Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ռթվելի (վրաց.՝ რთველი), վրացական տոն, որի ընթացքում կատարվում է խաղողի հավաք (բերքահավաք)։ Վրաստանում գինին պաշտամունքային նշանակություն ունի։ Ռթվելի տոնը գալիս է դեռևս հին ժամանակներից։ Այն կատարվում է աշնանը[1]։
Ռթվելին չունի կոնկրետ նշման օր։ Այն կատարվում է այն ժամանակ, երբ հասնում է խաղողը։ Այն հիմնականում կատարվում է սեպտեմբերի վերջին։ Վրաստանի հարավային մասում այն կատարվում է հոկտեմբերին։ Ռաչա Լեչխումի երկրամասում Ռթվելին սկսվում է շատ վաղ, իսկ Կախեթիում շատ ուշ։ Ինչքան տաք և արևոտ է լինում ամառը, այդքան շուտ է սկսվում Ռթվելին։ Օրինակ 2010 թվականի տաք ամառվանից հետո Ռթվելին սկսվեց սովորականի 2 շաբաթ շուտ[2]։
Ռթվելին ընտանեկան տոն է։ Ավանդույթի համաձայն այն անցկացնում են ընտանիքի անդամներով, ազգականներով։ Խաղողի հավաքը սկսվում է վաղ առավոտյան, ավարտվում ուշ երեկոյան։ Խաղողը ճզմում են բոբիկ ոտքերով կամ հատուկ ճնշող սարքավորումով։ Ճզմելուց հետո դուրս եկած հյութը լցնում են հատուկ կարասների մեջ և տանում մաքրման։ Ամեն երեկո այդ բազմօրյա տոնի ընթացքում, մարդիկ հավաքվում են սեղանի շուրջ, խմում են գինի և երգում հայրենասիրական երգեր։ Տոնը տևում է այնքան, մինչև ավարտվի խաղողի հավաքը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.