Շողակաթ (գյուղ)
գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Շողակաթ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Շողակաթ համայնքի կենտրոնն է։ Մինչ 2017 թ. նոյեմբերն անվանվել է Շորժա։ Հեռավորությունը մարզկենտրոնից կազմում է 95 կմ, իսկ Երևան քաղաքից 110 կմ։
Խոշորացված համայնք | |||
---|---|---|---|
Շորժա, Շողակաթ | |||
| |||
Շողակաթի, (Շորժայի) համայնապատկեր | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Գեղարքունիքի մարզ, Նոր Բայազետի գավառ և Կրասնոսելսկի շրջան | ||
Ղեկավար | Սուլիկո Շուշանյան | ||
Հիմնադրված է | 1810 թ. | ||
Առաջին հիշատակում | 1810 | ||
Մակերես | 39.2 կմ² | ||
ԲԾՄ | 1932 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 509[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային դասիչ | 1316 | ||
| |||
Անվանում
Պատմական աղբյուրներում Շորժան հիշատակվում է Չուրջա, Շուրջա, Շուրճա, Շուրախ, Շորալի, Շորջալու, Շորջա, Շորիջլու, Շորած, Շորալի, նաև ավելի ուշ Նադեժդինա, Նադեժդինո, իսկ 1932 թվականին Նադեժդինո գյուղը վերանվանվել է Շորժա[2][3]։
Պատմություն
Շորժա բնակավայրը գտնվում է Սևանա լճի արևելյան կենտրոնական հատվածում։ Բնակավայրը գտնվում է Ճամբարակ քաղաքից 10-12 կմ հեռավորության վրա, Սևանա լճի հյուսիս-արևելյան և հարավային մասով պատված է ապառաժներով։ Գեղարքունիքի մարզում հեռավորությունը մարզկենտրոնից կազմում է 95 կիլոմետր, իսկ Երևան քաղաքից՝ 110 կիլոմետր։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1932 մետր բարձրության վրա։ Մակերեսը 39,2 քառակուսի կմ է[3]։ Տարածքում առկա են քրոմիտի զգալի պաշարներ։ Վերջինս հայտնաբերվել է 1889 թվականին 1,5 կմ Շորժայից արևելք։ Մագմայական հանքավայրը, հանքանյութի մի մասը 1942-1951 թվականներին արդյունահանվել է։
Շորժայում պահպանվել են 17-րդ դար թվագրվող հայկական եկեղեցու, 16-րդ դարի կառույց հանդիսացող հայկական մատուռների կիսաքանդ ավերակներ և այլ հնություններ։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են Ք.ա. 1-ին հազրամյակում բերդի ավերակներ, դամբարաներ՝ Ք.ա. 2-րդ- 1-ին հազարամյակի թվագրությամբ։ Գյուղում գործում է նաև 16-րդ դարում կառուցված և 2009 թվականին վերականգնված եկեղեցի։ Հայտնաբերվել են նաև բազմաթիվ գտածոներ։
Որպես բնակավայր Շորժան գոյություն ունի դեռևս Ք.ա. 1-ին հազարամյակում։ Դեռևս ուրարտական շրջանում Վեդուրի-Էթիունի (Ջրային Էթիունի) պատկանող այս տարածքում և հարակից վայրերում եղել են պետական- ցեղային կազմավորումներ որոնց մասին մեզ է վկայում Սևանա լճի ափին փորագրված արձանագրությունը, որը կախված է եղել ուղիղ լճի ալիքների վրա։ Արձանագրության հեղինակն է հանդիսանում Ուրարտուի անողոք թագավոր Ռուսա Առաջինը (Ք.ա 735-714 թթ), որը խոսում է ներկայիս Շորժայի և հարակից թագավորությունների ու ցեղապետությունների նվաճումների մասին[4]։
Երևանի խանության օրոք Շորժան ևս պատկանում էր Գյոկչայի մահալին։ Սակայն 1828 թ. փետրվարի 10-ին Արևելյան Հայաստանը Թուրքմենչայի պայմանագրով անցավ Ռուսաստանին։ Գյոկչայի մահալը դառնում է հիմնականում Նոր Բայազետի գավառ, որի մի մասն է դառնում նաև Շորժան։ Սկզբնական շրջանում Պարսկահայքից և Բայազետի Ալաշկերտից գավառ, Կզնուտ (Մարտունի), Բասարգեչար (Վարդենիս), և դեպի ներկայիս Սևանա (Ելենովկա), ձգվող ողջ թաթարաբնակ բնակավայրերում հաստատվում են պարսկահայ և արևմտահայ գաղթականները, իսկ տեղի տեղի թաթար խաշնարած բնակչությունը իրենց հոտերով տեղափոխվում են Գյոկչայ լճից արևելք ընկած 17-րդ դարի վերջերից ամայացած հայկական բնակավայրերում։ Ցարական իշխանությունների կողմից նոր նվաճված հայկական հողերում ինչպես նաև ողջ Այսրկովկասում սկսում են հաստատվել նաև Ռուսաստանի կենտրոնական շրջաներից (Սարատովի երկրամաս), արտաքսված ռուս աղանդավորների համայնքները (մոլականներ, պրիգուններ, դուխոբորդներ) և այլն։ Կարճ ժամանակում Շարժայում հաստատվում են նաև մեծաթիվ ռուս- մոլական աղանդավորներ և նրանց հետ մեծ թվով մորդվիներ և հրեաներ։ Հետայսու բնակավայրերը կոչվում է Նադեժդինո կամ նաև Նադեժդինա ի տարբերություն նախկին թաթարաբնակ Շորիջլու- Շորջալուի։ 1940 –ական թվականներից արդեն ձևավորված Շորժա գյուղը մոլական ռուսների և մորդվիների հետ միացյալ սկսել են վերաբնակվել նաև մոտակա գյուղերից հոծ թվով ադրբեջանցիներ։ 1970 – ական թվականներից շրջկենտրոն Կրասնոսելսկից (Ճամբարակ) հաստատվել են մի քանի հայ ընտանիքներ։ Այդ ժամանակ Շորժան դարձել էր արդեն երկաթուղային կայարան և խճուղային ճանապարհների հանգույց[5]։
Տրանսպորտ
1950-ական թվականներին Սևանա լճի ջրի մակարդակը զգալի իջել է, ջրից ազատված առափնյա հյուսիսային և արևելյան տարածքների շուրջ բոլոր մասերում կառուցվել է երկաթ գիծը, որը անմիջական կապ է հանդիսանում Շորժայի հարակից համայնքների հետ Երևանի հետ շփման գործում։ Գյուղի միջով է անցնում նաև Երևան–Զոդ ավտոճանապարհը, Երևան–Զոդ երկաթուղին, ինչպես նաև երկաթ գիծը 1976 թվականին շահագորշծման է հանձնվել, ամռանը գործում է նաև Հրաձդան-Ալմաստ Երևան–Սևան–Շորժա սեզոնային էլեկտրագնացքը։
Բնակչություն
Բնակչությունը նախկինում եղել է միատար, բնակվել են միայն մորդովացիներ։ 20-րդ դարի սկզբից գյուղում բնակություն են հաստատել նաև թրքախոս աղկոյանլու և կարակոյանլու ցեղի ներկայացուցիչներ։ 1989-1992 թթ. գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից եկած փախստականներով և Արծվաշենից բռնի տեղահանվածներով։
Տնտեսություն
Զբաղվածության հիմնական ուղղություններն են՝ հողագործություն, անասնապահություն, պտղաբուծություն[6], սպասարկման ոլորտ։ Գյուղի միջով է անցնում Երևան-Զոդ ավտոճանապարհը և Երևան-Զոդ երկաթուղին։ Գյուղում գործում է միջնակարգ դպրոց, նախակրթարան, բուժկետ, երկաթուղային կայարան, օդևերևութաբանական կայան, մի քանի հանգստյան տներ։
Պատկերասրահ
- Շորժան Արտանիշից
- Հուշարձան նվիրված Արցախյան պատերազմին
- Շորժա, եկեղեցի, 16-րդ, դար
- Շորժա, մատուռ
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.