Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան

հայ նկարիչ From Wikipedia, the free encyclopedia

Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան
Remove ads

Ալեքսանդր Ալեքսանդրի Բաժբեուկ-Մելիքյան (օգոստոսի 30 (սեպտեմբերի 11), 1891[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - հուլիսի 20, 1966(1966-07-20)[3][4][1][…], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), վրացահայ նկարիչ, Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր նկարիչ (1961)։ Հայտնի է որպես դիմանկարի վարպետ։

Remove ads

Նկարիչներ Լավինիա, Զուլեյկա և Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանների հայրն է։

Remove ads

Կենսագրություն

Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը ծնվել է 1891 թվականին, Թիֆլիսում, ծառայողի ընտանիքում։ Բեյբբեուկ-Մելիքովները եղել են բնիկ թիֆլիսցիներ։ 1906-1910 թթ. սովորել է Գեղեցիկ արվեստը խրախուսող կովկասյան ընկերության Թիֆլիսի գեղանկարչության և քանդակագործության դպրոցում, 1911-1912 թթ. Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։ 1922-1929 թթ. դասավանդել է Մ. Ի. Թոիձեի գեղարվեստի ստուդիայում, 1929-1938 թթ.՝ Թբիլիսիի գեդարվեստի ակադեմիայում։

Thumb
«Բաժբեուկ-Մելիքյաններ.Երկու սերունդ» Հայաստանի ազգային պատկերասրահում
Remove ads

Ստեղծագործություններ

Ստեղծել է հատուկ մշակված գունածածկույթով փոքրածավալ գեղանկարչական երկեր։ Վաղ շրջանի գործերին («Երեք կին», «Տեսողական պատրանք», երկուսն էլ՝ 1928 թ.) բնորոշ են մուգ կոլորիտը և նուրբ ձևերը։ 1930-1940-ական թթ. Բաժբեուկ-Մելիքյանն ուսումնասիրել է դասական գեղանկարիչների գործերը, հրաժարվել ժամանակակից ձևերից՝ աստիճանաբար երանգապնակը հարստացնելով լույսով, գույնով՝ հասել է ոսկեգույնին մոտեցող շողշողուն գունաշարի[5]։ «Բակ Պեսկիում», «Ջրաղաց Օրթաճալայում», «Լավինիան իսպանական գլխարկով», «Մերկ Լիդան» նկարներում իշխում են վարդագույնը, բաց կանաչավունը, դեղինը, վառ կարմիրը։ Բաժբեուկ-Մելիքյանի 1940-ական թվականներին ավելի են պայծառացել նկարչի գույները՝ հասնելով ոսկեգույնին մոտեցող շողշողուն գունաշարի՝ «Մերկ կին», «Ձեռնածու կին», «Ձեռքերը բարձրացրած Լիդան» և այլն։ 1950-ական թվականներին Բաժբեուկ-Մելիքյանի նկարների գուներանգը դարձել է նյութական ու կենսալից՝ «Ճոճ», «Աճպարարուհին», «Քրդական պար»։ Ուշագրավ են նաև նրա հայաստանյան բնանկարները՝ «Տանիքի վրա», «Զանգեզուր» և այլն։

Ինքնատիպ գեղարվեստականությամբ ու ճաշակով են առանձնանում կանանց դիմանկարները («Նազելի Տերյան», 1929 թ., «Լավինա», 1961 թ., «Կիռա Գոզաշվիլի», 1963 թ., ) կոմպոզիցիաները («Լողացող կանայք», 1928 թ., «Լողորդուհիներ», 1929 թ., «Կրկեսի արտիստների խումբը», 1940 թ.), որոնք առանձնանում են բնորդի հուզաշխարհի դիպուկ ընկալումով, անհատական գծերի շեշտադրմամբ, հյութեղ երփնագրով։

Բաժբեուկ-Մելիքյանը ստեղծել է նաև հայաստանյան բնանկարներ («Զանգեզուր», 1965 թ.)։ Գործերը պահվում են Վրաստանի կերպարվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, անհատական հավաքածուներում[6]։

Remove ads

Ցուցահանդեսներ

  • 2016 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել «Բաժբեուկ- Մելիքյաններ. երկու սերունդ» ցուցահանդեսը` նվիրված Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ծննդյան 125-ամյա հոբելյանին և նրա զավակներին՝ Լավինիային, Զուլեյկային ու Վազգենին[7]։
  • 2017 թվականին Վրաստանի ազգային թանգարանի Դմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահի չորս դահլիճում ներկայացվել է Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի 96 կտավ՝ նվիրված նկարչի ծննդյան 125 և մահվան 50-րդ տարելիցին։ Սա նկարչի աշխատանքների առաջին ցուցադրությունն է եղել Թբիլիսիում[8]։

Ընտանիք

Ծանոթագրություններ

Loading content...

Գրականություն

Արտաքին հղումներ

Loading content...
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads