Անտեսանելի մարդ (Ռալֆ Էլլիսոնի վեպ)

From Wikipedia, the free encyclopedia

Անտեսանելի մարդ (Ռալֆ Էլլիսոնի վեպ)

Անտեսանելի մարդ (անգլ.՝ Invisible Man), ամերիկացի գրող Ռալֆ Էլլիսոնի վեպը, որն առաջին անգամ լույս է ընծայվել 1952 թվականին Random House հրատարակչության կողմից։ Գրքում արծարծվել են մի շարք հիմնախնդիրներ, որոնց բախվել են աֆրոամերիկացիները 20-րդ դարի սկզբներին։ Վեպը 1953 թվականին շահել է գեղարվեստական լավագույն գրքի համար սահմանված ԱՄՆ ազգային մրցանակը։ Այդպիսով՝ Ռալֆ Էլլիսոնը դարձել է այդ գրական բարձր պարգևին արժանացած առաջին աֆրոամերիկացի գրողը[1]։

1998 թվականին Modern Library ընկերությունն իր պատրաստած «20-րդ դարի անգլալեզու 100 լավագույն վեպեր» ցանկում Անտեսանելի մարդ երկին հատկացրել է 19-րդ տեղը[2]։ Թայմ ամսագիրն էլ այդ ստեղծագործությունը ներառել է 1923-ից մինչև 2005 թվականի համար իր կազմած անգլալեզու 100 լավագույն վեպերի ցանկում՝ բնորոշելով այն որպես առավել չափով «20-րդ դարի ամերիկյան տիպական պիկարեսկ» ("the quintessential American picaresque of the 20th century"), քան թե՝ «ռասայական վեպ» կամ էլ bildungsroman[3]: Մալկոլմ Բրեդբերին և Ռիչարդ Ռուլանդը բարձր են գնահատել էքզիստենցիալ հայեցակարգն ու կաֆկայատիպ աբսուրդայնության դրսևորումը վեպում (an existential vision with a "Kafka-like absurdity")[4]: The New York Times-ում տեսակետ է հայտնվել, որ Բարաք Օբաման իր հիշողությունների գիրքը՝ 1995 թվականին լույս տեսած Dreams from My Father-ը մեդելավորել, կերպավորել է Էլլիսոնի այս վեպի հիման վրա[5]։

2017 թվականի հոկտեմբերին հայտարարվել է, որ հեռարձակող Hulu ընկերությունը պատրաստվում է հեռուստասերիալ նկարահանել Անտեսանելի մարդ վեպի հիման վրա[6]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.