Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ջուզեպպե Մարիա Կրեսպի (իտալ.՝ Giuseppe Maria Crespi, մարտի 14, 1665[1][2][3][…], մարտի 16, 1665[4] կամ մարտի 13, 1665[5], Բոլոնիա, Պապական մարզ - հուլիսի 16, 1747[6][7][8][…] կամ մարտի 25, 1747[5], Բոլոնիա, Պապական մարզ), իտալացի գեղանկարիչ, գծանկարիչ և փորագրիչ։ Ջուզեպպեն հայտնի է նաև Spagnolo մականունով («Իսպանացի», քանի որ երիտասարդ ժամանակ իսպանական ոճի և հանդերձանքի մեծ սիրահար էր)։
Ջուզեպպե Մարիա Կրեսպի իտալ.՝ Giuseppe Maria Crespi | |
---|---|
Ծնվել է | մարտի 14, 1665[1][2][3][…], մարտի 16, 1665[4] կամ մարտի 13, 1665[5] |
Ծննդավայր | Բոլոնիա, Պապական մարզ |
Վախճանվել է | հուլիսի 16, 1747[6][7][8][…] (82 տարեկան) կամ մարտի 25, 1747[5] (82 տարեկան) |
Մահվան վայր | Բոլոնիա, Պապական մարզ |
Քաղաքացիություն | Պապական մարզ |
Մասնագիտություն | նկարիչ և վիզուալ արտիստ |
Ժանր | ժանրային նկարչություն |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Q17582526?, The Immaculate Conception with St. Anselm and St. Martin? և Diana and her Nymphs? |
Մեկենասներ | Ferdinando de' Medici, Grand Prince of Tuscany? |
Զավակներ | Carlo Antonio Crespi?, Luigi Crespi?[9] և Ferdinando Crespi? |
Giuseppe Maria Crespi Վիքիպահեստում |
Ջուզեպպե Մարիա Կրեսպին սովորել է գեղանկարչություն Բոլոնյայում Դոմենիկո Մարիա Կանուտիի, Կառլո Չինյանիի և Ջովանի Անտոնիո Բուրինիի մոտ։ Այս ժամանակաշրջանում աշխատել է իտալական մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Բոլոնիայում, Պարմայում, Վենետիկում, Մոդենայում, Պիստոյայում, Ֆլորենցիայում (1700-1708 թվականներ)։ Հետազոտել է Կորեջիոյի, Ֆեդերիկո Բարոչիի, Ֆրանչեսկո Գվերչինոյի, Սեբաստիանո Մազոնիի արվեստներն ու Ռեմբրանդ վան Ռեյնի օֆորտները։
1689 թվականին Ջուզեպպե Մարիա Կրեսպին ընդունվում է Բոլոնյայի նկարչական դպրոց։ Այստեղից նրան վտարել են, քանի որ նկարել էր Բոլոնյայի ակադեմիայի հոգաբարձու կոմս Մալվազիի ծաղրանկարը։ Սովորելու ընթացքում նկարիչը ստեղծում է մի շարք հոգևոր թեմաներով նկարներ, որոնցից կարևորվում է «Տասը հազար մարտիրոսների սպանությունը». այն այսօր գտնվում է Բոլոնյայի Սանտո Սպիրիտո եկեղեցում։ Բացի հոգևոր թեմաներից, այս ժամանակաշրջանում Ջուզեպպե Մարիա Կրեսպին վրձնում է նաև այլ նկարներ՝ «Տարվա եղանակներ», «Կենտավրոս Խիրոնը Աքիլլեսին սովորեցնում է կրակել նետուաղեղից», «Էնեասը, Սիբիլլան և Քարոնը» (1700-ական թվականներ), «Էրոսների քունը» (մոտավորապես 1712 թվական), «Էրոսներին զինաթափ արած Նիմփաները»։
1700-ական թվականների սկզբին Ջուզեպպե Մարիա Կրեսպին դիցաբանական նկարներ ստեղծելուց անցում է կատարում գյուղական կյանք նկարելուն։ Սկզբնական շրջանում այդ նկարները կրում էին պաստորալ ոճի ազդեցությունը, իսկ հետո նկարները դարձան առավել համոզիչ։ Այդ շրջանի ստեղծագործություններիչ կարևորվում են՝ «Մայրն ու երեխան», «Մանածուհին», «Լու փնտրող կինը»։ Այս պաստորալ ոճին փոխարինելու եկավ կարավաջոյականությունը՝ մութ լուսավորված ինտերիերով նկարները։ Այդ ոճով Ջուզեպպեն վրձնեց ներքոհիշյալ կտավները՝ «Տեսարան մառանում», «Գյուղացիների ընտանիքը» և այլն[10]։
Կենցաղային գեղանկարչության մեջ Ջուզեպպե Մարիա Կրեսպին նույնպես մեծ հաջողություններ արձանագրեց։ Այդ թեմայով նկարներից հատկապես կարևորվում են հետևյալները՝ «Պոջո ա Կայանոի տոնավաճառը» (1708 թվական), «Տոնավաճառ» (1709 թվական). այս նկարներում հիմնականում պատկերված էր բազմամարդ տեսարաններ։ 1700-ից 1720-ական թվականներին նկարիչը վրձնեց սյուժետային նկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, կենցաղային տեսարաններ։
Դիմանկարներ պատկերելուց Ջուզեպպե Մարիա Կրեսպին կրում էր Ռեմբրանդի ազդեցությունը։ Այս շրջանում նաև շատ ինքնադիմանկարներ ստեղծեց (1708 թվական, 1710 թվական)։ Դիմանկարների շարքից առանձնանում են «Որսորդը», «Լյուտնյահարուհին», «Գեներալ Պալդին», «Ոսկերիչ Զանոբիի ընտանիքը»։
Ջուզեպպե Մարիա Կրեսպին իր մահկանացուն կնքել է 1747 թվականի հուլիսի 16-ին Բոլոնյայում՝ ութսուներկու տարեկան հասակում։ Նրա ստեղծագործությունները պահպանվում և ցուցադրվում են աշխարհի շատ թանգարաններում և անհատական հավաքածուներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.