քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Լևամիզոլ, վաճառքային անվանումը Էրգամիզոլ, դեղամիջոց է, որն օգտագործվում է պարազիտային ինֆեկցիաների բուժման համար[2]։ Այն օգտագործվում է ասկարիդի և մանգաղաձև հելմինթի սպեցիֆիկ բուժման համար[3]։ Ընդունման ձևը բերանացի[3]։
Լևամիզոլ | |
---|---|
![]() | |
Քիմիական բանաձև | C₁₁H₁₂N₂S |
Մոլային զանգված | 3,4E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 14769-73-4 |
PubChem | 26879 |
EINECS համար | 238-836-5 |
SMILES | C1CSC2=NC(CN21)C3=CC=CC=C3 |
ЕС | 238-836-5 |
ChEBI | 25037 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Կողմնակի էֆեկտներն են որովայնային ցավը, փսխումը, գլխացավը և գլխապտույտը[3]։ Խորհուրդ չի տրվում օգտագործել հղիության 3րդ եռամսյակում և կրծքով կերակրման ժամանակ[3]։ Լուրջ կողմնակի էֆեկտ է ինֆեկցիաների ռիսկի բարձրացումը[4]։ Դասվում է հակահելմինթային դեղամիջոցների շարքին[4]։
Լևամիզոլը հայտնաբերվել է 1966 թվականին[5]։ Այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում է, որում ներառված են առողջապահության ոլորտում կիրառվող ամենաէֆեկտիվ և ապահով դեղորայքները[6]։ Ամբողջ աշխարհում բուժման մեկ կուրսի մեծածախ արժեքը կազմում է $0.18- $0.33[7]։ Այն ԱՄՆ-ում չի վաճառվում[4]։ Լևամիզոլն օգտագործվում է նաև անասնապության մեջ[8]։
Լևամիզոլն օգտագործվում է որպես հակահելմինթային դեղամիջոց։ Լևամիզոլն ազդում է որպես նիկոտինային ացետիլխոլինի ընկալչի ագոնիստ, որն ակտիվացնում է մկանների շարունակական խթանումը և հանգեցնում է կաթվածի։ Այն երկրներում, որտեղ թույլատրված է օգտագործել Լևամիզոլ, խորհուրդ է տրվում օգտագործել թերապևտիկ 1 դեղաչափ։ 7օր անց կարելի է օգտագործել կրկնակի դեղչափ միայն ծանր ընթացքով հելմինթային ինֆեկցիաների դեպքում[9]։ Ներկայումս Լևամիզոլի վաճառքային տարբերակներն ավելի շատ օգտագործվում են անասնաբուժության մեջ՝ խոշոր եղջերավոր անասունների, խոզերի և ոչխարների հելմինթային ինֆեկցիաները բուժելու համար։ Այնուամենայնիվ Լևամիզոլը արդյունավետ բուժում է քաղցրահամ ջրերում բնակվող Camallanus roundworm-ով հարուցված ինֆեկցիան[10]։
1999 և 2003 թվականին Կանադայում և ԱՄՆ-ում Լևամիզոլը փորձնական օգտագործվել է հաստ աղիքի քաղցկեղի կոմբինացված բուժման համար՝ ֆլուրոուրացիլի հետ համակցված։ Կլինիկական փորձարկումների արդյունքները դրական էին։ Որոշ լեյկեմիկ բջիջների վրա լևամիզոլը և տետրամիզոլն ազդում են նույն ձև[11]։
Լևամիզոլն օգտագործվել է մաշկաբային հիվանդությունների բուժման համար, օրինակ՝ լեպրոզ, գորտնուկ, կարմիր տափակ որքին և աֆթոզ խոցեր[12]։ Հետաքրքիր կողմնակի էֆեկտ է նյարդաբանական գրգռվածությունը։ Հետագայում Janssen-ը իր հոդվածներում նշել է, որ Լևամիզոլը և նրա էնանթիոմեր Դեքսամիզոլը ունեն տրամադրությունը բարձրացնող և հակադեպրեսանտ ազդեցություն։ Սակայն բժշկության մեջ դեղն այդ նպատակով երբևէ չի օգտագործվել[13][14]։
Լուրջ կողմնակի էֆեկտ է հանդիսանում ագրանուլոցիտոզը, կամ լեյկոցիտների ոչնչացումը։ Ամենաշատն ազդում է նեյտրոֆիլների վրա։ Հանդիպման հաճախականությունը 0.08-5% է[15]։ Կան նաև հոտազոտություններ, որոնցում նշվում է, որ Լևամիզոլը կարող է հարուցել նեկրոտիկ համախտանիշ և մաշկի վրա տարբեր տեղերում կարող են առաջանալ ցավոտ էրիթեմատոզ պապուլաներ։ Այն օգտագործվել է որպես կոկայինային հավելում, ինչը հանգեցնում է լուրջ կողմնակի էֆեկտների[16][17][18]։
Լևամիզոլը հեշտությամբ ներծծվում է ստամոքսաղիքային տրակտից և փոխանակվում է լյարդում։ Պլազմայում առավելագույն կոնցենտրացիայի հասնում է 1.5-2 ժամից։ Պլազմայից էլիմինացվում է բավականին արագ՝ 3-4 ժամում, ինչի շնորհիվ ինտոքսիկացիա չի զարգանում։ Կիսատրոհման պարբերությունը 16 ժամ է։ Լևամիզոլն արտազատվում է հիմնականում(70%ը) երիկամներով՝ 3օրվա ընթացքում։ Մոտ 5%ը արտազատվում է անփոփոխ[19][20]։
Մրցավազքի ձիերի մեզի թեստավորումը բացահայտել է, որ մեզի մեջ կա ձիու լևամիզոլի մետաբոլիտներ՝ պեմոլին և ամինորեքս, որոնք արգելված են իշխանությունների կողմից[21][22][23]։ Հետագա հետազոտությունները հաստատեցին, որ մարդկանց և շների մեզում կա ամինորեքս, ինչը նշանակում է, որ լևամիզոլը օրգանիզմում փոխարկվում է ամինորեքսի[24]։ Կոկային դրական պլազմայի օրինակների ուսումնասիրման ժամանակ 42% դեպքերում հայտնաբերվում է լևամիզոլ, սակայն ոչ մի դեպքում ամինորեքսի մակարդակը չի քանակական սահմանը[25]։
Լևամիզոլը կարող է հայտնաբերվել արյան, պլազմայի և մեզի մեջ, ինչն օգտագործվում է դատական բժշկության մեջ թմրամոլների կասկածելի մահերի ժամանակ։ Բերանացի ընդունելիս 24 ժամվա ընթացքում մոտավորապես 3%ը անփոփոխ էլիմինացվում է մեզով։ Կոկայինի գերդոզավորումից մահացած կնոջ արյան մեջ հայտնաբերվել է լևամիզոլ՝ 2.2մգ/լ կոնցենտրացիայով[26][27]։
Լևամիզոլն օգտագործվել է կոկայինի մեջ՝ որպես ուղեկցող հավելանյութ և վաճառվել է ամբողջ աշխարհում։ Համաձայն Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության՝ 2008-2009թվականին լևամիզոլը հատնաբերվել է կոկայինի նմուշների 69%ում[16][28]։
Լևամիզոկը մեծացնում է կոկայինի փոշու ծավալը և քաշը և թմրանյութի տեսքն ավելի մաքուր է դարձնում[29]։
Լևամիզոլը արգելակում է լեյկոցիտների առաջացումը՝ հանգեցնելով նեյտրոպենիայի և ագրանուլոցիտոզի։ Այս կողմնակի էֆեկտները կարող են ի հայտ գալ այն անձանց մոտ, ովքեր օգտագործում են լևամիզոլը որպես կոկայինային հավելանյութ[16][30][31]։ Լևամիզոլը բարձրացնում է վասկուլիտների և մաշկի նեկրոզի առաջացման ռիսկը[32][33]։
Լևամիզոլի թունայնությունն ուսումնասիրվել է DJ AM-ի դիակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ[34]։ Անդրյու Կոպպելը, ով լրագրող Թեդ Կոպպելի որդին է, հոր արյան մեջ հետմահու հայտնաբերել է լևամիզոլ։ Վերջինս մահացել է դեղերի գերդոզավորումից[35]։
Հետագայում լևամիզոլը հայտնաբերվել է նաև կոկայինի 1/4կգ բլոկի մեջ, ինչը ցույց է տալիս, որ դիլլերները այն նույնպես օգտագործել են որպես հավելանյութ[36]։
Janssen Pharmaceutica-ում սկզբնական սինթեզի ժամանակ առաջացավ 2 էնանթիոմերների ռացեմիկ խառնուրդ, որի հիդրոքլորիդային աղի հալման ջերմաստիճանը կազմում էր 264-265° С, իսկ ռացեմատի ազատ բազայի հալման ջերմաստիճանը 87-89 °C է։ Ռացեմիկ խառնուրդը պարունակում է տետրամիզոլ-լևամիզոլ։
Լևամիզոլը դարձելիորեն և անդարձալիորեն արգելակում է հիմնային ֆոսֆատազի շատ իզոձևերը (օրինակ՝ լյարդ, ոսկրեր, փայծախ), բացառությամբ աղիքային և ընկերքային իզոֆորմերի[38]։
Այն օգտագործվում է բիոքիմիական անալիզներում հիմնային ֆոսֆատազի ակտիվությունը նվազեցնելու համար։ Օգտագործվում է նաև Վեսթերն բլոթի ժամանակ։
Լևամիզոլն օգտագործվում է նաև առարկայական ապակու վրա C. elegans -ի անջատման համար[39]։ Լևամիզոլն ացետիլխոլինային ռեցեպտորի ագոնիստ է և խթանում է մկանների կծկումը։ Շարունակական կծկումը հանգեցնում է կաթվածի։ Կաթվածի զարգացման ժամանակը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել մկաններում ացետիլխոլինային ընկալիչների մասին։ Օրինակ՝ մուտացված ացետիլխոլինային ռեցեպտորների կաթվածը զարգանում է ավելի դանդաղ[40]։
Կան նաև ուսումնասիրություններ քաղցկեղի բուժման վերաբերյալ՝ որպես իմունային ակտիվատոր[41]։ Գրանցվել է նաև որոշակի էֆեկտիվություն նեֆրոտիկ համախտանիշի բուժման ժամանակ[42]։
Seamless Wikipedia browsing. On steroids.