Remove ads
հայ արձակագիր, լրագրող, խմբագիր From Wikipedia, the free encyclopedia
Ռոլանդ Դանիելի Շառոյան (օգոստոսի 11, 1952, Աշնակ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, սցենարիստ, լրագրող, ԽՍՀՄ գրողների և ժուռնալիստների միության անդամ՝ 1982 թվականից։
Ռոլանդ Դանիելի Շառոյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
մայիս 8, 1998 - հունիս 11, 2003 | ||||
Նախորդող | Արմեն Սմբատյան | |||
Հաջորդող | պաշտոնը վերացվել է, Թամարա Պողոսյանը որպես ՀՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար, Իշխան Զաքարյանը որպես ՀՀ ԿԱ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ | |||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան | |||
Մասնագիտություն՝ | լրագրող, խմբագիր և արձակագիր | |||
Ծննդյան օր | օգոստոսի 11, 1952 (72 տարեկան) | |||
Ծննդավայր | Աշնակ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | Հայաստան | |||
Պարգևներ |
Ծնվել է 1952 թ. օգոստոսի 11-ին, Թալինի շրջանի Աշնակ գյուղում։ 1974 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1974-1975 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում որպես խմբագիր, 1976-1977 թվականներին՝ հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիայում՝ որպես ֆիլմի տնօրեն։ 1977-1986 թթ․ աշխատել է «Ծիծեռնակ», իսկ 1986-1994 թթ. «Գարուն» ամսագրերի խմբագրություններում, որպես գրական բաժնի վարիչ։ Հիմնադրել և խմբագրել է «Մարզաշխարհ», «Նավասարդ» և «Էրգիր» թերթերը[1]։
Եղել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար (1998-2003 թթ.): 2003 թվականից աշխատում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում որպես մարզական լրագրության և շախմատի ամբիոնի վարիչ։ Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից արժանացել է պրոֆեսորի կոչման՝ գիտաստեղծագործական մենագրությունների և ուսումնական ձեռնարկների համար (1999 թ․): Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր է։ Համահայկական խաղերի համահիմնադիր է, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվո շքանշանակիր և ոսկե մեդալակիր, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համահիմնադիր է, Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահը։
2016 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ՝ վեց տարի ժամկետով[2]։
21 գրքի հեղինակ է։ Ստեղծագործում է և՛ մեծերի, և՛ երեխաների համար։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, գերմաներեն, հունգարերեն, ուկրաիներեն, սլովակերեն, չեխերեն, բուլղարերեն, բելոռուսերեն, տաջիկերեն, վրացերեն։
Նրա սցենարով նկարահանվել է «Կորսված դրախտ» գեղարվեստական ֆիլմը (ռեժ․՝ Դավիթ Սաֆարյան,1989, «Հայֆիլմ»), որն Ամստերդամի միջազգային կինոփառատոնում մրցանակ է ստացել լավագույն էկզոտիկ ֆիլմի սցենարի համար։ Աշխատակցել է նաև Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակներ» կինոպոեմի, ինչպես նաև Օլեգ Բաղդասարյանի «Արագիլները» վավերագրական ֆիլմի ստեղծմանը։
2003 թվականին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվել է նրա «Մեր բաժին ուրախությունը» դրաման (բեմադրիչ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյան)[3]։
Նախորդող Արմեն Սմբատյան |
ՀՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար Ռոլանդ Շառոյան մայիսի 8, 1998 - հունիսի 11, 2003 |
Հաջորդող պաշտոնը վերացվել է, Թամարա Պողոսյանը որպես ՀՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար, Իշխան Զաքարյանը որպես ՀՀ ԿԱ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.