Լավինիա Ալեքսանդրի Բաժբեուկ-Մելիքյանը (ապրիլի 3, 1922(1922-04-03)[1][2][3], Թիֆլիս, ԱԽՖՍՀ[2][3] - նոյեմբերի 8, 2005(2005-11-08)[4][3], Երևան, Հայաստան[3]), հայ գեղանկարչուհի։ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1983Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (2002)։

Արագ փաստեր Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, Ծնվել է ...
Փակել

Կենսագրություն

Հայ մեծանուն նկարչուհի Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը ծնվել է 1922 թվականին՝ Թիֆլիսում, նշանավոր հայ նկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ընտանիքում։ Հայրը նրան Լավինիա է անվանել՝ իտալացի նշանավոր նկարիչ Տիցիանի դստեր պատվին։

1935 թվականին Լավինիան ժամանել է Երևան, 1941-1944 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, իսկ 1951 թվականին ավարտել Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստական ինստիտուտը։ 1962-1964 թվականներին եղել է Նկարիչների միության կառավարման խորհրդի անդամ, Նկարիչների 2-րդ համամիութենական համագումարի պատվիրակ։

Հոգեբանական ճշմարտացի նրբերանգներով պատկերել է իր ժամանակակիցներին, մարմնավորել Հայաստանի աշխատավոր կանանց։

Ստեղծել Է դիմանկարներ («Ինքնանկար Ս. Ժիլինսկայայի հետ», 1965, «Ռեժիսոր Մ. Վարժապետյանը», 1973, «Ինքնանկար», 1979, Հայաստանի ազգային պատկերասրահ, «Զուլեյկայի դիմանկարը», 1987, «Արշակ», 2003), բնանկարներ («Ժայռեր», 1976, ՀԱՊ), նատյուրմորտներ («Նատյուրմորտ արձանիկով», 1965, «Նատյուրմորտ», 1972, «Նատյուրմորտ Վեներայի դիմակով», 2000), խորհրդանշական պատկերներ («Հրեշտակ», 1998), որոնց բնորոշ են գույների և նրբերանգների կենսականությունը[5]։

1962 թվականին Երևանում մասնակցել է «Հինգի» ցուցահանդեսին (Մինաս Ավետիսյան, Ալեքսանդր Գրիգորյան, Արփենիկ Ղափանցյան և Հենրիկ Սիրավյան

Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը Հայաստանի Հանրապետությունում չունի տուն-թանգարան, այդ պատճառով նրա աշխատանքների մի մասը դստեր տանն են պահպանվել։ 2003 թվականի օգոստոսին, «անհայտ անձինք» մուտք գործելով Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի Երևանի Տերյան փողոցում գտնվող բնակարանը[6], գողացել են Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի համաշխարհային 21 գլուխգործոցները[7], որը չի բացահայտվել։ Ծանր ապրումներից և իրավիճակի անկարողությունից՝ Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը հիվանդացել է և մահկանացուն կնքել 2005 թվականին[8][9]։

Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի աշխատանքները պահվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի և Ռուսաստանի գեղարվեստական ֆոնդերում և աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ մասնավոր պատկերասրահներում և հավաքածուներում։

Հիմնական աշխատանքներ

  • Հոր՝ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի դիմանկարը (1960),
  • Մայր (1961),
  • Նատյուրմորտ գրքերով (1970),
  • Ինքնադիմանկար (1978),
  • Նկարչուհի Նինա Ժիլինսկայա (1984),
  • Ագաբալյանց քույրերի դիմանկարը (1994),
  • Մ. Խաչատրյանի դիմանկարը (1996)։

Անհատական ցուցահանդեսներ

  • Նկարչի տուն, Երևան, 1979[10],
  • Մոսկվա, 1980[11],
  • Հայաստանի նկարիչների միություն, Երևան, 01.10.2008-14.10.2008[12],
  • Ռուսաստանի արվեստի ակադեմիա, Մոսկվա, 04/10/2007-05/06/2007[13]։

Պարգևներ և մրցանակներ

Անդամակցություն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.