From Wikipedia, the free encyclopedia
«Չելյուսկին» (ռուս.՝ Челю́скин), խորհրդային շրջանի շոգենավ։ Կառուցվել է Դանիայում, 1933 թվականին։ 1933 թվականի հունիսի 19-ին անվանափոխվել է ի պատիվ Սեմյոն Չելյուսկինի (մինչ այդ կոչվել է «Լենա»)։
1933 թվականին փորձ կատարվեց «Չելյուսկին»-ով մեկ նավագնացության շրջանում անցնել Հյուսիսային ծովային ուղին՝ Մուրմանսկից Վլադիվոստոկ (արշավախմբի ղեկավար՝ Օ․ Շմիդտ, կապիտան՝ Վ․ Վորոնին)։ Այնուամենայնիվ, 1934 թվականի փետրվարի 13-ին Չուկոտի ծովում «Չելյուսկին»-ը ճզմվեց սառույցներով և ընկղմվեց։ Արշավախմբի մասնակիցներին՝ «չելյուսկինցիներին», սառույցի վրայից ցամաք փոխադրեցին սովետական օդաչուները, որոնք առաջինը ԽՍՀՄ-ում ստացան Սովետական Միության հերոսի կոչում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 689)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չելյուսկին (շոգենավ)» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.