Նիկոլոզ Մուսխելիշվիլի, (վրաց.՝ ნიკოლოზ მუსხელიშვილი, փետրվարի 4 (16), 1891[1], Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - հուլիսի 15, 1976[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային մաթեմատիկոս և մեխանիկ։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1939) և Նախագահության անդամ (1957), Վրացական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1941), նախագահ (1941—1972) և պատվավոր նախագահ (1972), սոցիալիստական աշխատանքի հերոս (1945)։ ԽՄԿԿ անդամ (1940)։
Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1914)։ 1922 թվականից Թբիլիսիի Ն․ Ի․ Մուսխելիշվիլիի համալսարանի և պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր, 1941 թվականից Վրացական ԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն։ Հիմնական հետազոտությունները վերաբերում են առաձգականության տեսությանը, ինտեգրալ հավասարումներին, ֆունկցիաների տեսության սահմանային խնդիրներին ևն։ Մուսխելիշվիլին առաջիններից մեկն է սկսել առաձգականության տեսության խնդիրներում կիրառել կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսությունը։ Առաձգականության տեսության հարթ խնդրի լուծման մեթոդների ուսումնասիրությունները, որոնք կարևոր նշանակություն ունեն նաև մաթեմատիկական ֆիզիկայի համար, կապված են սինգուլյար ինտեգրալ հավասարումների տեսության մշակման հետ։ Մուսխելիշվիլիին է պատկանում սինգուլյար ինտեգրալ հավասարումների համակարգի ինդեքսի կարևորագույն բանաձևը։ ԽՍՀՄ I—VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, արտասահմանյան մի շարք ակադեմիաների, գիտական հիմնարկների և ընկերությունների անդամ։ ՀԽՍՀ ԳԱ պատվավոր անդամ (1961)։ ԽՍՀՄ պետական մրցանակներ (1941, 1947)։ Միխայիլ Լոմոնոսովի անվան ոսկե մեդալ (1972)։ Պարգևատրվել է Լենինի 5, Հոկտեմբերյան հեղափոխության և մի շարք այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.