Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ռալֆ Ուոլդո Էլլիսոն (անգլ.՝ Ralph Waldo Ellison, մարտի 1, 1914[1][2][3][…], Օկլահոմա Սիթի - ապրիլի 16, 1994[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), աֆրոամերիկացի գրող, գրաքննադատ և գրականագետ։ Հատկապես հայտնի է 1952 թվականին լույս տեսած իր միակ ավարտուն «Անտեսանելի մարդը» վեպով, որի համար 1953 թվականին արժանացել է Ազգային գրական մրցանակի։
Ռալֆ Էլլիսոն Ralph Ellison | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 1914[1][2][3][…] |
Ծննդավայր | Օկլահոմա Սիթի |
Վախճանվել է | ապրիլի 16, 1994[1][2][3][…] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, ակնարկագիր, վիպասան, ինքնակենսագիր, գրական քննադատ, երաժշտական քննադատ, լրագրող, արձակագիր, քննադատ և գրականագետ |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Թասքիգիի համալսարան և Frederick A. Douglass High School? |
Ուշագրավ աշխատանքներ | Անտեսանելի մարդ (Ռալֆ Էլլիսոնի վեպ), Juneteenth?, Three Days Before the Shooting...? և Shadow and Act? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Fellowship of Southern Writers? |
Աշխատավայր | Նյու Յորքի համալսարան |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Ralph Waldo Ellison Վիքիպահեստում |
Ռալֆ Էլլիսոնը ծնվել է 1914 թվականի մարտի 1-ին ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգի Օկլահոմա Սիթի քաղաքում։ Երեք տարեկան հասակում կորցրել է հորը։ 1933 թվականին ընդունվում է Ալաբամա նահանգի Թասքիգի համալսարան (Tuskegee University), որտեղ ուսանում է երաժշտություն։ Ուսանողական տարիներին նա տարվում է մոդեռնիստական գրականությամբ։ Երեք տարի սովորելուց հետո ուսման վարձը վճարել չկարողանալու հետևանքով ստիպված է լինում լքել համալսարանը և մեկնում է Նյու Յորք։ Այստեղ նա ծանոթանում է նկարիչ Ռոմարե Բիրդենի և գրող Ռիչարդ Ռայթի հետ։ Վերջինիս խորհրդով էլ Էլլիսոնն սկսում է փորձել իր ուժերը գրական ասպարեզում։ 1937-1944 թվականներին նա պարբերաբար պատմվածքներ և գրաքննադատական հոդվածներ է հրապարակում նյույորքյան զանազան ամսագրերում և թերթերում։ 1940-ական թվականներին Էլլիսոնն աշխատում է իր «Անտեսանելի մարդը» վեպի վրա, որը լույս է տեսնում 1952 թվականին։ Ստեղծագործությունն արժանանում է գրական հանրության ջերմ ընդունելությանը, իսկ հեղինակը 1953 թվականին արժանանում է Ազգային գրական մրցանակի (National Book Award)։ 1955 թվականին Էլլիսոնը մեկնում է Եվրոպա և այնտեղ մնում մինչև 1958 թվականը։ Որոշ ժամանակ նա բնակվում է Հռոմում։ Վերադառնալով հայրենիք նա աշխատանքի է ընդունվում Բարդ քոլեջ (Bard College) և պաշտոնավարում այնտեղ որպես Ամերիկյան և Ռուս գրականության դասախոս, իսկ 1964 թվականին աշխատանքի է անցնում Ռեթգերի (Rutgers University) և Եյլի համալսարաններում։ Նույն թվականին Էլլիսոնը հրատարակում է «Հետապնդիր և գործիր» էսսեների ժողովածուն։ Նա այս ժամանակաշրջանում շարունակում է աշխատել իր «Տասնինը հունիսի» վեպի վրա, որը սակայն այդպես էլ մնում է անավարտ։ 1970 թվականին գրողին շնորհվում է Ֆրանսիայի Արվեստ և գրականության շքանշան, իսկ 1975 թվականին դառնում է Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամ։ 1985 թվականին գրողը հրատարակում է «Անցնելով տարածք» էսսեների ժողովածուն, որում անդրադառնում է Ուիլյամ Ֆոլքների, աֆրոամերիկյան նշանավոր գրող Ռիչարդ Ռայթի գրական ժառանգությանը, ինչպես նաև աֆրոամերիկյան մշակույթի դերին ԱՄՆ-ում։
Վախճանվել է 1994 թվականի ապրիլի 16-ին Նյու Յորքում՝ ենթաստամոքսային գեղձ քաղցկեղից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.