Նեոն

From Wikipedia, the free encyclopedia

Նեոն

Նեոն (լատին․՝ Neon, քիմիական նշանը՝ Ne), պարբերական համակարգի երկրորդ պարբերության 8-րդ խմբի տարր։ Կարգաթիվը՝ 10, ատոմական զանգվածը՝ 20,179։ Նեոնը իներտ գազ Է։ Ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 1s22s22p6, p-տարր է։

Արագ փաստեր Ատոմի հատկություններ, Անվանում, սիմվոլ, կարգաթիվ ...
10 Ֆտոր

Նեոն Նատրիում

Քիմիական տարրերի պարբերական համակարգԲորՈւրան
Քիմիական տարրերի պարբերական համակարգ
10Ne
Նեոնը անոթում
Անգույն, անհոտ, անհամ իներտ գազ
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվՆեոն/ Neon (Ne), Ne, 10
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
? (38)[1] զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա[He] 2s2 2p6
Քիմիական հատկություններ
Կովալենտ շառավիղ58 պմ
Իոնի շառավիղ112 պմ
Էլեկտրոդային պոտենցիալ0
Օքսիդացման աստիճաններ0
Իոնացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 2079,4(21,55) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Հալման ջերմաստիճան24,55 Կ
Եռման ջերմաստիճան27,1 Կ
Մոլյար ջերմունակություն20,79[2] Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ16,8 սմ³/մոլ
Պարզ նյութի բյուրեղային ցանց
Բյուրեղացանցի կառուցվածքԿենտրոնացված խորանարդ
Բյուրեղացանցի տվյալներ4,430
Դեբայի ջերմաստիճան63,00 Կ
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն(300 Կ) (0,0493) Վտ/(մ·Կ)
CAS համարCAS գրանցման համար?
Փակել
10
Նեոն
20,179
2s22p6

Երկրի վրա գտնվում է հիմնականում մթնոլորտում, որտեղ նրա ծավալային պարունակությունը 1,8•10−3 է (մոտ 7,1•1011 տ)։ Մթնոլորտային նեոնը բաղկացած է 20Ne (90,92 %), 21Ne (0,3 %) և 23Ne (8,8 %) կայուն իզոտոպներից։ Արհեստականորեն ստացվել են 17-24 զանգվածային թվերով հինգ ռադիոակտիվ իզոտոպներ։

Պատմություն

Նեոնը հայտնաբերել են անգլիացի գիտնականներ Ու․ Ռամզայը և Մ․ Թրավերսը[3] (1898)։ Ուսումնասիրելով հեղուկ օդի դյուրաեռ ֆրակցիայի սպեկտրը, նրանք հայտնաբերել են մինչ այդ անհայտ նեոնի բնորոշ կարմիր գծերը։ Տարրին տվեցին «նեոն» անվանումը, որը հունարենից թարգմանաբար նշանակում է «նոր»։ 1910 թվականի դեկտեմբերին ֆրանսիրացի գյուտարար Ջորջ Կլոդտը ստեղծեց նեոնով լցված գազային լամպ։

Անվան ծագում

Անվանումը ծագել է հունարեն՝ νέος - նոր բառից։

Կա մի լեգենդ, համաձայն որի տարրի անվանումը կապված է Ռամզայի տասներեքերորդ որդու՝ Վիլլի հետ, ով հարցրել է հորը, թե ինչ անվանում է պատրաստվում տալ գազին, նշելով, որ նա ցանկանում է տալ իր անունը լատին․՝ novum -նոր։ Նրա հորը դուր է եկել այդ միտքը, սակայն նա զգացել է, որ neon անունը ավելի լավ կհնչի հունարենով և գազին տրվել է հունարեն անվանումը[4]։

Տարածվածություն

Աշխարհում նեոնը տարածված է անհամաչափ։ Տիեզերքում տարածվածությամբ տարերից 5-րդն է։

Ֆիզիկական հատկություններ

Սովորական պայմաններում նեոնը անգույն, անհոտ գազ է, որի խտությունը 0 °C-ում և 760 մմ սնդիկի սյան և ճնշման տակ 0,900 կգ/մ³ Է։ Հալման ջերմաստիճանը՝ -248,6 °C, եռմանը՝ -245,9 °C։ Պինդ նեոնը առաջացնում է խորանարդային բյուրեղական ցանց։ Հեղուկ նեոնի խտությունը 1207 կգ/մ³ է։

Էլեկտրական պարպումով գրգռելիս նեոնը ունի նարնջակարմիր լուսարձակում։ 1 լ ջրում 20 °C-ում լուծվում է 10,5 սմ³։ Նեոնի մոլեկուլը միատոմանի է։ Քիմիապես խիստ պասիվ է, նույնիսկ չի հաջողվել ստանալ նրա հիդրատը՝ Ne•6H20։ Ատոմում արտաքին լրացված Էլեկտրոնային թաղանթ և իոնացման մեծ պոտենցիալ (21,56 Էվ) ունենալու պատճառով նեոնի միացությունների ստացումը խիստ դժվար է (որոշ գիտնականների կարծիքով՝ անհնար)։

Իզոտոպներ

Thumb
Վառվող նեոնը գազային խողովակում

Մթնոլորտային նեոնը բաղկացած է 20Ne (90,92 %), 21Ne (0,3 %),22Ne (9,25 %)[5] և 23Ne (8,8 %) կայուն իզոտոպներից։ Արհեստականորեն ստացվել են 17-24 զանգվածային թվերով հինգ ռադիոակտիվ իզոտոպներ, որոնք ունեն կիսաքայքայման փոքր պարբերություն (օրինակ՝ 17Ne-ի T½ = 0,1 վրկ, 24Ne-ի T½ = 3,4 ր)։

Հաստատվել են մի շարք արդյունավետ ընթացող միջուկային ռեակցիաներ[6], որի ժամանակ այլ տարրերի ատոմները վերափոխվում են 21Ne և 22Ne իզոտոպների.

Ստացում

Նեոնը ստանում են ցածր ջերմաստիճաններում անջատելով օդից։

Կիրառություն

Նեոնը հիմնականում օգտագործվում է Էլեկտրատեխնիկական արդյունաբերության մեջ։ Նեոնով լցնում են շիկացման, գազալուսային և ազդանշանային լամպերը։ 40 % նեոն պարունակող ազոտի և հելիումի խառնուրդը օգտագործվում է ռեկլամային լամպեր լցնելու համար։

Օդանավակայանների և նավահանգիստների փարոսներում օգտագործվում են նեոնային աղեղային լամպեր։ Հեռանկարային է հեղուկ նեոնի օգտագործումը ռադիոէլեկտրոնիկայում և ցածր ջերմաստիճաններ ստանալու նպատակով։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.