From Wikipedia, the free encyclopedia
«Սառցե դարաշրջան 2. Գլոբալ տաքացում» (անգլ.՝ Ice Age 2։ The Meltdown, 2006) համակարգչային լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմ, ստեղծվել է Blue Sky Studios ստուդիայում 20th Century Fox-ի համար։ Սառցե դարաշրջան մուլտֆիլմի շարունակությունն է։
Մամոնտ Մեննին, համրագնաց Սիդը և երկարաժանիք վագր Դիեգոն շարունակում են իրենց ճանապարհորդությունը։ Իմանալով, որ իրենց երկրում սկսելու է տաքացում և մոտ ժամանակներս բոլորը կարող են խեղդվել, նրանք շարժվում են դեպի նավը։ Նրանցից առանձին, իր կյանքով ապրում է երկարաժանիք սկյուռ Սկրատը։ Անտեղյակ վերահաս բնական աղետից, նա դեռ շարունակում է որսալ իր կաղինը։ Ջերմաստիճանի բարձրացման հետևանքով խախտվում է սառցադաշտը, որի մեջ ապրում են երկու ծովային նախապատմական սողուններ Կրիտեյսեյշն ու Մեյլստրոմը, որոնք սկսում են հետևել գլխավոր հերոսներին։
Մենին շատ վատ է զգում այն մտքից, որ ինքը աշխարհի վերջին մամոնտն է, մինչ այն պահը, երբ հանդիպում է մամոնտ Էլլիին։ Սակայն վերջինս կարծում է, որ ինքը իր եղբայրներ Կրեշի և Էդդիի պես պարկամուկ է։ Շուտով նրանք հայտնվում են բարակ սառցադաշտի վրա, որտեղ նրանց վրա հարձակվում են ծովային սողունները։ Այդ ժամանակ պարզվում է, որ Դիեգոն վախենում է ջրից։ Շուտով Էլլին հասկանում է, որ մամոնտ է, բայց Մեննին խիստ վիրավորում է նրան, այդ պատճառով Էլլին միշտ վիճում է նրա հետ։
Գիշերը Սիդը կրակ է վառում, ինչը գրավում է համրագնացների ուշադրությունը։ Մինչ այդ, Սիդը մտածում էր, որ համրագնացները իրեն չեն ընդունում իրենց շարքերը։ Սակայն ստացվում է այնպես, որ վերջիններս սկսում են երկրպագել Սիդին և ծիսական արարողության վերջում նրան նետում են լավայի մեջ։ Սիդը փրկվում է հրաշքով։ Նա ամբողջը պատմում է ընկերներին, սակայն նրանք մտածում են, որ նա երազ է տեսել։
Նրանք հայտնվում են բարձրավանդակային գեյզերների մոտ և Էլլին որոշում է գնալ այլ ճանապարհով, բայց ընկնում է փլուզման տակ։ Այստեղ ջրի հետ գալիս են ծովային սողունները։ Մեննին փորձում է փրկել Էլլիին, բայց նրա վրա հարձակվում են ծովային սողունները։ Մեննիին հաջողվում է ազատվել հրեշների ճանկերից։ Նա փոսի մեջ փայտ է դնում՝ փորձելով տեղաշարժել ժայռը, բայց նրա ուժը չի բավարարում և նա որոշում է օգտագործել Կրիտեյսեյշի և Մեյլստրոմի ուժը։ Մեննին շեղում է հրեշներին և նրանք բացում են այդ ճեղքը։
Մեննին փրկում է Էլլիին և նրանք հասկանում են, որ շուտով խեղդվելու են, բայց նրանց փրկում է ... Սկրատը։ Փորձելով բարձրանալ մեծ սառցադաշտը՝ նա մի ճեղք է բացում դրա վրա և ջուրը ետ է քաշվում։ Մեննին հասկանում է, որ ինքը վերջին մամոնտը չէ, քանի որ բոլոր իր ընկերները հաղթահարել են իրենց մտավախությունները և շարունակում են ապրել հովտում։ Այդ ժամանակ Սկրատը, որ մահացել էր ընկնելով սառցադաշտի ճեղքի մեջ՝ հայտնվում է սկյուռիկների դրախտում։ Սկրատը ուրախ է, նա գտել է հսկայակն կաղինը, բայց նրան վերականդանացնում է Սիդը՝ արհեստական շնչառություն տալով։ Սկյուռը բարկանում է և ընկնում համրագնացի հետևից։
Ice Age 2: The Meltdown | ||||
---|---|---|---|---|
Ջոն Պաուելի սաունդթրեքի ալբոմ | ||||
Թողարկված | դեկտեմբերի 6, 2006, մարտի 31, 2006[1][2], մարտի 31, 2006[3], ապրիլի 6, 2006[4] և ապրիլի 5, 2006 | |||
Ժանր | ֆենթեզի ֆիլմ, մանկական ֆիլմ, ֆլեշբեք ֆիլմ, կինոկատակերգություն, ընտանեկան ֆիլմ և արկածային ֆիլմ | |||
Տևողություն | 62:58 | |||
Լեյբլ | Varèse Sarabande Records | |||
Պրոդյուսեր | Լորի Ֆորտե և Քրիս Ուեջ | |||
Կոմպիլյատոր | Ջոն Պաուել | |||
Ջոն Պաուելի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Երաժշտությունը` Ջոն Պաուելի, օգտագործվել է նաև «Food, Glorious Food» երգը «Oliver» մյուզիքլից։ Ջոն Պաուելը գրեց նաև բոլորովին նոր երաժշտություն ֆիլմի համար, որը փոխարինեց թեմայի երգերը նախորդ ֆիլմում։
Մուլտֆիլմի վերջում, երբ Սկրատը մոտենում է դրախտային կաղնե դարպասներին, հնչում է երաժշտական հատված Արամ Խաչատրյանի «Սպարտակ բալետ»ից (Սպարտակի և Ֆրագիի դուետը), այն օգտագործվել է ֆիլմում գրեթե առանց փոփոխությունների։ Երաժշտությունը կատարում է Hollywood Studio Symphony նվագախումբը։
«Սառցե դարաշրջան 2. Գլոբալ տաքացում»-ի երաժշտությունը գրել է Ջոն Պաուելը, որը թողարկվել է 2006 թվականի մարտի 28-ին Varèse Sarabande Records-ի կողմից։
«Սառցե դարաշրջան»-ի երրորդ մասը՝ «Սառցե դարաշրջան 3. Դինոզավրերի դարաշրջան»-ը ցուցադրվել է 2009 թվականի հուլիսի 1-ին։ Ֆիլմի ռեժիսորը Կառլոս Սալդանան է։ Այստեղ ներկայացված է այն պատմությունը, թե ինչպես է Սիդը գողանում տիրաննոզավրի ձուն, իսկ մնացածները փորձում են փրկել նրան։
Ice Age 2: The Meltdown | |
---|---|
Մշակող | Vivendi Games, Eurocom, Amaze Entertainment |
Հրատարակիչ | Vivendi Games, Sierra Entertainment |
Տեղայնացնող | Game Boy Advance, GameCube, Windows, Xbox, Nintendo DS, PlayStation 2, Wii |
Դիստրիբյուտոր | ներքին կապ, Նեթֆլիքս, Դիսնեյ+ և 20th Century Studios |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Սցենարիստ | Peter Gaulke?, Gerry Swallow? և Jim Hecht? |
Կոմպոզիտոր | Ջոն Փաուել |
Պրոդյոսեր | Լորի Ֆորտե և Քրիս Ուեջ |
Սերիայի մաս | Սառցե դարաշրջան |
Նախորդ | Սառցե դարաշրջան |
Հաջորդ | Սառցե դարաշրջան 3։ Դինոզավրերի դարաշրջան |
Թողարկման թվական | ԱՄՆ Մարտի 16, 2006 թ. Ավստրալիա Փետրվարի 15, 2007 թ. |
Ժանր | Արկածային խաղ |
Կրիչ | video on demand և theatrical release? |
🌐 | iceagemovies.com/films/ice-age-the-meltdown(անգլ.) |
Ice Age: The Meltdown Վիքիպահեստում |
Համակարգչային խաղը հիմնված համանուն մուլտֆիլմի վրա՝ մշակվել և հրատարակվել է Vivendi Games-ի կողմից 2006 թվականին և Wii տարբերակնը հեռարձակվել է անմիջապես համակարգի մեկնարկից հետո։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.