Սեմյոն Միխայլովիչ Բուդյոննի (ռուս.՝ Семён Михайлович Будённый, ապրիլի 13 (25), 1883, Բուդյոննովսկայա, Q4406212?, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 26, 1973(1973-10-26)[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), խորհրդային զորահրամանատար, ԽՍՀՄ առաջին մարշալներից մեկը, Խորհրդային միության եռակի հերոս, Գեորգիևյան խաչի լրիվ ասպետ։ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի տարիներին ղեկավարել է ԲԳԿՀ 1-ին հեծելազորային բանակի հրամանատարը։

Արագ փաստեր Սեմյոն Բուդյոննի, Ծննդավայր ...
Սեմյոն Բուդյոննի
Семён Будённый
Thumb
Բուդյոննին 1943 թվականին
ապրիլի 13 (25), 1883 - հոկտեմբերի 26, 1973(1973-10-26)[1][2][3] (90 տարեկան)
ԾննդավայրՌուսաստան Պրոլետարսկի շրջան, Ռոստովի մարզ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մոսկվա, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զորատեսակ Հեծելազոր
ԿոչումԽորհրդային Միության մարշալ
Հրամանատարն էր1-ին հեծելազորային բանակ
Մարտեր/
պատերազմներ
Ռուս-ճապոնական պատերազմ
Առաջին համաշխարհային պատերազմ
Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
Խորհրդա-լեհական պատերազմ
Երկրորդ համաշխարհային պատերազմ
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա
ՊարգևներԽորհրդային Միության հերոս (3 անգամ)
Գեորգիևյան խաչ (I-IV աստիճան)
Փակել

1932 թվականին ավարտել է Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Որպես Հարավ-Արևմտյան (1941 թվականի հունիս-սեպտեմբեր), ապա Հյուսիսային-Կովկասյան (1942 թվականի մայիս-սեպտեմբեր) ռազմաճակատների, ապա ԽՄ հեծելազորային զորքերի հրամանատար մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին։ Ետպատերազմյան տարիներին ղեկավար աշխատանք է վարել ԽՍՀՄ պաշտպանության, այնուհետև գյուղատնտեսության մինիստրություններում։ Բազմիցս ընտրվել է ԽՍՀՄ պետական կառավարական և կուսակցական ղեկավար մարմիններում։

Լինելով Իոսիֆ Ստալինի քաղաքական դաշնակիցը, Բուդյոննին 1941 թվականին, երբ Ֆաշիստական Գերմանիան լայնամասշտաբ հարձակում սկսեց Խորհրդային Միության դեմ, ծառայության մեջ գտնվող երկու ամենատարեց հրամանատարներից մեկն էր, սակայն գործողությունների առաջին իսկ փուլերում ձախողելով ինքնապաշտպանական մարտերը (զրահատեխնիկայի դեմ մարտնչելով ժամանակավրեպ հեծելազորով), որը դարձավ 100 հազարավոր զոհերի և 4,5 միլիոն գերեվարվածների պատճառ[5], հեռացվեց հրամանատարությունից։ 1939 թվականին, երբ մի առիթով Բուդյոննուն փորձում էին բացատրել գալիք պատերազմում տանկերի կարևորության մասին, նա պատասխանել էր հետևյալ կերպ․

«Դուք ինձ չեք համոզի։ Հենց պատերազմ սկսվի, բոլորը կգոռան. «Ուղարկե՜ք հեծելազորը»[6]

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.