Ջալանդհար
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ջալանդհար (ա.-փենջ.` ਜਲੰਧਰ, անգլ.՝ Jalandhar), քաղաք Հնդկաստանի Փենջաբ նահանգում, Ջալանդհար շրջանի վարչական կենտրոնը։ Ջալանդհարը 1947 թվականից մինչև 1953 թվականը եղել է Փանջաբ նահանգի վարչական կենտրոնը (մինչև մայրաքաղաքի տեղափոխումը Չանդիգարհ)[1]։
Երկիր | Հնդկաստան |
---|---|
Կարգավիճակ | քաղաք |
Մտնում է | Jalandhar District? |
ԲԾՄ | 228 ± 1 մետր |
Բնակչություն | 873 725 մարդ (2011) |
Տարածք | 110 կմ² |
Ժամային գոտի | UTC+5:30 |
Հեռախոսային կոդ | 181 |
Փոստային ինդեքսներ | 144001 |
Ավտոմոբիլային կոդ | PB08 |
mcjalandhar.in(անգլ.) | |
Ջալանդհարը Փենջաբի հին քաղաքներից մեկն է, որը հայտնի է առնվազն մեր թվարկության 100 թվականից[2]։ Դոաբ Ջալանդհարը (մարզ, գտնվում է Բիաս և Սաթլեջ գետերի միջև) եղել է Ալեքսանդր Մակեդոնացու կայսրության արևելյան եզրը։ Հնում Ջալանդհարի իշխանությունները միավորել են գրեթե բոլոր ստորին դոաբները՝ Ռավի գետից մինչև Սաթլեջ գետը[3]։ Համաձայն Պադամայի պուրանների՝ Ջալանդհար դոաբն իր անունն ստացել է Շիվայի որդու՝ Դանավայի Ջալանդհար թագավորի կողմից։ Նախքան սիկհականությանը տարածումը Ջալանդհարում պաշտվող գլխավոր աստվածը եղել է Շիվան։
Ջալանդհարի մասին ամենավաղ հիշատակումը կատարել է Քուշանական արքա Կանիշկին, որի օրոք մոտավորապես մեր թվարկության 100 թվականին տեղի է ունեցել բուդդայական աստվածաբանների խորհուրդը, որոնք հավաքվել էին բուդդայական տեքստերի հավաքման, համակարգման և աղանդների միջև եղած տարաձայնությունների մեղմացման նպատակով։
Տասներորդ դարի երկրորդ կեսից մինչև 1019 թվականը Ջալանդհարը եղել է հինդուական Շահի իշխանության կազմում։
1551 թվականի նոյեմբերին Ջալանդհարում Հումայուն կայսրի որդի Աքբարն ամուսնացել է իր ազգականուհու՝ Ռուկայա Սուլթան Բեգունի հետ, որը դարձել է իր առաջին և գլխավոր կինը[4]։
16-րդ դարից սկսած Ջալանդհարի մարզում սկսել է տարածվել սիկհականությունը։ 1811 թվականին մահարաջ Ռաջիթ Սինգհը սիկհական համայնքի տեղացի առաջնորդների աջակցությամբ վերահսկողություն է հաստատել Ջալանդհարի դոայի նկատմամբ։ 1845 թվականին Ռանի Ջինդ Քաուրը հռչակվել է սիկհների կայսրուհի և սկսվել է անգլո-սիկհական առաջին պատերազմը։ 1846 թվականի սիկհականներն ստիպված են եղել Ջալանդհար դոաբը զիջել անգլիացիներին։
Ջալանդհարը գտնվում է Բիաս և Սաթլեջ գետերի միջև ընկած ոռոգելի հարթավայրում[1],։ Միջին բարձրությունը ծովի մակարդակից 228 մետր է։ Քաղաքը գտնվում է Մեծ անիվի ճանապարհին՝ Դելի և Ամրիթսար քաղաքների միջև՝ Ամրիթսարից 90 կիլոմետր, Փենջաբ նահանգի մայրաքաղաք Չինդիգարհից 114 կիլոմետր և Դելիից 375 կիլոմետր հեռավորության վրա[5]։
Ջալանդհարի կլիման մերձարևադարձային մուսսոնային է, ցուրտ ձմեռներով և տաք ամառներով։ Ամռան առավելագույն ջերմաստիճանը կազմում է 48°С, նվազագույնը՝ 25°С։ Ձմռան առավելագույն ջերմաստիճանը 19°С է, նվազագույնը՝ −5°С։ Տարեկան միջին տեղումների քանակը մոտավորապես կազմում է 579 միլիմետր (ամենաշատ տեղումները լինում են մուսոնային սեզոնում՝ հուլիս-օգոստոս ամիսներին)
Ջալանդհարի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 19.4 (66.9) |
21.6 (70.9) |
26.0 (78.8) |
34.5 (94.1) |
39.4 (102.9) |
40.6 (105.1) |
34.1 (93.4) |
33.1 (91.6) |
32.6 (90.7) |
31.5 (88.7) |
27.2 (81) |
22.3 (72.1) |
30.19 (86.35) |
Միջին ցածր °C (°F) | 6.2 (43.2) |
8.6 (47.5) |
13.2 (55.8) |
19.0 (66.2) |
23.8 (74.8) |
25.6 (78.1) |
24.7 (76.5) |
25.8 (78.4) |
21.8 (71.2) |
18.3 (64.9) |
12.1 (53.8) |
7.2 (45) |
17.19 (62.95) |
Տեղումներ մմ (դյույմ) | 10.7 (0.421) |
16.7 (0.657) |
32.8 (1.291) |
15.2 (0.598) |
20.4 (0.803) |
69.7 (2.744) |
155.2 (6.11) |
183.6 (7.228) |
60.0 (2.362) |
1.5 (0.059) |
6 (0.24) |
15 (0.59) |
586.8 (23.103) |
աղբյուր: [6] |
Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ բնակչությունը կազմում է 873 725 մարդ[7]։ Բնակչության հիմնական լեզուն փանջաբին է, բավական տարածված է նաև անգլերենը։ Բնակչության 54,54 %-ը դավանում է հինդուիզմ, 45,46 %-ը՝ աիկհականություն։
Գործում են սպորտային ապրանքների, էլեկտրոնիկայի և այլ ապրանքների արտադրություններ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.