բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Լոտոս (լատին․՝ Nelúmbo), երկշաքիլ բույսերի դասին պատկանող լոտոսանմանների դասի միակ ներկայացուցիչ (լատին․՝ Nelumbonaceae)։
Լոտոս | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Proteales |
Ընտանիք | Nelumbonaceae |
Ցեղ | Լոտոս (Nelumbo) Adans., 1763 |
Ձևափոխված ցողունները ընկղմված են խորը ջրի տակ` հողի մեջ։ Լոտոսի մոտ զարգանում են երեք տեսակի տերևներ` ստորջրյա, լողացող և վերջրյա, որոնք վեր են բարձրանում ջրի մակերևույթից և աճում են երկար ճկուն ելուստներով։
Այդ անվանմամբ հին հույների մոտ հայտնի էին շատ բույսեր, որոնց պտուղները օգտագործվում էին սննդի մեջ, տարբերակում էին մասնավորապես եգիպտական և կիրիական լոտոսները։ Թեոփրաստեսի կողմից հիշատակվող լոտոսը՝ Zizyphus lotus, L. Կրուշինյանների (Rhamnaceae) ընտանիքին պատկանող թուփ է։ Ներկայումս այս տեսակը հանդիպում է Հարավային Եվրոպայում, ծագումով Հյուսիսային Աֆրիկայից, նրա պտուղները սալորի կորիզի չափ են շատ համեղ են, հին ժամանակներում օգտագործվել են սննդի մեջ՝ Հյուսիսային Աֆրիկայի ժողովուրդների կողմից, հավանաբար Հոմերոսի լոտոֆագները պատկանում էին այդ ժողովուրդներին։ Եվ՛ Հնդկաստանում, և՛ Եգիպտոսում, ինչպես նաև Դիոսկորիդոսի մոտ լոտոս էին համարում տարբեր տեսակի ջրաշուշանները (Nymphaea caerulea Saw., N. Lotus L.), ինչպես նաև ընկուզակիր լոտոսները՝ Nelumbo nucifera (Gaertn.) (հետագայում հայտնի ինչպես Nelumbium speciosum (Wild) կամ Nymphaea nelumbo):
Այդ բնիկների աչքերով սուրբ բույսն աճում է Նեղոս և Գանգեսի կանգնած կամ դանդաղ հոսող ջրերում, ընկուզակիր պտուղներ են (հնում անվանում էին եգիպտական ունդ՝ faba egyptiaca)։ Սերմերց և կոճղարմատներից ստանում էին ալյուր։ N. speciosum-ը աճում է Կենտրոնական և Հարավային Աֆրիկայում, Ռուսաստանում Աստրախանի մոտակայքում (նայել Աստրախանի արգելոցում), Վոլգոգրադի մարզում (Սրեդնեախտուբինսկի շրջան, չհասած Լեբյաժայի մարգագետին), Կալմիկիայի, Կրասնոդարի, Խաբարովսկի և Պրիմորիեի երկրամասերում։
Բուդդիզմում լոտոսը ծառայում է որպես մաքրության խորհրդանիշ։ Լոտոսը ծնվում է տղմուտ ճահճաջրերում, սակայն նա լույս աշխարհ է գալիս մաքուր և անբասիր։
Համաձայն դրա` «Սամսարայի աշխարհում ծնված, բայց իսկապես Բուդդայի ուսմունքներին դավանողները կարող են ի վերջո ազատվել պղծություններից»։ Ինչպես լոտոսի ծաղիկները, որոնք ծնվում են տիղմից՝ անբասիր, այնպես էլ այստեղ այն անձնավորում է սանսարայի անկախությունը, չնայած ապրում է հենց նրանում[1]։ Լոտոսի պատկերը մեծ կիրառություն ունի բուդդայական կիրառական մշակույթում։
Seamless Wikipedia browsing. On steroids.