From Wikipedia, the free encyclopedia
Պոլա Նեգրի (ծննդյան անունը՝ Բարբարա Ապոլոնիա Խալուպիեց, հունվարի 3, 1897[1][2][3][…], Լիպնո, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան - օգոստոսի 1, 1987[4][1][5][…], Սան Անտոնիո[6][7][8][9][10]), լեհ դերասանուհի, ով համաշխարհային ճանաչման է հասել համր կինոյի և Հոլիվուդյան ոսկե դարաշրջանի ընթացքում՝ կերտելով ողբերգական և կանացի ճակատագրական դերեր։
Պոլա Նեգրի լեհ.՝ Pola Negri | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1897[1][2][3][…] |
Ծննդավայր | Լիպնո, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան |
Մահացել է | օգոստոսի 1, 1987[4][1][5][…] (90 տարեկան) |
Մահվան վայր | Սան Անտոնիո[6] |
Գերեզման | Calvary Cemetery |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, գրող, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Serge Mdivani? |
Պարգևներ և մրցանակներ | |
polanegri.com | |
Պոլան առաջին եվրոպացի դերասանուհին էր, որ հրավիրվեց Հոլիվուդ և դարձավ ամերիկյան համր կինոյի ամենահայտնի դերասանուհիներից մեկը։ Իր բազմազբաղ կարիերայի ընթացքում եղել է նաև թատրոնի դերասանուհի, երաժշտական արտիստ, բալետի պարուհի, գրող[10]։
Նեգրայի ծննդյան անունը Բարբարա Ապոլոնիա Խալուպիեց է[7][11], ծնվել է 1897 թվականի հունվարի 3-ին Լեհական թագավորության Լիպնո քաղաքում[10]։ Ընտանիքի երեք երեխաներից միայն նա է ողջ մնացել։ Մայրը՝ Էլեոնորան, լեհուհի է (մահացել է 1954 թվականի օգոստոսի 24-ին), հայրը՝ Յուրայ Խալուպեցը, եղել է շրջիկ սլովակ թիթեղագործ[12][13]։ Ռուսական իշխանությունների կողմից հոր ձերբակալումից և Սիբիր աքսորումից հետո մոր հետ տեղափոխվել է Վարշավա, որտեղ ապրել են աղքատության մեջ։
Պոլան ընդունվել է Վարշավայի բալետի թագավորական ակադեմիա[14]։ Նրա առաջին պարային կատարումը եղել է Չայկովսկու Կարապի լիճը բալետում, այնուհետև հանդես է եկել որպես մենապարուհի Արթուր Սեն Լեոնի «Կոպելիա» բալետում։ Տուբերկուլոզի պատճառով դադարել է պարել։ Նրան ուղարկել են առողջարան բուժման. այդ ընթացքում վերցրել է «Պոլա Նեգրի» կեղծանունը իտալացի բանաստեղծուհի Ադա Նեգրիի անունից, իսկ «Պոլա»ն իր անվան կարճ հավապում էր (Ապոլոնիա).[10][15]:
Առողջարանից վերադառնալով՝ Պոլան ունկնդրում է Վարշավայի բալետի թագավորական ակադեմիայի դրամատիկական արվեստի դասընթացները, մասնավոր դասեր է առնում լեհ պրոֆեսոր, դերասան Հոնորատա Լեյշտենսկայից։ Թատերական դեբյուտը կայացել է նախքան ավարտելը՝ 1912 թվականի հոկտեմբերի 2-ին Վարշավայի փոքր թատրոնում։ Բեմական դեբյուտը կայացել է 1913 թվականին Վարշավայում, երբ նա հանդես է եկել «Niewolnica Zmyslow» իր առաջին ֆիլմում։ 1914 թվականին ավարտել է ակադեմիան՝ հանդես գալով Հենրիկ Իբսենի «Վայրի բադ» ավարտական ներկայացմամբ, որից հետո Վարշավայի թատրոններում հանդես գալու բազմաթիվ առաջարկներ է ստացել։
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Նեգրան հայտնի բեմական դերասանուհի էր։ Մեծ թատրոնում հանդես էր եկել «Sumurun»-ում, Փոքր թատրոնում՝ «Śluby panieńskie»-ում, ամառային թատրոնում։ 1914 թվականին նկարահանվել է «Ստրկուհին և նրա զգացողությունները» (Niewolnica zmysłów) ֆիլմում։ Հանդես է եկել լեհական ֆիլմարտադրության տարբեր կինոնկարներում՝ Bestia («Գազան», ԱՄՆ-ում թողարկվել է որպես «Լեհ պարողը»), «Սենյակ № 13» (Pokój Nr. 13), «Նրա վերջին ժեստը» (Jego Ostatni Czyn), «Ուսանողներ» (Studenci), «Կինը» (Żona)[16]:
Տարի | Ֆիլմ | Ռեժիսոր | Ընկերություն | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
1914 | Niewolnica zmysłów | Ալեքսանդր Հերց | Sphinx Company | Այլ վերնագրեր՝ Der Sklave der Sinne, «Մեղքի ստրուկը» Լեհական առաջին գեղարվեստական ֆիլմը (Կորել է) |
1915 | Żona | Ալեքսանդր Հերց | Sphinx Company | «Կին» (Կորել է) |
1915 | Czarna książka | Ալեքսանդր Հերց | Sphinx Company | «Դեղին անցում» Der Gelbe Schein (Դեղին տոմս) (Կորել է) |
1916 | Studenci | Ալեքսանդր Հերց | Sphinx Company | «Ուսանողներ» (Կորել է) |
1917 | Bestia | Ալեքսանդր Հերց | Sphinx Company | «Գզան», «Վատ աղջիկ», այլ վերնագիր՝ «Լեհ պարողը» (պահպանվել է) |
1917 | Tajemnica alei Ujazdowskich | Ալեքսանդր Հերց | Sphinx Company | «Ույազդովսկի նրբանցքի առեղծվածը» Tajemnice Warszawy (Վարշավայի գաղտնիքները) (կորել է) |
1917 | Pokój Nr. 13 | Ալեքսանդր Հերց | Sphinx Company | «Սենյակ № 13» Tajemnice Warszawy (Վարշավայի գաղտնիքները) (կորել է) |
1917 | Arabella | Ալեքսանդր Հերց | Sphinx Company | (պահպանվել է մասամբ) հատված լեհական «O czym się nie mówi» (1939) ֆիլմից[17] |
1917 | Jego ostatni czyn | Ալեքսանդր Հերց | Sphinx Company | «Նրա վերջին ժեստը» (կորել է) |
Տարի | Ֆիլմ | Ռեժիսոր | Ընկերություն | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
1917 | Nicht lange täuschte mich das Glück | Կուրտ Մատուլ ? | Saturn-Film AG | Նեգրին խաղացել է երկու օժանդակ՝ միանձնուհու և կաբարեյի պարուհու դերերը (Կորել է) |
1917 | Zügelloses Blut | ? | Saturn-Film AG | (Կորել է) |
1917 | Küsse, die man stiehlt im Dunkeln | ? | Saturn-Film AG | (Կորել է) |
1917 | Die toten Augen | ? | Saturn-Film AG | (Կորել է) |
1917 | Wenn das Herz in Haß erglüht | Կուրտ Մատուլ | Saturn-Film AG | «Երբ սիրտն այրվում է ատելությունից» Ֆիլմը պահպանվել է և ցուցադրվել Cinémathèque Française-ում(պահպանվել է) |
1918 | Rosen, die der Sturm entblättert | ? | Saturn-Film AG | (Կորել է) |
1918 | Mania | Էուժեն Իլես | UFA | Բեմադրող նկարիչ՝ Պաուլ Լենի Ամբողջական անվանումը՝ Mania, Die Geschichte einer Zigarettenarbeiterin («Մանիա. ծխախոտի գործարանում աշխատող աղջկա պատմությունը») (պահպանվել է) |
1918 | Die Augen der Mumie Mâ | Էրնստ Լյուբիչ | UFA | Խաղընկերներ՝ Հարի Լիդկե և Էմիլ Յանինգս Այլ վերնագրեր՝ The Eyes of the Mummy Ma (ԱՄՆ) Նեգրի/Լյուբիչ առաջին համագործակցությունը (պահպանվել է) |
1918 | Der gelbe Schein]] | Վիլտոր Յանսոն և Էուժեն Իլես | UFA | Խաղընկերներ՝ Հարի Լիդկե և Վիկտոր Յանսոն Այլ վերնագրեր՝ The Yellow Ticket (պահպանվել է) |
1918 | «Կարմեն» | Էրնստ Լյուբիչ | UFA | Խաղընկեր՝ Հարի Լիդկե Այլ վերնագրեր՝Gypsy Blood (ԱՄՆ) (պահպանվել է) |
1919 | Das Karussell des Lebens | Գեորգ Յակոբի | UFA | Խաղընկեր՝ Հարի Լիդկե «Կյանքի կարուսել», Այլ վերնագրեր՝ «Վերջին վճարում» (ԱՄՆ) (Կորել է) |
1919 | Vendetta | Գեորգ Յակոբի | UFA | Խաղընկերներ՝ Էմիլ Յանինգս և Հարի Լիդկե Այլ վերնագրեր՝ «Արյան վրեժ» (Կորել է) |
1919 | Dämmerung des Todes | Գեորգ Յակոբի | UFA | (Կորել է) |
1919 | Kreuziget sie! | Գեորգ Յակոբի | UFA | Խաղընկերներ՝ Հարի Լիդկե և Վիկտոր Յանսոն (Կորել է) |
1919 | Madame Dubarry | Էրնստ Լյուբիչ | UFA | Խաղընկերներ՝ Էմիլ Յանինգս և Հարի Լիդկե Այլ վերնագրեր՝ «Կիրք» (ԱՄՆ) (պահպանվել է) |
1919 | Komtesse Doddy | Գեորգ Յակոբի | UFA | Խաղընկերներ՝ Հարի Լիդկե և Վիկտոր Յանսոն Այլ վերնագրեր՝ Komtesse Dolly (պահպանվել է) |
1920 | Die Marchesa d'Arminiani | Ալֆրեդ Հալմ | UFA | «Մարկիզ Արմիանի» (Կորել է) |
1920 | «Sumurun» | Էրնստ Լյուբիչ | UFA | Խաղընկերներ՝ Էրնեստ Լյուբիչ, Պաուլ Վեգեներ, Հարի Լիդկե, Ջենի Հազալքվեստ (պահպանվել է) |
1920 | Das Martyrium | Փոլ Լյուդվիգ Ստայն | UFA | (Կորել է) |
1920 | Die geschlossene Kette | Փոլ Լյուդվիգ Ստայն | UFA | «Փալ շղթա», Այլ վերնագրեր՝ «Ինտրիգ» (ԱՄՆ) (Կորել է) |
1920 | Arme Violetta | Փոլ Լյուդվիգ Ստայն | UFA | (Կորել է) |
1921 | «Վայրի կատու» | Էրնստ Լյուբիչ | UFA | Խաղընկերներ՝ Վիկտոր Յանսոն, Պաուլ Հեյդեման «Լեռնային կատու», Այլ անվանում՝ «Վայրի կատու» Գերմանական էքսպրեսիոնիստական կատակերգություն, էքսպրեսիոնիզմի ժանրի ծաղրերգություն (պահպանվել է) |
1921 | «Սաֆո» | Դիմիտրի Բուկովեցկի | UFA | Խաղընկերներ՝ Ալֆրեդ Աբել և Յոհանես Ռեման Այլ վերնագրեր՝ «Խելագար սեր» (ԱՄՆ) (պահպանվել է) |
1923 | «Բոցը» | Էրնստ Լյուբիչ | Ernst Lubitsch Film GmbH | Խաղընկերներ՝ Ալֆրեդ Աբել և Հերման Թիմիգ Այլ վերնագրեր՝ «Մոնմարտր» (ԱՄՆ) Էրնստ Լյուբիչի վերջին գերմանական ֆիլմը (պահպանվել է) |
Տարի | Ֆիլմ | Ռեժիսոր | Ընկերություն | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
1923 | «Բելա Դոնա» | Ջորջ Ֆիցմորիս | Famous Players-Lasky/Paramount | Խաղընկերներ՝ Կոնուեյ Թիրլ, Կոնրադ Նաջել, Ադոլֆ Մենժու (Պահպանվել է) |
1923 | «Խաբեություն» | Ջորջ Ֆիցմորիս | Famous Players-Lasky/Paramount | Խաղընկերներ՝ Ջեկ Հոլթ, Չարլզ Ռոշֆոր (Կորել է) |
1923 | «Հոլիվուդ» | Ջեյմս Կրուզ | Famous Players-Lasky/Paramount | Այս ֆիլմում խաղացել է կամեո (Կորել է) |
1923 | «Իսպանացի պարողը» | Հերբերտ Բրենոն | Famous Players-Lasky/Paramount | Խաղընկերներ՝ Անտոնինո Մորենո, Ուոլես Բերի, Ադոլֆ Մենժու (պահպանվել է) |
1924 | «Փարիզի ստվերները» | Հերբերտ Բրենոն | Famous Players-Lasky/Paramount | Խաղընկերներ՝ Չարլզ դե Ռոշ, Ադոլֆ Մենժու Ջորֆ Օ՛Բրայն (Կորել է) |
1924 | «Տղամարդիկ» | Դիմիտրի Բուխովեցկի | Famous Players-Lasky/Paramount | (Կորել է) |
1924 | «Փոշոտ շուշանը» | Դիմիտրի Բուխովեցկի | Famous Players-Lasky/Paramount | Խաղընկերներ՝ Բեն Լայոն, Նոա Բիրի, Ռայմոնդ Գրիֆիթ (Կորել է) |
1924 | «Արգելված դրախտ» | Էրնստ Լյուբիչ | Famous Players-Lasky/Paramount | Խաղընկերներ՝ Ռոդ լա Ռոք, Ադոլֆ Մենժու], Պոլին Սթարք, Կլարկ Գեյբլ |
1925 | East of Suez | Ռաուլ Ուոլշ | Famous Players-Lasky/Paramount | Խաղընկերներ՝ Էդմունդ Լոու, Նոա Բերի (Կորել է) |
1925 | «Կախարդուհին» | Սիդնի Օլքոթ | Famous Players-Lasky/Paramount | (Կորել է) |
1925 | «Գիշերային ծաղիկ» | Պոլ Բերն | Famous Players-Lasky/Paramount | Խաղընկերներ՝ Օուորներ Օլանդ, Գուստավ ֆոն Սեյֆերտից (Կորել է) |
1925 | «Աշխարհի կինը» | Մալկոլմ Քլեր | Famous Players-Lasky/Paramount | Խաղընկերներ՝ Չարլզ Էմեթ Մակ, Հերբերտ Հոլմս, Չեսթեր Կոնկլին (պահպանվել է) |
1926 | «Կեղծիքի պսակ» | Դիմիտրի Բուխովեցկի | Famous Players-Lasky/Paramount | (Կորել է) |
1926 | «Լավ և անհնազանդ» | [Մալկոլմ Քլեր | Famous Players-Lasky/Paramount | Խաղընկերներ՝ Ֆորդ Սթերլինգ, Միս Դյուպոն (Կորել է) |
1927 | «Իմպերիալ հյուրանոց» | Մորից Ստիլեր | Famous Players-Lasky/Paramount | Խաղընկերներ՝ Ջեյմս Հոլ, Ջորջ Սիգմեն, Մաքս Դավիդսոն (պահպանվել է) |
1927 | «Փշոտ մետաղալարեր» | Ռոուլենդ Լի Մորից Ստիլեր |
Paramount | Խաղընկերներ՝ Քլիվ Բրուք, Էյնար Հանսոն, Գուստավ վոն Սեյֆերտից (պահպանվել է) |
1927 | «Կինը դատավարության ընթացքում» | Մորից Ստիլեր | Paramount | (Կորել է), հատվածներ պահպանվել են Ժամանակակից արվեստի թանգարանում |
1928 | «Գաղտնի ժամ» | Ռոուլենդ Վ. Լի | Paramount | (Կորել է) |
1928 | «Երեք մեղավոր» | Ռոուլենդ Վ. Լի | Paramount | Խաղընկերներ՝ Ուորներ Բաքստեր, Պոլ Լուկաս, ՕԼգա Բակլանովա (Կորել է) |
1928 | «Դերասանուհու սերերը» | Ռոուլենդ Վ. Լի | Paramount | Խաղընկերներ՝ Նիլս Աստեր, Պոլ Լուկաս Համր ֆիլմ երաժշտությամբ (Կորել է) |
1928 | «Կինը Մոսկվայից» | Լյուդվիդ Բերգեր | Paramount | Խաղընկերներ՝ Նորման Քերի, Պոլ Լուկաս, Օտո Մատիսեն Այլ Անվանումներ՝ «Ռաքել» Համր ֆիլմ երաժշտությամբ (Կորել է) |
Տարի | Ֆիլմ | Ռեժիսոր | Ընկերություն | Ծանոթագրություններ | |
---|---|---|---|---|---|
1929 | «Կինը, ում նա քարկոծում է» | Պոլ Ցիներ | Charles Whittaker Productions UK (Distributed By Warners UK) | ՄԹ | Խաղընկեր՝ Հանս Ռեհման, Ուորվիք Ուորդ Այլ անվանումներ՝ «Լքյալ երեխաների փողոց» Համր ֆիլմ երաժշտությմաբ։ Նեգրիի վերջին համր ֆիլմը |
1932 | «Կինը հրամայում է» | Փոլ Լ. Սթայն | RKO | ՄԹ | Խաղընկեր՝ Բեզիլ Ռետբոուն, Ռոլանդ Յանգ, Հ. Բ. Ուորներ Այլ անվանումներ՝ Maria Draga Նեգրիի առաջին հնչուն ֆիլմը |
1934 | «Ֆանատիզմ» | Tony Lekain, Gaston Ravel | Pathé | Ֆրանսիա | Նեգրիի միակ ֆրանսիական ֆիլմը, այստեղ նա կատարում է երեք երգ |
1935 | «Մազուրկա» | Ուիլի Ֆորսթ | Cine-Allianz/Tobis-Klangfilm | Գերմանիա | Խաղընկեր՝ Ինգեբորգ Ֆիկ, Պաուլ Հարթման |
1936 | Moskau-Shanghai | Պաուլ Վեգեներ | UFA | Գերմանիա | Խաղընկեր՝ Gustav Diessl Այլ անվանումներ՝ Von Moskau nach Shanghai, Der Weg nach Shanghai, Begegnung in Shanghai, Zwischen Moskau und Shanghai |
1937 | Մադամ Բովարի | Գերհարդ Լամպրեխտ | UFA | Գերմանիա | Նեգրիի միակ գերմանական հնչյունային ֆիլմը, որ ցուցադրվել է ԱՄՆ-ում |
1937 | Tango notturno | Ֆրից Կիրխով | UFA | Գերմանիա | Խաղընկեր՝ Ալբրեխտ Շունհոլս |
1938 | Die fromme Lüge | Նունցիո Մալազոմա | UFA | Գերմանիա | Խաղընկեր՝ Հերման Բրաուն |
1938 | Die Nacht der Entscheidung | Նունցիո Մալազոմա | UFA | Գերմանիա | Խաղընկեր՝ Իվան Պետրովիչ |
Տարի | Ֆիլմ | Ռեժիսոր | Ընկերություն | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
1943 | Hi Diddle Diddle | Էնդրյու Լ. Ստոուն | Էնդրյու Լ. Ստոուն Պրոդաքշն | Խաղընկներներ՝ Ադոլֆ Մենժու, Մարթ Սքոթ, Բիլի Բյորք, Դենիս Օ՛կիֆ, Ջուն Հևոկ |
1964 | The Moon-Spinners | Ջեյմս Նիլսոն | Walt Disney Pictures | Խաղընկներներ՝ Հեյլի Միլս, Էլի Ուոլլակ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.