From Wikipedia, the free encyclopedia
Ջոզեֆ Ուիլյամ Ֆրեյզեր (անգլ.՝ Joseph William "Joe" Frazier; հունվարի 12, 1944[1][2][3][…], Beaufort, Հարավային Կարոլինա, ԱՄՆ - նոյեմբերի 7, 2011[4][1][5][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ծանրքաշային կարգի ներկայացուցիչ։ 1964 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն։ Աշխարհի բացարձակ չեմպիոն ծանրքաշային կարգում (WBC վարկած՝ 1970—1973, WBA վարկած՝ 1970—1973)։ Մի շարք հեղինակավոր մարզիկների անվան կողքին գրված է նաև նրա անունը։ Առանձնացել է իր արտասովոր տոկունությամբ։ Այդ պատճառով հայտնի մարզիչ Անջելո Դանդին նրան անվանել է «Էներջայզեր՝ բռնցքամարտի կիսավարտիքում»։
Ջո Ֆրեյզեր անգլ.՝ Joseph William Frazier | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1944[1][2][3][…] |
Ծննդավայր | Beaufort, Հարավային Կարոլինա, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 7, 2011[4][1][5][…] (67 տարեկան) |
Մահվան վայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Գերեզման | Ivy Hill Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | դերասան, բռնցքամարտիկ և հնչյունավորող |
Երեխաներ | Jackie Frazier-Lyde?, Մարվիս Ֆրեյզեր և Derek Frazier? |
Կայք | joefrazier.com |
Joe Frazier Վիքիպահեստում |
1965 թվականից հանդես է եկել սիրողական կարիերայում։ 1964 թվականին Տոկիոյի Օլիմպիադայում Ջոն վաստակել է ոսկե մեդալ՝ գերծանրքաշային կարգում։ Նա կիսաեզրափակչում հաղթել է խորհրդային բռնցքամարտիկ Բադիմ Եմելյանովին, իսկ եզրափակչում՝ Հանդ Հուբերին՝ 3-2 հաշվով։
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է դարձել 1965 թվականի օգոստոսին։
1966 թվականին սեպտեմբերին մրցավարների առանձին որոշմամբ, հաղթանակը տվել են Օսկար Բոնավենին։ Ֆրեյզերը երկու անգամ նոկդաունի է ենթարկվել երկրորդ ռաունդում։
1967 թվականի հուլիսին չորրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Ջորջ Չուվալոյին։
1968 թվականի դեկտեմբերին Ֆրեյզերի և Օսկար Բոնավենի միջև տեղի է ունեցել երկրորդ մարտը։ Այս անգամ Ֆրեյզերը հաղթել է դատավորների միաձայն որոշումով։
1969 թվականի սեպտեմբերին յոթերորդ ռաունդում տեխնիկական նոկաուտի է ենթարկել Ջերի Կվարիին։ Մարտը «Ռինգ» ամսագիրը որակել է որպես «տարվա մարտ»։
1970 թվականի փետրվարին WBA վարկածով մարտ է կայացել Ֆրեյզերի և աշխարհի ծանրքաշային կարգի չեմպիոն Ջիմի Էլիսի միջև։ Ֆրեյզերը 5-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել չեմպիոնին։
Նոյեմբերին մարտ է տեղի ունեցել Ֆրեյզերի, որը աշխարհի բացարձակ չեմպիոն էր ծանրքաշային կարգում, և միջին ծանրքաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Բոբ Ֆոստերի միջև։ Ֆրեյզերը հակառակորդին նոկաուտի է ենթարկել երկրորդ ռաունդում։
1971 թվականի մարտին Ֆրեյզերը ռինգ է դուրս եկել ծանրքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Մուհամմեդ Ալիի դեմ։ ծանրքաշային բռնցքամարտի պատմության մեջ առաջին անգամ հանդիպում էին երկու անպարտելի չեմպիոն։ Նրանցից մեկը գործող, մյուսը՝ նախկին չեմպիոններ էին։ 15-րդ ռաունդում Ֆրեյզերը նախկին չեմպիոնին ենթարկել է գեղեցիկ նոկդաունի։ Ալին առաջին անգամ պարտություն է կրել[6]։ Մարտը ստացել է «տարվա մարտ» կարգավիճակը՝ «Ռինգ» ամսագրում։
1972 թվականի հունվարին Ֆրեյզերը 4-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Տերի Դենիելսային։
Մայիսին նա նոկաուտի է ենթարկել Ռոն Ստենդլերին՝ 5-րդ ռաունդում։
1973 թվականի հունվարին մարտ է տեղի ունեցել անհաղթելի երկու բռնցքամարտիկների՝ Ֆրեյզերի և Ջորջ Ֆորմաի միջև։ Ֆրեյզերը երեք անգամ նոկդաունի է ենթարկվել առաջին ռաունդում և երեք անգամ՝ երկրորդ ռաուդում։ Ֆորմանը տեխնիկական նոկաուտի է Ֆրեյզերին ենթարկել երկրորդ ռաունդում։ Մարտը ստացել է «տարվա մարտ» կարգավիճակը՝ «Ռինգ» ամսագրում։
Հուլիսին միավորների առավելությամբ հաղթել է Ջո Բագներին։
1974 թվականին տեղի է ունեցել երկրորդ մարտը Ֆրեյզերի և Մուհամմեդ Ալիի միջև։ Մարտը բաղկացած է եղել 12 ռաունդից։ Մարտի արդյունքում, դատավորների միաձայն որոշմամբ, հաղթանակը տրվել է Մուհամմեդ Ալիին։ Շատերի համար դատավորների որոշումը վիճելի է եղել։
Հունիսին տեղի է ունեցել երկրորդ մարտը Ֆրեյզերի և Ջերի Կվարիի միջև։ Ֆրեյզերը նոկաուտի է ենթարկել իր մրցակցին 5-րդ ռաունդում։
1975 թվականի մարտին կայացել է երկրորդ մարտը Ֆրեյզերի և Ջիմի Էլիսի միջև։ Ֆրեյզերը նոկաուտի է ենթարկել մրցակցին 9-րդ ռաունդում։
Հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել երրորդ մարտը Ֆրեյզերի և Մուհամմեդ Ալիի միջև։ Մարտը տեղի է ունեցել 30℃ ջերմաստիճանի պայմաններում։ Դա եղել է ագրեսիվ և համառ պայքար։ 1-ից մինչև 5-րդ ռաունդ առավելությունը Ալիինն էր, իսկ 6-րդ ռաունդից մինչև 11-րդ ռաունդ մեծ առավելության է հասել Ֆրեյզերը։ Հերթական ռաունդի ժամանակ Ալին ասել է «Թվում է, թե մեռնում եմ»։ 14-րդ ռաունդում Ֆրեյզերի մարզիչը կանգնեցրել է մարտը, որովհետև Ֆրեյզերի ձախ աչքը կուրացել էր (մարզիչը ցույց է տվել նրան երեք մատ և խնդրել է հաշվել և Ֆրեյզերը պատասխանել է «մեկ»)։ Միևնույն ժամանակ Ալին իր անկյունում խնդրել է հանել իր ձեռնոցները («ես շատ եմ հոգնել, հանեք իմ ձեռնոնցերը»)։ Ալիի բժիշկը նշել է, որ նա այլևս չէր կարող դուրս գալ ռինգ։ Մարտի ավարտից հետո Մուհամմեդ Ալին կանգնել է և ուշաթափվել իր անկյունում։ Ինչպե՞ս կավարտվեր մարտը, եթե այն չկանգնեցվեր 6 դատավորների կողմից, հայտնի չէ։ Այդ մարտից հետո Ալին Ֆրեյզերին անվանել է իրենից հետո լավագույն բռնցքամարտիկը և նշել, որ թերագնահատել է իր մրցակցին։ Մարտը ստացել է «Թրիլլեր Մանիլայում» անվանումը և արժանացել է «տարվա մարտ» կարգավիճակին՝ «Ռինգ» ամսագրում։
1976 թվականի հունիսի կայացել է երկրորդ մարտը Ֆրեյզերի և Ջորջ Ֆորմանի միջև։ Ֆրեյզերը նոկաուտի է ենթարկվել 5-րդ ռաունդում։ Այդ մարտից հետո նա ռինգ դուրս չի եկել 5 տարի։
1981 թվականի դեկտեմբերին նա վերադարձել է բռնցքամարտ։ Նա ռինգ է դուրս եկել Ֆլոյդ Կամինգսի դեմ։ Մարտի սկզբում Ֆրեյզերը արդեն գերակշռող առավելություն է ունեցել, բայց մարտի վերջում նա սկսել է հոգնել և վերջին ռաունդներում Կամինգսը հասել է փոքրիկ առավելության։ 10 ռաունդի արդյունքում մարտն ավարտվել է ոչ ոքի։ Ոմանք մտածում էին, որ Կամինգսը հաղթել է։ Այդ մարտից հետո Ֆրեյզերը հեռացել է բռնցքամարտից։
Ջոն, որպես դերասան, հայտնվել է մի քանի ֆիլմում։ Այդպես նա հայտնվել է «Ռոկկի» ֆիլմի կարճ էպիզոդում (1976)՝ ներկայացնելով բռնցքամարտիկներին մարտից առաջ։ 1994 թվականին նկարահանվել է «Հրեշտակների կացարան» ֆիմում։
Կին՝ Ֆլորենցիա Ֆրեյզեր։
Երեխաներ՝ Ջո-Նետա Ֆրեյզեր, Նատաշա Ֆրեյզեր, Մարկուս Ֆրեյզեր։
Մարվիս Ֆրեյզեր՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ծանրքաշային կարգի ներկայացուցիչ։ 1983 թվականին հաղթել է Ջո Բանգերին, որին 1973 թվականին հաղթել է նաև Ջո Ֆրեյզերը։
Ժակլին Ֆրեյզեր Լայդ՝ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, միջին ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոնուհի։ 2001 թվականին պարտություն է կրել Լեյլա Ալիից, որը եղել է Մուհամմեդ Ալիի աղջիկը[7]։
Ջո Ֆրեյզեր Կրտսերը նույնպես եղել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։
2011 թվականին Ջո Ֆրեյզերին ախտորոշել են լյարդի քաղցկեղ։ Այս տխուր լուրի մասին հասարակությանը հայտնել է բռնցքամարտիկի մենեջեր Լեսլի Վուլֆը[8]։
2011 թվականի նոյեմբերի 7-ին Ֆիլադելֆիայի հոսպիսում մահացել է Ջո Ֆրեյզերը[9]։
Ջո Ֆրեյզերի ամենավտանգավոր մրցակից Մուհամեդ Ալին ներկա է եղել Ջոյի հուղարկավորությանը[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.