Սաթլեջ
From Wikipedia, the free encyclopedia
Սաթլեջ, Սաթլաջ (ստորին հոսանքում՝ Փանջնադ), գետ Պակիստանում, Հնդկաստանում և Չինաստանում, Ինդոսի ամենամեծ վտակը (ձախից)։ Երկարությունը 1500 կմ է, ավազանը՝ 395 հազար կմ²։ Սկիզբ է առնում Կայլաս լեռնաշղթայից, հատում Մեծ Հիմալայներն ու նրա ճյուղավորումները, Փենջաբի հարթավայրը։ Սնումը ձնասառցադաշտային և անձրևային է։ Ջրի միջին ծախսը Ռուպարի քաղաքի մոտ 500 մ3/վայրկյան է, առավելագույնը՝ մոտ 20 հազար մ3/վայրկյան։ Ջրերն օգտագործվում են ոռոգման համար։ Կառուցված են ամբարտակներ, հիդրոտեխնիկական համալիր։ Նավարկելի է առանձին հատվածներում։ Սաթլեջի ափերին են Նանգալ, Բհիլաուր (Հնդկաստան), Բահավալպուր (Պակիստան) քաղաքները։ Սաթլեջի վրա Հնդկաստանում կառուցվել է Բհակրա Նանգալի ջրային հանգույցը։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաթլեջ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 113)։ ![]() |
Սաթլեջ | |
---|---|
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 1500 կմ |
Ավազանի մակերես | 395 000 կմ² |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Լանգա-Ցո |
Գետաբերանի տեղակայում | Փանջնադ գետ |
Կոորդինատներ | |
Հոսող հոսքեր | Baspa River?, Spiti River? և Բայս |
Երկրամաս | Տիբեթի ինքնավար շրջան, Հիմաչալ-Պրադեշ, Փենջաբ և Փենջաբ |
Ջրահավաք | Ինդոսի ավազան |
![]() |
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.