Նովիգրադ (Իստրիա)
քաղաք Խորվաթիայում From Wikipedia, the free encyclopedia
քաղաք Խորվաթիայում From Wikipedia, the free encyclopedia
Նովիգրադ[2] (խորվ.՝ Novigrad, իտալ.՝ Cittànova d'Istria), քաղաք Խորվաթիայում։ Գտնվում է Իստրիա թերակղզու արևմտյան ափին, Ադրիատիկ ծովի Ումագ և Պորեչ քաղաքների միջև։ Համայնքի կազմում ընդգրկված են 5 գյուղեր՝ Անտենալ (խորվ.՝ Antenal), Բուժինիյա (խորվ.՝ Bužinija), Դայլա (խորվ.՝ Dajla), Մարեդա (խորվ.՝ Mareda) և Նովիգրադ (խորվ.՝ Novigrad):
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Նովիգրադ | |||||
խորվ.՝ Novigrad | |||||
| |||||
Երկիր | Խորվաթիա | ||||
Ժուպանություն | Իստրիա | ||||
Համայնք | Իստրիա | ||||
Քաղաքապետ | Անտե Միլոչ | ||||
Մակերես | 26,6 կմ², 4,3 կմ² | ||||
ԲԾՄ | 1 մետր | ||||
Բնակչություն | 4345 մարդ (2011) | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | 052 | ||||
Փոստային դասիչ | 52466[1] | ||||
Պաշտոնական կայք | novigrad.hr | ||||
| |||||
Այն մասին, որ քաղաքը բնակեցված է եղել դեռևս հին դարերում, վկայում են շատ հնագիտական հետազոտություններ։ Նեապոլիս (խորվ.՝ Neapolis) անվամբ քաղաքը առաջին անգամ հիշատակվել է 7-րդ դարում։
6-7-րդ դարերում քաղաքը գտնվում էր Բյուզանդիայի կազմում, 8-9-րդ դարերում՝ Ֆրանկոնիայի կազմում, 10-12-րդ դարերում՝ Գերմանիայի կազմում։ 1270-1797 թվականներին քաղաքը եղել է Վենետիկի գերիշխանության տակ, 1805-1813 թվականներին՝ Նապոլեոնի իշխանության տակ։ 1814-1918 թվականներին Նովիգրադ քաղաքը եղել է Ավստրո-Հունգարիայի կազմում։
Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների քաղաքը բաղկացած է 5 բնակավայրերից, որտեղ ապրում են 4345 բնակիչներ։
Ազգային կազմը հետևյալն է[3] ՝
Քաղաքում կրթական հաստատություններից գտնվում է միայն տարրական դպրոց։ Միջնակարգ կրթություն ստանալու համար անհրաժեշտ է այցելել հարևան Բուե և Պորեչ քաղաքներ։ Աշակերտների մի մասը այցելում է Պուլայի, Պազինի և Ռիեկայի ուսումնական հաստատություններ։
Նովիգրադը անցյալում հայտնի էր որպես ձկնորսության քաղաք։ 20-րդ դարի 60-ական թվականների տնտեսական բուռն զարգացման շրջանում բնակչությունը սկսել է աշխատել տեքստիլ արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում։ 70-ական թվականներին բնակչությունը սկսում է աշխատել հյուրանոցային և ռեստորանային բիզնեսներում։ Այսօր Նովիգրադի տնտեսության կարևոր ոլորտները մնում են ձկնորսությունը, տեքստիլ արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.