From Wikipedia, the free encyclopedia
«Սիդ» (ֆր.՝ Le Cid), Պիեռ Կոռնեյլի թատերական պիեսը (տրագիկոմեդիա)։ «Սիդ»-ը առաջին անգամ բեմադրվել է 1636 թվականի դեկտեմբերին կամ 1937 թվականի հունվարին։
Սիդ ֆր.՝ Le Cid | |
---|---|
«Սիդ» պիեսի առաջին հրատարակության շապիկը | |
Հեղինակ | Պիեռ Կոռնեյլ |
Տեսակ | drama in Alexandrine verse? և գրական ստեղծագործություն |
Ժանր | տրագիկոմեդիա և դրամա[1] |
Թեմա | Էլ Սիդ |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն[1] |
Ստեղծման տարեթիվ | 1636[1] |
Առաջնախաղի տարեթիվ | դեկտեմբեր 1636 |
Վիքիքաղվածք | Սիդ |
Le Cid Վիքիպահեստում |
«Սիդ» ողբերգությունը (որը նա կոչել է «տրագիկոմեդիա»՝ ընդգծելով տրագեդիայի համար անհնարին երջանիկ ավարտը) Կոռնեյլը գրել է 1636 թվականին, երբ գտնվում էր Ռուանում։ Պիեսի գլխավոր հերոսը դարձել է իսպանական Ռեկոնկիստայի հերոս Ռոդրիգո Դիասը՝ հայտնի որպես Սիդ Կամպեադոր, իսկ որպես գրական նյութ Կոռնեյլը վերցրել է իսպանական սիրերգներն ու Գիլյեն դե Կաստրոյի «Սիդի երիտասարդությունը» դրաման[2]։ Այս պիեսից նա վերցրել է 72 լավագույն բանաստեղծությունները (Գրական հանրագիտարանը նշում է, որ նման փոխառությունները կլասիցիզմի դարաշրջանում բառացիկ երևույթ չէին)։
«Սիդ»-ի առաջին բեմադրությունը եղել է 1636 թվականի դեկտեմբերին Մարե թատրոնում (ֆր.՝ Théâtre du Marais) (որոշ աղբյուրով՝ հաջորդ տարվա դեկտեմբերին[2])։
Դոն Ռոդրիգոն, սիրահարված լինելով կոմս Գորմասի աղջկան՝ Խիմենային, ստիպված է լինում մենամարտի կանչել սիրելի աղջկա հորը, ով ապտակ հասցնելով խորը վիրավորել էր իր հորը։ Ընտրությունը սիրո և որդիական պարտքի միջև, Ռոդրիգոն կատարում է վերջինի օգտին և մենամարտի ժամանակ սպանում է Գորմասին։ Այժմ արդեն Խիմենան է ընտրության առջև․ նա առաջվա պես սիրում է Ռոդրիգոյին, սակայն հոր մահը նրա մոտ վրեժի ծարավ է առաջացնում։ Ինչպես Ռոդրիգոն, այնպես էլ Խիմենան պարտքը ավելի վեր է դասում սիրուց և արքայից պահանջում է սիրեցյալի մահը։
Ողբերգական հանգուցալուծումը կանխում է սարացինների գիշերային հարձակումը, որին դիմադրում է Ռոդրիգոյի գլխավորությամբ ջոկատը։ Արքան՝ տպավորված նրա հավատարմությամբ և հայրենասիրությամբ, որոշում է կախաղանը փոխարինել Ռոդրիգոյի և Խիմենայի պաշտպան դոն Սանչոյի մենամարտով։ Մենամարտի հաղթողը պետք է ստանար Խիմենայի ձեռքը։ Երբ մենամարտից հետո պարտված Սանչոն հայտնվում է Խիմենայի առաջ, նա, համոզված լինելով, որ Ռոդրիգոն սպանված է, նրա իրական զգացմունքներն է ցույց տալիս։ Դրանից հետո նա ստիպված է հրաժարվել վրեժից, և թագավորը թույլատրում է նրանց ամուսնանալ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.