հայ արձակագիր, թարգմանիչ From Wikipedia, the free encyclopedia
Պարույր Հովհաննեսի Ջոթյան (մարտի 13, 1913, Մեծ Պարնի, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 8, 1954, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1937)։
Պարույր Ջոթյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 13, 1913 |
Ծննդավայր | Մեծ Պարնի, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 8, 1954 (41 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թարգմանիչ և արձակագիր |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարույր Ջոթյան Վիքիդարանում |
Ծնվել է Մեծ Պարնի (ՀԽՍՀ Սպիտակի շրջան) գյուղում։ 1931-1934 թթ. որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ աշխատել է Կիրովականի շրջանի գյուղական դպրոցներում։ 1941 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը և որպես մանկավարժ աշխատել ՀԽՍՀ Սիսիանի շրջանում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, վիրավորվել ու զորացրվել 1943 թվականին և ուսուցչությամբ զբաղվել ՀԽՍՀ Ստեփանավանի և Ալավերդու (հետո՝ Թումանյանի) շրջաններում։ 1944 թվականից աշխատանքի է անցել ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ 1949-1950 թթ. սովորել է Մոսկվայի երիտասարդ գրողների երկամյա դասընթացներում։ Անավարտ է մնացել նրա Խաչատուր Աբովյանին նվիրված վեպը։ Մահացել է Երևանում[1][2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.