Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Միջանկյալ ուղեղը (լատին․՝ diencephalon) տեղավորված է բրտամարմնի և թաղի տակ, կողքերից նա ձուլվում է ծայրային ուղեղի կիսագնդերին։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Միջանկյալ ուղեղ | |
---|---|
Տեսակ | օրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | գլխուղեղի հատված, segment of forebrain?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | առաջային ուղեղ[2] |
Կազմված է | epithalamus?, thalamus?, subthalamus? և Հիպոթալամուս |
Անատոմիական կառուցվածքի զարգացում | diencephalon development? |
MeSH | A08.186.211.200.317 |
Foundational Model of Anatomy | 62001 |
Terminologia Anatomica 98 | A14.1.03.007 և A14.1.08.001 |
Terminologia Histologica | H3.11.03.5.00001 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[3] |
Diencephalon Վիքիպահեստում |
Միջանկյալ ուղեղը սովորաբար ստորաբաժանում են մի քանի հատվածների, սակայն ընդհանուր դասակարգում չկա՝
Առաջային ուղեղի զարգացման և ֆունկցիաների համապատասխան, միջանկյալ ուղեղում տարբերում են երկու հիմնական մասեր՝
Տեսաթմբուղեղը (thalamencephalon) իր հերթին բաղկացած է երեք մասերից՝ տեսաթմբից (thalamus), վերտեսաթմբային շրջանից (epithalamus) և հետտեսաթմբային շրջանից (metathalamus)։
I. Պարանոցային նյարդեր
II. Կրծքային նյարդեր
III. Գոտկային նյարդեր
IV. Սրբանային նյարդեր
V. Պոչուկային նյարդեր
-/-
1. Գլխուղեղի մեծ կիսագնդեր
2. Միջանկյալ ուղեղ
3. Միջին ուղեղ
4. Վարոլյան կամուրջ
5. Ուղեղիկ.
6. Երկարավուն ուղեղ
7. Ողնուղեղ
8. Պարանոցային հաստացում
9. Գոտկային հաստացում
10. Ձիու պոչ
Տեսաթումբը (լատին․՝ thalamus) գորշ նյութի մի խոշոր կուտակում է, տեղավորված III փորոքի կողքերում, միջանկյալ ուղեղի դրսային պատերի մեջ։ Սա մի ձվաձև մարմին է, որի առաջային ծայրը թմբիկի ձևով (tuberculum anterius) սրացած է, իսկ հետինը լայնացած է և բարձր ձևով հաստացած (pulvinar)։ Տեսաթմբի ֆունկցիոնալ նշանակությունը շատ մեծ է։ Ինչպես ասվեց վերևում, նրա մեջ են անցնում զգացող ուղիները՝
Վերտեսաթումբը (լատին․՝ epithalamus) տեսաթմբերի ուղեղային զոլերը (striae medullares) ուղղվում են հետ և յուրաքանչյուր կողմում կազմում մի եռանկյուն լայնանք, որը կոչվում է սանձիկների եռանկյունի (trigonum habenulae)։ Վերջինից սկսվում է, այսպես կոչված, սանձիկը (habenula), ոչը հակառակ կողմի այդպիսի սանձիկի հետ միասին միանում է կոնաձև մարմնին (corpus pineale (pinus - եղևնի) s. epiphysis)։ Կոնաձև մարմնից առաջ երկու սանձիկները կապված են սանձիկների կպուկի միջոցով (commisura habenularum)։ Կոնաձև մարմինը ոչ մեծ, գորշ գույնի կենտ գույացություն է, արտաքուստ իրոք նման է եղևնու կոնին, որից և ծագել է նրա անունը։ Իր կառուցվածքով ու ֆունկցիայով ներզատիչ գեղձ է։
Հետտեսաթումբ (լատին․՝ metathalamus) Տեսաթմբից հետ գտնվում են երկու ոչ մեծ բարձրություններ, որոնք կոչվում են միջային և դրսային ծնկաձև մարմիններ (corpus genicalatum laterale et mediale)։
Ենթատեսաթումբը (hypothalamus) բառի լայն իմաստով substantia perforata posterior –ից առաջ, երրորդ փորոքի հատակի տակ տեղավորված գոյացություններն են, ներառյալ նաև regio subthalamica – ն, նեղ իմաստով միայն regio subthalamica – ն։ Սաղմնաբանական զարգացման համապատասխան հիպոթալամիկ շրջանը բաժանում է երկու մասի. առաջին՝ տեսողական մաս (pars optica hypothalami), որի մեջ են մտնում գորշ թումբը՝ ձագարի և հիպոթեզի հետ միասին, ինչպես նաև տեսողական խաչվածքը ուղու հետ միասին, և հետին՝ հոտառական մաս, որի մեջ են մտնում պտկաձև մարմինները և ստորտեսաթմբային շրջանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.