From Wikipedia, the free encyclopedia
Չիր (չրեր), չորացված մրգեր կամ հատապտուղներ, որոնց մեջ խոնավությունը կազմում է շուրջ 20 տոկոս։ Մրգերը կամ հատապտուղները չորացվում են կա՛մ բնական եղանակով (արևի տակ), կա՛մ արտադրական մեթոդների կիրառմամբ (էլեկտրական չորանոցի օգնությամբ)։
Ենթատեսակ | dried food? |
---|---|
Հիմնական | միրգ |
Dried fruit Վիքիպահեստում |
Չրերը հարուստ են (A, B1, B2, B3, B5, B6[1]) վիտամիններով, հանքային էլեմենտներով (երկաթ, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, կալիում, նատրիում[1][2]), 100 գրամում պարունակում են 1,5-5 գրամ 250 կիլոկալորիա սպիտակուցներ։ Ունեն պահպանման երկար ժամկետ, և սառը տեղում պահելու անհրաժեշտություն չկա։ Հենց սրանում է կայանում չրերի գլխավոր առավելությունը, և այս առումով այն հանդիսանում է թարմ մրգերին այլընտրանք (մանավանդ բերքահավաքից շատ ժամանակ անց)։ Սակայն չորացման ընթացքում չրերը կորցնում են մեծ քանակությամբ C վիտամին[3]։
Խոհարարության մեջ չրերն կիրառվում են խմորեղենների, մրգային հացի, չոր նախաճաշերի, քաղցրավենիքի, մրգաջրերի պատրաստման համար։ Չորացման ընթացքում կորցնելով բնական խոնավությամ մեծ մասը (կարող է կորել պտղի սկզբնական ծավալի 80 տոկոսը)՝ ձեռք է բերում ինտենսիվ, հաճախ՝ քաղցրումեղցր, կամ քաղցրաթթու համ և յուրահատուկ բուրմունք։
Արտադրական պայմաններում կարող են մշակվել ազոտի երկօքսիդով՝ արտադրանքի գույնի պահպանման և չբորբոսնելու համար։ Որոշ անբարեխիղճ արտադրողներ, մանավանդ այն երկրներում, որտեղ մասնավոր գործարանների և նրանց կողմից արտադրվող սննդային արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը բացակայում է կամ ձևական բնույթ է կրում, նույն նպատակով չրերը մշակում են քիմիական լուծույթներով և գոլորշիներով, որոնք բնավ նախատեսված չեն մթերքների համար, իսկ երբեմն էլ թունավոր են․ միջատասպան միջոցները և նավթամթերքներն օգտագործում են բնական եղանակով ստացված չրերը փոշուց կամ կեղտից՝ լվանալու միջոցով մաքրելու համար, որը պտղի վերին շերտի վրա թողնում է բարակ շերտ՝ պաշտպանելով նեխելուց և վնասակար միջատներից, բայց դրա հետ մեկտեղ օգտագործողների առողջությանը նկատելի վնաս է հասցնում, որի վերաբերյալ ապրանքապիտակի վրա հաճախ ոչ մի նախազգուշացում կամ հիշատակում չի լինում։ Ազոտի երկօքսիդով չմշակված չրերը կարող են ունենալ համեմատաբար մուգ գույն։
Առանձին չրերի կալորիականության աղյուսակ* | ||||
Կալորիականություն (kcal) | Սպիտակուցներ | Ջուր | Ածխաջրեր | |
Ծիրանաչիր՝ առանց կորիզի | 241 | 3.39 | 30.89 | 62.64 |
Սալորաչիր | 264 | 2,3 | 25 | 65,6 |
Արմավ | 282 | 2.45 | 20.53 | 75.03 |
Կորիզով չամիչ | 276 | 1.8 | 19 | 70.9 |
Ծիրանաչիր կորիզով | 278 | 5 | 18 | 67.5 |
Թուզ | 249 | 3.30 | 30.05 | 63.87 |
Չամիչ | 296 | 2.52 | 16.57 | 78.47 |
Բալ | 292 | 1.5 | 18 | 73 |
Տանձ | 246 | 2.3 | 24 | 62.1 |
Դեղձ | 275 | 3 | 18 | 68.5 |
Խնձոր | 273 | 3.2 | 20 | 68 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.