Remove ads
Զինված հակամարտություններ Օսմանյան կայսրության և Ռուսաստանի միջև From Wikipedia, the free encyclopedia
Ռուս-թուրքական պատերազմներ (ռուս.՝ Русско-турецкие войны, թուրքերեն՝ Osmanlı-Rus Savaşları), XVII-XIX դարերում Ռուսական և Օսմանյան կայսրությունների միջև տեղի ունեցած մի շարք ռազմական հակամարտություններ։
Մինչև XVIII դարի 1-ին կեսը դրանք Ռուսաստանի համար պաշտպանական պատերազմներ էին և ուղղված էին Օսմանյան կայսրության նվաճումների ու Ղրիմի թաթարների ասպատակությունների դեմ։ 18 դարի 2-րդ կեսից Ռուս-թուրքական պատերազմները կապված էին Մերձավոր Արևելքում միջազգային հակասությունների սրման և Բալկաններ ու Կովկաս Ռուսաստանի էքսպանսիայի ուժեղացման հետ։ 1676-1681 թվականին Ռուս-թուրքական պատերազմը սկսել է Օսմանյան կայսրությունը՝ Ուկրաինան զավթելու նպատակով։ 1676 թվականին Լեհաստանի հետ կնքված հաշտությամբ Թուրքիան ձեռք բերեց Պոդոլիան։ Դեռևս 1669 թվականին թուրք, կառավարությունը դաշինք էր կնքել Աջափնյակի Ուկրաինայի հետ, Դորոշենկոյի հետ։ Աակայն Դորոշենկոն դավաճանեց, 1674 թվականին Ուկրաինայի միասնական հետման ընտրվեց Ձախափնյա Ուկրաինայի Աամոյլովիչը։ 1676 թվականին Դորոշենկոն 12 հազար զորաջոկատով գրավեց հետմանական մայրաքաղաք Չիգիրինը՝ հույս ունենալով թուրք, զորքի օգնությամբ վերականգնել իր իրավունքները։ 1676 թվականին հուլիսին Աամոյլովիչի և ռուս, զորահրամանատար Գ. Գ. Ռոմոդանովսկու գլխավորությամբ ռուս-ուկրաինական միացյալ զորքերը պաշարեցին Չիգիրինը և ստիպեցին Դորոշենկոյին հանձնվել։ Չիգիրինի համար պայքարը ռուս-ուկրաինական և թուրք-թաթարական զորքերի միջև շարունակվեց 1677-1678 թվականին։ 1678 թվականին օգոստոսին թուրքերին հաջողվեց գրավել այն։ 1679-1680 թվականին ռուս-ուկրաինական զորքը հաջողությամբ ետ մղեց Ղրիմի թաթարների հարձակումները։ 1681 թվականի հունվարի 13-ին Թուրքիան, չհասնելով իր նպատակին, հարկադրված ստորագրեց Բախչիսարայի պայմանագիրը (Բախչիսարայի հաշաության պայմանագիրը 1681 թվականին), որով ճանաչեց Ձախափնյա Ուկրաինայի վերամիավորումը Ռուսաստանին։
1686 - 1700 թվականի Ռուս-թուրքական պատերազմը սկսվել է հակաթուրքական «Սրբազան լիգային» Պատերազմի ընթացքում Ռուսաստանը ձեռնարկեց 1687 թվականի և 1689 թվականի Ղրիմյան և 1695-1696 թվականի Ազովյան արշավանքները։ 1699 թվականին Կարլովցիի հաշտության կնքման, ինչպես նաև Շվեդիայի դեմ նախապատրաստվող պատերազմի պայմաններում 1700 թվականին Ռուսաստանը Թուրքիայի հետկնքեց հաշտության պայմանագիր (Կոստանդնուպոլիսում), որով Ազովն անցավ Ռուսաստանին։ 1710-1713 թվականի ռուս-թուրքական պատերազմի հիմնական իրադարձությունը 1711 թվականին Պետրոս I-ի Պրուտյան արշավանքն էր, որը Ռուսաստանի համար ունեցավ անհաջող ելք Ռուսաստանը կորցրեց Ազովը։ 1735-1739 թվականի ռուս-թուրքական պատերազմը տեղի է ունեցել ռուս-թուրքական հակասությունների սրման և Ղրիմի թաթարների ասպատակությունների հետևանքով։ 1736 թվականի մայիսին ֆելդմարշալ Բ. Կ. Մինիխի Դնեպրյան բանակը (62 հազարանոց զորաջոկատով) գրավեց Պերեկոպը, իսկ հունիսի 17-28-ին՝ Բախչիսարայը։ Ջրի պակասի, սկսված համաճարակների պատճառով Մինիխը հեռացավ Ուկրաինա։ 1736 թվական հունիսի 19 ռուուսական. Դոնյան բանակը (28 հազարանոց զորաջոկատով) ֊ ֆելդմարշալ Պ. Պ. Լասսիի գլխավորությամբ Բրեդալի Դոնյան նավատորմիկի աջակցությամբ) գրավեց Ազովը։ 1737 թվականի հուլիսին Մինիխի բանակը (60-70 հազար մարդ) գրոհով վերցրեց Օչակով թուրք, ամրոցը, իսկ Լասսիի բանակը (մոտ 40 հազար մարդ) գետանցեց Աիվաշը և հուլիսին մտավ Ղրիմ ու գրավեց Ղարասուբազարը։ Սակայն ջրի և պարենիի պակասության պատճառով հարկադրված նորից թողեց Ղրիմը։ 1737 թվականի հուլիսին Թուրքիայի դեմ պատերազմի մեջ մտավ Ավստրիան, բայց նրա բանակը միշարք պարտություններ կրեց։ Օգոստոսին Նեմիրովում սկսվեցին հաշտության բանակցությունները, որոնք սակայն ձախողվեցին։ 1738 թվականի ակտիվ ռազմական, գործողություններ չեն մղվել։ Համաճարակի պատճառով ռուս, զորքերը թողեցին Օչակովը և Կինբուռնը։ 1739 թվականի օգոստոսին Մինիխի զորքերը անցնելով Դնեպրը պարտության մատնեցին թուրքերին և գրավեցին Իատինն ու Յասսին։ Աակայն Ավստրիան նորից պարտություն կրեց և սեպտըմբըրին 18-ին առանձին հաշտություն կնքեց։ Եվ քանի որ կար նաև Շվեդիայի հարձակման վտանգը, Ռուսաստանը ստիպված եղավ կնքել Բելգրադի հաշտության պայմանագիրը, որով Ազովը կրկին անցավ Ռուսաստանին։ Այս պատերազմին մասնակցել է ռուս, ծառայության մեջ գտնվող էսկադրոնը Պետրոս Զենենցի գլխավորությամբ։ 1768-1774 թվականին ռուս-թուրքական պատերազմը սկսել է Թուրքիան, երբ Ռուսաստանը հրաժարվել է դուրս բերել իր զորքերը Լեհաստանից, որի նկատմամբ հավանություններ ուներ Թուրքիան։ 1768 թվականի սեպտեմբերի 25 (հոկտեմբերի 6)-ին Թուրքիան (Ֆրանսիայի և Ավստրիայի դրդմամբ) պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։ Ռուս, բանակի գլխավոր ուժերը՝1-ին բանակը (80-90 հազար մարդ) Ա. Մ. Դոլիցինի հրամանատարությամբ պետք է գրոհեր Խոտինի վրա, իսկ 2-րդ բանակը (35 հազար մարդ) գեն. Պ. Ա. Ռումյանցևի հրամանատարությամբ՝ պետք է ապահովեր գլխավոր ուժերի գործողությունները՝ պաշտպանելով Դնեպրից մինչև Դոն ընկած սահմանային տարածքը Ղրիմի թաթարներից։ Առանձին ջոկատներ պետք է գործեին Կովկասում նողայական թաթարների դեմ, ինչպես նաև մի զորաջոկատ (Տոտլեբենի հրամանատարությամբ) Վրաստանում։ Բալթիական նավատորմի մի էսկադրա ուղարկվում էր Միջերկրական ծով՝ Դարդանելի նեղուցը փակելու և Հունաստանում բռնկված ազգային ազատագրական շարժմանը աջակցելու համար։ 1769 թվական հունվարին Ղրիմի թաթարների ներխուժումով Ուկրաինա՝ սկսվեցին ռազմական, գործողությունները։ Ռումյանցևի բանակը ետ մղեց թաթարների հարձակումը, գրավեց Ազովի ծովափը, գեն. Դոլիցինը գրոհեց Ւատինի վրա, բայց ապարդյուն։ Սակայն սեպտեմբերին թուրք, կայազորը, պարենի պակասի պատճառով, թողեց Խոտինը։ Սեպտեմբերին ռուս 1-ին բանակը, որի հրամանատար էր նշանակվել Ռումյանցևը, գրավեց Ցասսին։ 1770 թվականի ընթացքում Ռումյանցևի բանակը ջախջախիչ հարվածներ հասցրեց թուրք-թաթարական բանակին
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
1877 թ. ապրիլի 12-ին Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Թուրքիային։ Ռազմական գործողությունները ընթանում էին և՛ Բալկաններում, և՛ Կովկասում։
Բալկաններում թուրքական 160.000-անոց բանակի դեմ ռուսները հանել էին 185.000 զինվոր՝ ցարի եղբայր Նիկոլայ Ռոմանովի հրամանատարությամբ։ 1878 թ. հունվարի 4-ին ռուսները մտան Սոֆիա, ապա գրավեցին Պլովդին ու Ադրիանապոլիսը ու մոտեցան Կ.Պոլսին։
Կովկասյան ռազմաճակատում ռուսական 70.000-անոց բանակը ցարի մյուս եղբայր Միխայիլ Ռոմանովի հրամանատարությամբ կռվում էին թուրքական 55.000-անոց բանակի դեմ։ 52.000-անոց Կովկասյան կորպուսը զեկավարում էր հայազգի գեներալ Լորիս Մելիքովը։ Ռուսները հաղթանակ էին տանում(Կովկասյան ռազմաճակատում)` գրավելով Բայազետը, Դիադինը, Ղարաքիլիսան, Ալաշկերտը և Արդահանը։
Մայիսի 20-ին ռուսները պաշարում են Կարսը, սակայն անհաջողության են մատնվում։ Թուրքերը փորձում են հետ գրավել Բայազետը և պաշարում են այն։
Տեղի կայազորը դիմում է ինքնապաշտպանության և փորձում իրենց պաշարման մասին տեղեկացնել գեներալ Տեր-Ղուկասովին, սակայն թուրքերը որսում են նամակատարներին և սպանում։ Միայն նրանցից մեկին` Սամսոն Տեր-Պողոսյանին է հաջողվում իմաց տալ ռուսական զորքերին պաշարման մասին։ Պատմական այս դրվագը իր գեղարվեստական արտացոլումն է գտել Րաֆֆու «Խենթը» պատմավեպում։
Ռուսները առաջանում են դեպի Կարս ու Էրզրում։
1877 թ. կրկին պաշարում է Կարսը և հետ գրավում այն։
1878 թ. փետրվարին գրավում են նաև Էրզրումը։
1878 թ. փետրվարի 19-ին Կ.Պոլսի մերձակա Սան-Ստեֆանո ծովափնյա ավանում կնքվում է հաշտության պայմանագիր, ըստ որի՝ Բալկանյան երկրները ստանում են անկախություն և ինքնավարություն։ Ռուսների է անցնում Բեսարաբիան, իսկ Կովկասում՝ Կարսը, Արդահանը, Բաթումը, Բայազետը և Ալաշկերտը։ Թուրքերը պարտավորվում են վճարել 310 մլն. ռուբլու ռազմատուգանք։ Պայմանագրի 16-րդ կետը վերաբերվում էր արևմտահայությանը։
Նշվում էր, որ հաշվի առնելով ռուսական զորքերի դուրսբերումը Հայաստանից կարող է առիթ տալ բախումների՝ Բարձր Դուռը պարտավորվում էր անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի բարենորոգումներ։
25-րդ հոդվածում նշվում էր, որ Ռուսաստանը զորքերը դուրս կբերի գրաված տարածքներից միայն այն ժամանակ, երբ Բարձր Դուռը 6 ամսվա ընթացքում կիրականացներ այդ բարենորոգումները։
Եվրոպական պետությունները՝ Անգլիան և Ավստրո-Հունգարիան չհաշտվեցին Բալկաններում և Կովկասում ռուսական ազդեցության ուժեղացման հետ և ստիպեցին Բեռլինում հրավիրել միջազգային կոնգրես՝ պայմանագիրը վերանայելու համար։
Բեռլինի կոնգրեսը տեղի ունեցավ 1878 թ. հունիսին։ Մասնակից երկրներն էին Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրո-Հունգարիան, Իտալիան, որոնք պաշտպանում էին Թուրքիային՝ ընդդեմ Ռուսաստանի։
16-րդ կետը կոնգրեսում դարձավ 61-րդը։ «Բարձրագույն Դուռը» պարտավորվում է առանց հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարենորոգումներ և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից և քրդերից։
Թուրքիան տերություններին կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք էր առել այդ նպատակներն իրականացնելու համար։ Իսկ տերությունները կհսկեն կիրառմանը։ Հայկական պատվիրակությանը՝ Մկրտիչ Խրիմյանի զեկավարությամբ, թույլ չտվեցին մասնակցել հայկական հարցի քննարկմանը։
Տարիներ | Անվանում | Արդյունք |
---|---|---|
1568-1570 | Ռուս-թուրքական պատերազմ | Ռուսաստանի հաղթանակ |
1676-1681 | Ռուս-թուրքական պատերազմ | / Ոչ ոքի |
1686-1700 | Ազովյան պատերազմ | Ռուսաստանի հաղթանակ |
1710-1711(13) | Պրուտի արշավանք | Թուրքիայի հաղթանակ |
1735-1739 | Ռուս-թուրքական պատերազմ | Ռուսաստանի հաղթանակ |
1768-1774 | Ռուս-թուրքական պատերազմ | Ռուսաստանի հաղթանակ |
1787-1791 | Ռուս-թուրքական պատերազմ | Ռուսաստանի հաղթանակ |
1806-1812 | Ռուս-թուրքական պատերազմ | Ռուսաստանի հաղթանակ |
1821-1830 | Հունական հեղափոխություն | Ռուսաստանի հաղթանակ |
1828-1829 | Ռուս-թուրքական պատերազմ | Ռուսաստանի հաղթանակ |
1853-1856 | Ղրիմի պատերազմ | Թուրքիայի հաղթանակ |
1877-1878 | Ռուս-թուրքական պատերազմ | Ռուսաստանի հաղթանակ |
1914-1918 | Կովկասյան ճակատ (IՀՊ) | / Անորոշ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.