From Wikipedia, the free encyclopedia
Պուրպուրա (լատիներեն purpura), մաշկի վրա կարմիր կամ մանուշակագույն բծեր, որոնք մաշկը սեղմելիս չեն սպիտակում։ Բծերն առաջանում են ենթամաշկային արյունահոսությունից՝ թրոմբոցիտային, անոթային և մակարդման խանգարումներից, կամ այլ պատճառներից[1]։ Նրանք չափվում են 3–10 մմ[2], մինչդեռ պետեխիաները՝ 3 մմ-ից պակաս, իսկ էխիմոզները՝ 1 սմ-ից ավելի[3]։
Պուրպուրա purpura | |
---|---|
![]() մաշկի վրա կարմիր կամ մանուշակագույն բծեր | |
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Պատճառ | ենթամաշկային արյունահոսություն՝թրոմբոցիտային, անոթային և մակարդման խանգարումներ |
Բժշկական մասնագիտություն | արյունաբանություն |
ՀՄԴ-9 | 287 |
Purpura (dermatology) Վիքիպահեստում |
Պուրպուրան կարող է առաջանալ մենինգիտի ժամանակ՝ պայմանավորված մենինգոկոկով, ինչպես նաը սեպտիցեմիայի ժամանակ։ Մասնավորապես, մենինգոկոկը (Neisseria meningitidis), որը գրամ-բացասական դիպլոկոկ է, մահանալից արտազատում է էնդոտոքսին։ Էնդոտոքսինը ակտիվացնում է Հագեմանի գործոնը (մակարդման գործոն XII), որն առաջացնում է տարածված ներանոթային մակարդում (ԴՆՄ համախտանիշ)։ Ախտահարված մարդու մոտ ԴՆՄ համախտանիշը դրսևորվում է ցանով։
Պուրպուրան ընդհանուր և ոչ սպեցիֆիկ բժշկական նշան է,որի զարգացման մեխանիզմներն են՝
Բժշկական գրականության մեջ նկարագրված են նաև փսիխոգեն պուրպուրայի դեպքեր[5], ոմանք պնդում էին, որ դա պայմանավորված է աուտոէրիթրոցիտային սենսիտիզացիայով։
Այլ ուսումնասիրություններ[6] ենթադրում են, որ հյուսվածքային պլազմինոգենի ակտիվացնողի տեղային (մաշկային) ակտիվությունը կարող է մեծանալ փսիխոգեն պուրպուրայի ժամանակ, ինչը կհանգեցնի տեղայնացված պլազմինի ակտիվության, ֆիբրինային թրոմբների արագ քայքայման և արդյունքում արյունահոսության։
Պուրպուրա առաջացել է լատիներեն purpura, «մանուշակագույն» բառից, որը եկել է հին հունարեն πορφύρα բառից, այն նկարագրում է վիճակ և ոչ թե առանձին հիվանդություն։
Seamless Wikipedia browsing. On steroids.