From Wikipedia, the free encyclopedia
Սարասվատի (սանսկր. ՝रर््् - «ջրերով հարուստ»), հինդուիզմում իմաստության, գիտելիքի, արվեստի, գեղեցկության և ճարտասանության աստվածուհին է։ Բրահմաչարինի՝ Բրահմայի օգնականը տիեզերքի ստեղծման ժամանակ։ Սարասվատին իրականացնում է երկնքի և երկրի ամուսնությունը, և հենց նա է ստեղծում Երկնային ամուսնության ապարանքը՝ փրկության և հավիտենական երանության։ Ի սկզբանե, գետի աստվածուհի[1][2][3]:
Սարասվատի | |
---|---|
Տեսակ | գետի աստված և Դևի |
Դիցաբանություն | հինդուիզմ և բուդդայականություն |
Սեռ | իգական |
Երևի համընկնում է | Benzaiten?, Gayatri? և Thurathadi? |
Ամուսին | Բրահմա |
Ասպարեզ | գիտելիք, արվեստ և երաժշտություն |
Sarasvati Վիքիպահեստում |
Սարասվատիի որոշ անուններ հնչում են ինչպես «հնարավորություն տալ գոյություն ունենալ», «խոսքի և կյանքի տիրուհի», «բարձրագույն գիտելիք»։ Նա համարվում է բոլոր գիտելիքների՝ արվեստի, գիտության, արհեստների և հմտության մարմնավորում։
Հաճախ պատկերված է սպիտակ կարապի վրա նստած՝ որպես լույսի ուժերի խորհրդանիշ։
Սարասվատին հիշատակվում է Ռիգվեդայում, նրան նվիրված են երեք օրհներգ՝ որպես մեծ գետի աստվածուհի։ Վեդայական դարաշրջանում նրան երկրպագում էին որպես մաքրող, պաշտպանիչ և բուժող աստվածուհի։ Կա լեգենդ, թե ինչպես է նա երկնային բուժող Աշվինսի հետ միասին բուժում ուժը կորցրած Ինդրային։
Ինչ վերաբերում է գետին, որը ծառայում էր որպես աստվածացման նախատիպ, հնդկաբանները չեն կարողանում գալ ընդհանուր կարծիքի։ Առաջարկվում է.
Այն բանից հետո, երբ հին գետը չորացավ կամ փոխեց իր ընթացքը, Սարասվատի աստվածուհուն դադարեցին կապել գետի հետ, այսուհետ նա Բրահմայի կինն է և արվեստի ու գիտությունների հովանավորը։ Նրան են վերագրում սանսկրիտ և Դևանագարի այբուբենների ստեղծումը։
Սարասվատին պատկերվում է որպես սպիտակ գույնի հագուստով գեղեցիկ կին։ Նա սովորաբար նստած է լոտոսի պատվանդանի (պադմա-սանա) գեղեցիկ դիրքով (լալիտասանա). մի ոտքը կախված ներքև, իսկ մյուսը՝ նրա տակ։ Ասոցացվում է սպիտակի հետ, որը խորհրդանշում է գիտելիքի մաքրությունը։ Նա չի կրում զարդեր և ոսկի, հագնված է խիստ պատշաճ՝ որպես նշան, որ նա նախընտրում է հոգևոր արժեքները, այլ ոչ նյութական։ Նրան սովորաբար պատկերում են չորս ձեռքերով։ Նրա ձեռքերում են.
Որոշ բարձրաքանդակների վրա նա երաժշտական գործիք չի պահում իր ձեռքերում, այլ նրա ձեռքերը ծալված են աբհայ-մուդրա (պաշտպանության ժեստ) կամ վարադա-մուդրա (օրհնության ժեստ) դիրքով։ Նրա փոխադրման միջոցը կարապն է, իսկ նրա զինանշանը՝ վեցանկյունանի աստղը կամ հեքսագրամը (շատկոպա կամ սադյանտրա)։ Երբեմն նրան պատկերում են կանգնած։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.