայր | Մոժայսկ, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | ապրիլի 20, 1964[2][3][4][…] (78 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Ս. Ստրոգանովի անվան արվեստի և արդյունաբերության ակադեմիա (1907) և Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1912) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Ուսուցիչ | N. N. Sobolev? |
Աշակերտներ | Q111961456?, Q113449096?, Aleksandr Grigorevitsj Maksimenko? և Q125503617? |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Sergei Vasilyevich Gerasimov Վիքիպահեստում |
1907-1912 թվականներին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։
Լավագույն բնանկարներն են «Ձմեռ»-ը (1939 թվական), «Սառցահալք»-ը (1954 թվական)։
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ստեղծել է հայրենասիրական շնչով տոգորված «Պարտիզանի մայրը» նկարը (1943 թվական, մասամբ վերափոխել է 1949—1950 թվականներին, նշված բոլոր գործերը Տրետյակովյան պատկերասրահում են)։
Նկարազարդել է Մաքսիմ Գորկու ստեղծագործությունները։
Գերասիմովի «Ուշ աշուն» (1936 թվական), «Նկարչուհի Լ. Բաժբեուկ-Մելիքյանի դիմանկարը» (1959 թվական) և «Գարնանային երեկո» կտավները գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում։
Լենինյան մրցանակի դափնեկիր է (1966 թվական)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.