From Wikipedia, the free encyclopedia
Թմրաքուն (հին հունարեն՝ νάρκωσις՝ թմրություն, ընդարմացում, հոմանիշներ՝ ընդհանուր ցավազրկում, ընդհանուր անզգայացում), արհեստականորեն առաջացրած կենտրոնական նյարդային համակարգի հետադարձելի արգելակման վիճակ, որի ժամանակ առաջանում է քուն, հիշողության և գիտակցության կորուստ (ամնեզիա), կմախքային մկանների թուլացում, որոշ ռեֆլեքսների նվազում կամ բացակայություն, ինչպես նաև ցավի զգացման կորուստ (տեղի է ունենում ընդհանուր ցավազրկում)։ Այս ամենն առաջանում է մեկ կամ մի քանի ընդհանուր անզգայացուցիչների ներարկմամբ, որոնց օպտիմալ դեղաբաժինն ու համադրությունն ընտրվում է բժիշկ-անեսթեզիոլոգների կողմից՝ հաշվի առնելով տվյալ հիվանդի անհատական հատկությունները և բժշկական գործողության տեսակները։
Թմրաքունի վիճակը բնութագրվում է կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) հետադարձելի արգելակմամբ, գիտակցության անջատմամբ, զգայականության (առաջին հերթին ցավային) և ռեֆլեքսային ռեակցիաների ճնշմամբ, կմախքային մկանների ակտիվության անկմամբ։ Թմրաքունի միջոցները ճնշում են միջնեյրոնային (սինապտիկ) արթնացման փոխանցումը ԿՆՀ-ում։ Այդ դեպքում խանգարվում է աֆֆերենտալ իմպուլսների փոխանցումը, փոփոխվում են գլխուղեղի կեղևը, միջանկյալ ուղեղի գործառույթը, միջնուղեղի, ողնուղեղի և սինապտիկ փոխանցման խախտմամբ, և խթանում թմրաքունի զարգացմանը։
Թմրաքունի առաջնային նպատակը օրգանիզմի պատասխան ռեակցիայի դանդաղեցումն է վիրաբուժական միջամտություններին, ամենից առաջ ցավի զգացողությանը։ Այս պարագայում բժշկական քունը, որի հետ էլ շատ հաճախ ասոցացվում է «թմրաքուն» (наркоз) հասկացությունը, համարվում է թմրաքունի լոկ մեկ բաղադրիչը։ Թմրաքունի անցկացման ժամանակ կարևոր է նաև օրգանիզմի ճնշման կամ վեգետատիվ (ավտոմատ) ռեակցիաների զգալի նվազման արտահայտումը վիրաբուժական վնասվածքներին, որոնք առաջանում են սրտի աշխատանքի հաճախականության մեծացման հետ (տախիկարդիա), զարկերակային ճնշման բարձրացմամբ (զարկերակային հիպերտենզիա) և այլ երևույթների, որոնք կարող են տեղի ունենալ նույնիսկ գիտակցության բացակայության ժամանակ։ Վեգետատիվ ռեակցիաների այս ճնշումը կոչվում է ցավազրկում կամ անելգեզիա։ Թմրաքունի երրորդ բաղադրիչը միորելաքսացիան է կամ մկանային թուլացումը, որն անհրաժեշտ է վիրաբուժական աշխատանքի անհրաժեշտ պայմանների ապահովման համար։
Ցավը և դրա հետ պայքարը առաջնային է։ Եթե ցավ չլինի, չեն գործարկվի ֆիզիոլոգիական պաշտպանական մեխանիզմները։ Դա անեսթեզիոլոգի հիմնական խնդիրն է. կանխել նման զարգացումը։
«Թմրաքուն» հասկացության տակ մենք հասկանում ենք հենց օրգանիզմի ընդհանուր անզգայացումը։ Երբ խոսքը տեղային (լոկալ) անզգայացման մասին է, օգտագործվում է «տեղային անեսթեզիա» կամ տեղային ցավազրկում տերմինը։
Առաջին ցավազրկող միջոցները պատրաստվում էին (ափիոնի, կանեփի, բանդի, մոլեխինդի և այլն) զանազան բույսերից՝ թուրմերի կամ արգանակների տեսքով։
XIII դարում իսպանացի Ռ. Լուլլին հանտնաբերեց եթերը, և 1540 թվականին Պարացելսը այն բնութագրեց որպես ցավազրկող միջոց։ 1846 թվականի հոկտեմբերի 16-ին Բոստոնի կլինիկայում (ԱՄՆ) Վիլյամ Մորտոնը անցկացրեց դիեթիլային եթերով թմրաքունի առաջին հանրային ցուցադրումը ենթածնոտային ուռուցքի հեռացման ժամանակ։ Ռուսաստանում եթերային թմրաքունն առաջին անգամ կատարվել է 1847 թվականի փետրվարի 7-ին՝ Ֆ. Ի. Ինոզեմցևի կողմից, իսկ փետրվարի 14-ին ռուս գիտնական և բժիշկ Նիկոլայ Իվանովիչ Պիրոգովը առաջին անգամ այն օգտագործեց վիրահատության ժամանակ ցավազրկելու համար։
XX դարի վերջում թմրաքունի համար սկսեցին օգտագործել նաև քսենոն։
Տարբերում են
Ինհալացիոն թմրաքունը կիրառվում է կրծքավանդակի օրգանների, ինչպես նաև այլ բարդ վիրահատությունների դեպքում և օգտագործվում են հեղուկ կամ գազային նարկոտիկ դեղանյութեր, որոնք ներմուծվում են շնչառական ուղիներով։ Լայն տարածում ունեն եթեր-թթվածնային և ազոտի ենթօքսիդ-թթվածնային ինհալացիոն թմրաքները։ Այդ նյութերի ճիշտ դոզավորման համար գործածվում են թմրաքնի ապարատներ։ Ինհալացիոն թմրաքնի ժամանակ տարբերում են չորս շրջան՝
Վիրահատությունները հիմնականում կատարվում են երրորդ՝ գրգռման փուլում։
Ոչ ինհալացիոն թմրաքունը գլխավորապես արվում է ներերակային և ուղիղաղիքային ճանապարհներով։ Ներերակայինի համար օգտագործվում են նատրիումի էվիպանի կամ հեքսենավի, նատրիումի պենտոթալի կամ նատրիումի թիոպենտալի լուծույթներ։ Քունն առաջանում է շատ արագ (1-2 րոպե անց), առանց գրգռման շրջանի, կարճատև է, բայց խոր, ուստի կիրառվում է կարճատև վիրահատությունների ժամանակ կամ թմրաքնի այլ եղանակների հետ համակցված։ Ուղիղ-աղիքային թմրաքնի դեպքում ներարկվում է ավերտին, նարկոլան, նատրիումի թիոպենտալ, ռեկտիգոն և այլն։ Քունն առաջանում է 10-15 րոպե հետո, լինում է մակերեսային, բայց երկարատև (4-5 ժամ)։ Անհրաժեշտության դեպքում այն խորացվում է ուրիշ դեղամիջոցներով։ Համակցված թմրաքունը կատարվում է տարբեր նարկոտիկ դեղամիջոցների և դրանց ներմուծման առանձին մեթոդների հաջորդական կիրառմամբ։ Թմրաքուն կարելի է առաջացնել նաև հիպնոսի (հիպնոնարկոզ) և էլեկտրական հոսանքի (էլեկտրանարկոզ) միջոցով։
Առանձնացնում են թմրաքունի հետևյալ փուլերը.
Թմրաքնի ժամանակ երբեմն լինում են բարդություններ, ամենածանրը սրտի և շնչառության կանգն է։ Բարդությունների դեպքում գործածվող միջոցառումները լավ մշակված են և մեծ մասամբ արդյունավետ են։ Քնաբեր նյութը քիչ ծախսելու, ոչ խոր քուն առաջացնելու և թունավորումից խուսափելու, միաժամանակ վիրահատության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով (հիվանդի հանգիստ վիճակ, մկանների թուլացում) կիրառվում են կուրարենման դեղամիջոցներ (դիթիլին, դիպլացին և այլն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 205)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.