խորհրդային ռուս կինոռեժիսոր, կինոօպերատոր, սցենարիստ, դերասան, կոմպոզիտոր From Wikipedia, the free encyclopedia
Պյոտր Եֆիմովիչ Տոդորովսկի (ռուս.՝ Пётр Ефимович Тодоровский, օգոստոսի 26, 1925, Բոբրինեց, Zinovievsk Okrug, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 24, 2013, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ռուս կինոօպերատոր, ռեժիսոր, սցենարիստ և կոմպոզիտոր։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1985), Ուկրաինական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967)։ ՌԴ պետական մրցանակի (1996) և «Նիկա» մրցանակի դափնեկիր։ «Օսկար» մրցանակի հավակնորդ «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում «Ռազմադաշտային սիրավեպ» ֆիլմի համար։
Պյոտր Տոդորովսկի | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 26, 1925 |
Ծննդավայր՝ | Բոբրինեց, Zinovievsk Okrug, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանի թիվ՝ | մայիսի 24, 2013 (87 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն՝ | ԽՍՀՄ Ռուսաստան |
Մասնագիտություն՝ | սցենարիստ, կոմպոզիտոր, կինոռեժիսոր, դերասան, կինոօպերատոր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, կիթառահար և օպերատոր-բեմադրիչ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0865421 |
Պյոտր Տոդորովսկին ծնվել է 1925 թվականի օգոստոսի 26-ին Ուկրաինական ԽՍՀ Կիրովոգրադի մարզի Բոբրինեց քաղաքում՝ հրեական ընտանիքում։ Ծնողները եղել են Եֆիմ Գիլևիչ Տոդորովսկին և Ռոզալիա Ցալևնա Օստրովսկայան։ Ավարտել է միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանը։
Հայրենական մեծ պատերազմի սկզբին ծնողների հետ տարհանվել է Ստալինգրադ, հոր հետ էլեկտրակայանում աշխատել է որպես ածխի բեռնաթափող։ 1941 թվականի նոյեմբերին գերմանացիների առաջխաղացման պատճառով ընտանիքը կրկին ստիպված է եղել փախչել։ Գրեթե երկու տարի աշխատել է Սարատովի մարզի Նովոուզենսկի շրջանի «Песчаный Мар» (խոսակցական լեզվում՝ «Шишка») կոլտնտեսությունում[1]։
1943 թվականի ապրիլին զորակոչվել է Կարմիր բանակ, եղել է Սարատովի ռազմական հետևակային ուսումնարանի կուրսանտ, 1944 թվականի օգոստոսից՝ 76-րդ հրաձգային դիվիզիայի 2-րդ հրաձգային գումարտակում ականանետային դասակի հրամանատար, որը մտնում էր 1-ին Բելառուսական ճակատի 47-րդ բանակի կազմի մեջ[2]։ Մասնակցել է Վարշավայի, Բիդգոշչի, Շչեցինի ազատագրմանը և Բեռլինի գրավմանը։ Պատերազմն ավարտել է Էլբայի ափին՝ Շյոնհաուզենի մոտ։ 1945 թվականի մարտին ենթարկվել է կոնտուզիայի[3]։
Պատերազմից հետո ծառայել է Պեսոչնոե կայազորում՝ Կոստրոմայի մոտ։ Աշխատանքից ազատվելուց հետո աշխատել է ապակու գործարանում, նկարչության դասեր է ստացել և միաժամանակ ավարտել է տասներորդ դասարանը[1]։
1949 թվականին ընդունվել է ՎԳԻԿ-ի օպերատորական ֆակուլտետ (Բորիս Վոլչեկի արվեստանոց)։ 1954 թվականին ավարտելուց հետո աշխատել է Քիշնևի ժամանակագրական և վավերագրական ֆիլմերի կինոստուդիայում, նկարահանել է «Սովետական Մոլդավիա» կինոամսագրի համար[4], խաղարկային կինոյում նորամուտը նշել է «Մոլդովական երգեր» (ռուս.՝ «Молдавские напевы», 1955) ֆիլմով։ 1955 թվականից մոտ տասը տարի աշխատել է Օդեսայի կինոստուդիայում[5], այնուհետև «Մոսֆիլմում»։
Որպես դերասան նկարահանվել է «Մայիս ամիսն էր» (ռուս.՝ «Был месяц май», 1970), «Ճահիճ» (ռուս.՝ «Трясина», 1977) ֆիլմերում։ Եղել մի շարք ֆիլմերի կոմպոզիտոր և երգահան, ռուսական յոթլարանի կիթառի նվագի իմպրովիզատոր և նվագակցող. նվագակցել է Վլադիմիր Վիսոցկուն նրա երգերի ձայնագրությունների ժամանակ։ Եղել է «Ես ունեմ մի ընկեր» (ռուս.՝ «Есть у меня друг», 1974) ֆիլմի գեղարվեստական ղեկավարը։
2002-2007 թվականներին Նատալյա Ռյազանցևայի հետ համատեղ ռեժիսորական սեմինարներ է վարել Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացների ժամանակ[6][7]։
ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ (Մոսկվա)[8]։
2013 թվականի ապրիլի 29-ին Պյոտր Տոդորովսկին սրտի կաթված է տարել, որից հետո չի կարողացել ապաքինվել։ Մահացել է 2013 թվական մայիսի 24-ին Մոսկվայում[9]։ Ռեժիսորի հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել մայիսի 28-ին Կինոյի տան մեծ դահլիճում[10][11], թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը[12]։
Պյոտր Տոդորովսկին Վլադիսլավ Վինոգրադովի «Իմ ժամանակակիցները» վավերագրական ֆիլմի հերոսներից է (1984)։
2004 թվականին Տոդորովսկու «Հիշիր, մի հիշիր (Մեր կյանքի լավագույն տարիները)» (ռուս.՝ «Вспоминай — не вспоминай. (Лучшие годы нашей жизни)») ինքնակենսագրական վեպի մոտիվներով նկարահանվել է «Կուրսանտներ» հեռուստասերիալը (ռեժ.՝ Ա. Կավուն), որն առաջադրվել է «Emmy International» մրցանակի[26]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.