Ուիլյամ Մեյքփիս Թեքերեյ (անգլ.՝ William Makepeace Thackeray, հուլիսի 18, 1811[1][2][3][…], Կալկաթա, Բրիտանական կայսրություն[4] - դեկտեմբերի 24, 1863[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի գրող։
Ուիլյամ Մեյքփիս Թեքերեյ անգլ.՝ William Makepeace Thackeray | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 18, 1811[1][2][3][…] |
Ծննդավայր | Կալկաթա, Բրիտանական կայսրություն[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 24, 1863[1][2][3][…] (52 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Գերեզման | Կենսալ Գրին գերեզմանատուն[5] |
Գրական անուն | Michael Angelo Titmarsh[6], George Fitz-Boodle և Ikey Solomons |
Մասնագիտություն | գրող, վիպասան և արձակագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրթություն | Թրինիթի քոլեջ, Չարտերհաուս դպրոց[5] և Քեմբրիջի համալսարան |
Ժանրեր | երգիծանք և էսսե |
Ուշագրավ աշխատանքներ | Սնափառության տոնավաճառ և Բարրի Լինդոնի նոթերը |
Ամուսին | Isabella Gethen Creagh Shawe?[7] |
Զավակներ | Աննե Իսաբելլա Թեքերեյ Ռիչի[8][7], Harriet Stephen?[9][7] և Jane Thackeray?[9][7] |
Ազգականներ | Վիրջինիա Վուլֆ |
Ուիլյամ Մեյքփիս Թեքերեյ Վիքիքաղվածքում | |
William Makepeace Thackeray Վիքիպահեստում |
Հեղինակել է երգիծական, կենցաղային ու պատմական վեպեր, բանաստեղծություններ, երգիծական և գրական-քննադատական էսսեներ։ Առավել հայտնի է իր «Ունայնության տոնավաճառ» (Vanity Fair, 1848), «Սնոբների գիրքը» վեպերով։
Իր գրքերի մեծ մասը ինքն է նկարազարդել. մոտ 2000 նկար է ամփոփված «Թեքերեյանա» (1875) գրքում[10]։
Կենսագրություն
Թեքերեյը ծնվել է 1811թ. Հնդկաստանում՝ Կալկաթայում, որտեղ նրա հայրը գաղութային կառավարության մեջ դատավոր էր և գլխավոր հարկահավաք։ Հոր մահից հետո վեց տարեկանում նրան ուղարկում են Անգլիա, որտեղ նա սովորում է Չարտեր-Հաուս դպրոցում, ապա ընդունվում է Քեմբրիջի համալսարանը, որը սակայն չի ավարտում։ Հորից ստացած ժառանգությունը նրան հնարավորություն է տալիս ապրել ավելի ազատ կյանքով, և նա որոշ ժամանակ ապրում է Գերմանիայում՝ Վեյմարում, ծանոթանում է Գյոթեի հետ, լինում է Իտալիայում, Ֆրանսիայում։ Նա Փարիզից հոդվածներ էր ուղարկում անգլիական թերթերին փարիզյան նկարիչների, ֆրանսիական գեղանկարչության, աղմուկ հանած դատական գործերի մասին և այլն։ Ինքն էլ օժտված անձնավորություն էր. նկարում էր։ Իր ստեղծագործական կյանքը Թեքերեյն սկսել է որպես լրագրող և հանդես է եկել ժամանակի հայտնի ամսագրերում։ Նա քննադատում էր Անգլիայի ներքին և արտաքին քաղաքականությունը, անգլիական իմպերիալիզմը, գաղութարարությունը, պառլամենտական երկու կուսակցությունների՝ թորիների և վիգերի պայքարը, որը ոչ մի կերպ չէր հանգեցնում անգլիական կյանքի բարելավմանը, քննադատում էր նաև Լուի Ֆիլիպի քաղաքականությունը և հանդես էր գալիս ճնշվող իռլանդական ժողովրդի պաշտպանությամբ։
Ստեղծագործություններ
Իր ստեղծագործության առաջին շրջանում Թեքերեյը գրում է «Կետրին» վեպը, որի մեջ նա ներկայացնում է մի հանցագործ կնոջ, որն օգնում է սիրեկանին սպանելու իր ամուսնուն, ավելի շահավետ ամուսնության հույսով։ Թեքերեյը չի պճնում իրականությունը, այլ պատկերում է ավանտյուրիստ, արկածախնդիր կնոջը, որը սպանում է ամուսնուն։ Ժամանակի գրաքննադատությունը տհաճությամբ էր ընդունում այն ստեղծագործությունները, որոնց մեջ իրականությունը ներկայացված էր մերկ ձևով։ Եվ անպայման ցանկանում էին, որ ստեղծագործությունն ավարտվի երջանիկ վախճանով։ Բայց ինչպես հետո Թոմաս Հարդին պիտի գրի, Թեքերեյը ևս գտնում էր՝ «թող վերջապես լինի ճշմարտությունը»։ Նա գրում է նաև «Բարրի Լինդոնի կարիերան» վեպը։ Գրված է Բարրի անունից՝ հեղինակի մեկնաբանություններով։ Բարրին աղքատացած այն ազնվականներից էր, որոնք փորձում էին պահպանել իրենց տոհմական ամբարտավանույթունը՝ առուծախի առարկա դարձնելով իրենց անունը, զենքը, հայրենիքը։ Մեծացել էր Իռլանդիայում, ծառայում էր մե՛կ անգլիական բանակում, մե՛կ պրուսական, սպանում էր, կողոպտում, և՛ յուրայիններին, և՛ օտարներին։ Նույնքան նողկալի է նաև նրա մասնավոր կյանքը։ Իր մեկնաբանություններում Թեքերեյը գրում է, որ Բարրի պատմությունը տիպիկ է և խրատական։
Հայերեն թարգմանություններ
Ուիլյամ Թեքերեյի հանրահռչակ վեպը՝ «Ունայնության տոնավաճառը» բնագրից թարգմանել և ծանոթագրել է Սարգիս Ալեմյանը։ Թարգմանությունը կատարվել է 1957-1961 թվականներին։ Վեպը առանձին գրքով լույս է տեսել 2004 թվականին, Երևան, «Սարգիս Խաչենց» հրատարակչության տպարան, նկարազարդումները՝ Գրիգոր Աղասյանի։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.