Remove ads

Ջոակինո Անտոնիո Ռոսսինի (իտալ.՝ Gioachino Antonio Rossini, փետրվարի 29, 1792(1792-02-29)[1][2][2][…], Պեզարո, Պապական մարզ[3] - նոյեմբերի 13, 1868(1868-11-13)[1][2][2][…], Պասի, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[4]), իտալացի կոմպոզիտոր։ Գրել է 39 օպերա, հոգևոր և կամերային երաժշտություն։

Արագ փաստեր Ջոակինո Ռոսսինի, Հիմնական տվյալներ ...
Ջոակինո Ռոսսինի
Thumb
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունGioachino Antonio Rossini
Ի ծնե անունիտալ.՝ Gioachino Antonio Rossini
Ծնվել էփետրվարի 29, 1792(1792-02-29)[1][2][2][…]
Պեզարո, Պապական մարզ[3]
Երկիր Իտալիայի թագավորություն և  Պապական մարզ
Մահացել էնոյեմբերի 13, 1868(1868-11-13)[1][2][2][…] (76 տարեկան)
Պասի, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[4]
ԳերեզմանՍանտա Կրոչե եկեղեցի[5], Պեր Լաշեզ, Grave of Rossini և Tomb of Gioachino Rossini, Florence
Ժանրերօպերա, Կանտատ և դասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր
Գործիքներթավջութակ
ԿրթությունՋովաննի Բատիստա Մարտինիի կոնսերվատորիա
ԱմուսինԻզաբելա Կոլբրան[6] և Օլիմպ Պելիսյե
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ[7] Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան և Սուրբ Ստանիսլավի շքանշան
Ստորագրություն
Thumb
 Gioachino Rossini Վիքիպահեստում
Փակել

Կենսագրություն

Ջոակինո Ռոսսինին ծնվել է 1792 թվականին իտալական Պեզարո փոքրիկ քաղաքում։ Ռոսսինիի հայրը շեփորահար էր, մայրը՝ երգչուհի, և տղան մեծացավ երաժշտական միջավայրում։ Հենց որ ի հայտ եկավ տղայի երաժշտական տաղանդը, նրան ուղարկեցին Բոլոնիա՝ Անջելո Թեզեի մոտ՝ ձայնը մշակելու։ 1807 թվականին Ռոսսինին սկսեց կոմպոզիցիայի դասեր ստանալ աբբա Մատեի մոտ՝ Բոլոնիայի Ֆիլհարմոնիկ լիցեյում, բայց ընդհատեց ուսումը, հենց որ անցան պարզ կոնտրապունկտի դասերը, քանզի Մատեի կարծիքով, վերջինիս տիրապետումը լիովին բավարար էր օպերա գրելու համար։

Ռոսսինիի առաջին փորձը եղավ «Ամուսնական օրինագիծ» (իտալ. La cambiale di matrimonio, Վենետիկի «Սան Մոզե» թատրոնում, 1810 թվական) մեկ գործողությամբ օպերան, որն իր վրա փոքր ուշադրություն հրավիրեց, ինչպես երկրորդը՝ «Տարօրինակ պատահար» (իտալ. L'equivoco stravagante, Բոլոնիա, 1811 թվական)։ Սակայն այնքանով դուր եկան, որ Ռոսսինին գործի լծվեց և 1812 թվականին արդեն գրեց հինգ օպերա։ Հաջորդ տարի Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնի բեմում բեմադրվեց «Տանկրեդ»-ը, ապա «Իտալուհին Ալժիրում» օպերան, որոնք մեծ հաջողություն ունեցան։

Բայց Ռոսսինիին մեծ հաղթանակ բերեց Հռոմի «Արջենտինա» թատրոնում 1816 թվականին բեմադրված նրա «Սևիլյան սափրիչը»։ Օպերան Հռոմում դիմավորեցին մեծ անվստահությամբ, քանի որ մարդիկ համարձակություն համարեցին այն, որ ինչ-որ մեկը հանդգնել է Ջովանի Պաիզիելլոյից հետո նույն սյուժեով օպերա գրել։ Ռոսսինիի օպերայի առաջին ներկայացումը նույնիսկ սառն ընդունեցին։ Երկրորդ ներկայացումը, թեև թևաթափված Ռոսսինին չղեկավարեց, հակառակը, ունեցավ արբեցնող հաջողություն։ Հասարակությունն այդ առիթով նույնիսկ ջահերով երթ կազմակերպեց։

Նույն տարում Նեապոլում հաջորդեց «Օթելլո» օպերան, որում Ռոսսինին բոլորովին դուրս մղեց recitativo secco (վոկալ երաժշտական ձև, որը չունի սիմետրիկ ռիթմ), ապա «Մոխրոտը»՝ Հռոմում և «Գող կաչաղակը» 1817 թվականին Միլանում։ 1815-1823 թվականներին Ռոսսինին պայմանագիր կնքեց թատերական ձեռնարկատեր Բարբայայի հետ, ըստ որի՝ տարեկան 12 հազար լիրա վարձատրության դիմաց պարտավորվեց ամեն տարի երկու նոր օպերա գրել։ Այդ շրջանում Բարբայայի ձեռքին էին ոչ միայն Նեապոլի թատրոնը, այլև Միլանի «Լա Սկալա» թատրոնը և Վիեննայի Իտալական թատրոնները։

1821 թվականին Ռոսսինին ամուսնացավ երգչուհի Իզաբելլա Կոլբրանի հետ։ 1823 թվականին Լոնդոնի թագավորական թատրոնի տնօրենի հրավերքով կոմպոզիտորը մեկնեց Մեծ Բրիտանիա, որտեղ նրան հինգամսյա աշխատանքի դիմաց վճարում են 7000 ֆունտ սթերլինգ։ 1824 թվականին Ռոսսինին Փարիզում ստացավ Իտալական թատրոնի տնօրենի պաշտոնը։

Remove ads

Ռոսսինիի ստեղծագործության բնութագիրը

Ռոսսինիի օպերային երկու գլուխգործոցները իտալական երաժշտական թատրոնի ավանդույթային՝ կոմիկական և հերոսական ժանրերում հեղինակի որոնումների գագաթն են մարմնավորում։ Եթե «Սևիլյան սափրիչը» ամբողջացնում, ավարտում է բուֆֆա օպերայի զարգացումը, ապա «Վիլհելմ Տելլ»-ով դրվում է 19-րդ դարի հերոսական-ռոմանտիկական օպերայի սկիզբը։

Ստեղծագործական առաջին փուլում Ռոսսինին տարվեց կոմիկական ժանրով։ Մինչ 1816 թվականը Ռոսսինիի գրած 16 օպերաներից 9-ը բուֆֆա էին։ Այս ժանրով ստեղծագործելն ավելի հեշտ էր ստացվում, քան հերոսական ժանրով։ Պատճառը հավանաբար բուֆֆա օպերայի բնույթի (որը տիպիկ ժանր էր երրորդ դասի համար) և Ռոսսինիի էության ներքին նմանությունն էր։ Ռեալիստիկ-կենցաղային սյուժեն, անհոգ հումորը, գործողությունների զարգացման դինամիկան և ամենակարևորը՝ երաժշտական լեզվի ժողովրդայնությունը շատ մոտ էին կոմպոզիտորի տաղանդին։ Ռոսսինին մնաց որպես բուֆֆա օպերայի անգերազանցելի վարպետ, Բեթհովենը խորհուրդ էր տվել նրան (նրանք հանդիպել էին Վիեննայում, 1822 թվականին) ստեղծագործել միայն կոմիկական ժանրում՝ վստահեցնելով, որ այլ կերպ ստեղծագործելու բոլոր փորձերը բռնություն կդառնան սեփական էության դեմ։ Իր վերջին կոմիկական ստեղծագործությունից 40 տարի անց հեղինակը գրեց «Տոնական մեսսան», որտեղ կան հումորային տարրեր (հումորային դիմելաձև Աստծուն, որտեղ խոսում էր իր մասին, թե ինքը ստեղծվել է կոմիկական թատրոնի համար)։ Ռոսսինիի բնավորության ամենավառ գծերից էին խանդավառությունը ու կենսուրախությունը և անսպառ սրամտությունը։

Remove ads

Հիմնական օպերաները

Remove ads

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.

Remove ads