Կլոդ Մոնեի նկար From Wikipedia, the free encyclopedia
«Ջրաշուշաններ» (ֆր.՝ Nymphéas), մոտավորապես 250 նկարներից բաղկացած նկարաշար, որի հեղինակն է ֆրանսիացի նկարիչ, իմպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ Կլոդ Մոնեն (1840-1926 թվականներ)։ Բոլոր նկարներն արված են յուղաներկով։ Նկարիչը կտավները վրձնել է՝ տպավորվելով Ժիվերնիում գտնվող իր տան այգում աճող ջրաշուշաններից։ Մոնեի ծաղկանոցը կյանքի վերջին երեսուն տարիներին դարձավ նրա ստեղծագործական կյանքի գլխավոր իմաստը։ Նկարներից շատերը ստեղծվել են այն ժամանակ, երբ իմպրեսիոնիստն արդեն տառապում էր կատարակտից[3]։
Ջրաշուշաններ | |
---|---|
տեսակ | նկարների շարք |
նկարիչ | Կլոդ Մոնե[1] |
տարի | 1914 և 1899[1] |
բարձրություն | 219 սանտիմետր |
լայնություն | 602 սանտիմետր |
ուղղություն | իմպրեսիոնիզմ[2] |
ժանր | բնանկար |
գտնվում է | Ֆրանսիա[1] |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Water Lilies by Claude Monet Վիքիպահեստում |
Մոնեի մոտ տրամադրվածությունը ստեղծել նկարների շարք ջրաշուշանների պատկերներից, առաջացավ 1889 թվականին։ Այդ ժամանակ նա ավարտեց տասը նկարներից բաղկացած շարքը, որը կոչվեց «Կրյոզի հովիտ» (Կրյոզը գետ է համանուն դեպարտամենտում)։ Դրանք ցուցադրվեցին Ժորժ Պետի պատկերասրահում[4]։ Կլոդ Մոնեի մյուս հայտնի նկարաշարը համարվում է «Դեզերի» շարքը։
1920-ական թվականներին փարիզյան Օրանժերի թանգարանում պետության միջոցներով կառուցվեցին երկու ձվաձև սրահներ։ Դրանցում պահպանվում և ցուցադրվում են Մոնեի ութ ֆրեսկոները ջրաշուշանների նկարներով։ Ցուցադրությունը հասարակության համար բացվեց 1927 թվականի մայիսի 16-ին՝ մի քանի ամիս Մոնեի մահվանից հետո[3]։ 1999 թվականին Օրանժերի թանգարանում կայացավ Մոնեի «Ջրաշուշանների» հատուկ ցուցադրությունը, որի համար ամբողջ աշխարհից այստեղ բերվեցին թվով 60 նկարներ[5]։
Նկարաշարի կտավները պահպանվում և ցուցադրվում են աշխարհի շատ երկրների պատկերասրահներում և թանգարաններում։ Դրանցից են.
Ջովանի Բարտացցոնեն՝ «Քրիստիս» աճուրդի տան իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի դեպարտամենտի գլխավոր մասնագետը, «Ջրաշուշանների» համար այպես է արտահայտվել.
Մոնեի «Ջրաշուշանները» համարվում են 20-րդ դարի ամենահայտնի և ընդունված նկարներից, որոնք վիթխարի ազդեցություն են թողել նկարիչների մի ամբողջ սերնդի համար: - Ջովանի Բարտացցոնե |
2007 թվականի հունիսի 19-ին Կլոդ Մոնեի «Ջրաշուշաններ»-ից մեկը «Սոթբիս» աճուրդի տանը Լոնդոնում վաճառվեց 18.5 միլիոն ֆունտ ստերլինգով[11]։ 2008 թվականի հունիսի 24-ին մեկ այլ նկար՝ «Ջրաշուշաններով լճակը» (Le Bassin Aux Nymphéas), վաճառվեց 41 միլիոն ֆունտ ստերլինգով «Քրիստիս» աճուրդի տանը կրկին Լոնդոնում. ընդ որում գրեթե կրկնակի մեծ գումարով, որն առաջարկվել էր աճուրդի մեկնարկին[12]։ 2010 թվականի հունիսի 23-ին «Քրիստիս» աճուրդի տունը ցուցադրեց 1906 թվականին նկարված «Ջրաշուշաններ» կտավը։ Մեկնարկային գինը սահմանեցին 30-ից 40 միլիոն ֆունտ ստերլինգ, սակայն, հընթացս ցուցադրության և աճուրդի, առաջարկվող գինը չբարձրացավ 29 միլիոնից, ուստի աճուրդի պատասխանատուները այն հանեցին վաճառքից[13]։ 2014 թվականի մայիսին՝ 1907 թվականին նկարված «Ջրաշուշաններ» նկարը «Քրիստիս» աճուրդի տան կողմից հանեց աճուրդ-վաճառքի. այն վաճառվեց 27 միլիոն ամերիկյան դոլարով[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.