Յակով Զելդովիչ

From Wikipedia, the free encyclopedia

Յակով Զելդովիչ

Յակով Բորիսի Զելդովիչ (բելառուս․՝ Якаў Барысавіч Зяльдовіч, ռուս.՝ Яков Борисович Зельдович, (փետրվարի 23 (մարտի 8), 1914[1], Մինսկ, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 2, 1987(1987-12-02), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ֆիզիկոս-տեսաբան։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1958), սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս։

Արագ փաստեր Յակով Զելդովիչբելառուս․՝ Якаў Зяльдовіч ռուս.՝ Яков Зельдович, Ծնվել է ...
Յակով Զելդովիչ
բելառուս․՝ Якаў Зяльдовіч
ռուս.՝ Яков Зельдович
Ծնվել էփետրվարի 23 (մարտի 8), 1914[1]
Մինսկ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էդեկտեմբերի 2, 1987(1987-12-02) (73 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Բնակության վայր(եր)ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունֆիզիկոս, աստղաֆիզիկոս, գյուտարար, քիմիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ
Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկական քիմիա և ֆիզիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Լեոպոլդինա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ անդամ և ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[3][4]
Գիտական ղեկավարԼև Լանդաու[5]
Եղել է գիտական ղեկավարNikolai Shakura?, Alexei Starobinski?, Գուրգեն Ասկարյան, Gennady Bisnovaty-Kogan?, Viktor Mikhaylov?, Sergei Kopeikin?, Ռաշիդ Սյունյաև, Vadim Bronislavovich Librovich?[5] և Alexander G. Polnarev?
Հայտնի աշակերտներՌաշիդ Սյունյաև, Nikolai Shakura?, Գուրգեն Ասկարյան և Alexei Starobinski?
Պարգևներ
Երեխա(ներ)Boris Yakovlevich Zel'dovich?
 Yakov Borisovich Zel'dovich Վիքիպահեստում
Փակել

Կենսագրություն

1964 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ կիրառական մաթեմատիկայի ինստիտուտում, 1966 թվականից Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր։ Զելդովիչը այրման, դետոնացման և հարվածային ալիքների տեսության հիմնադիրներից է։ Ունի ֆիզիկական քիմիային, աստղաֆիզիկային, միջուկային և տարրական մասնիկների ֆիզիկային վերաբերող աշխատանքներ։ Զելդովիչը ուրանի ճեղքման շղթայական ռեակցիայի ճշգրիտ հաշվարկի հեղինակներից է։ Յուլի Բ․ Խարիտոնի հետ համատեղ աշխատանքնևրը կարնոր նշանակություն են ունեցել միջուկային էներգիայի օգտագործման պրոբլեմների լուծման համար։ Զելդովիչին է պատկանում գերսառը նեյտրոններ «որսալու» գաղափարը (իրագործել է Ֆ․ Շապիրոն)։ Մշակել է աստղերի և աստղային համակարգերի զարգացման վերջնական փուլերի տեսությունը, առաջարկել տիեզերաբանական տեսությունների ստուգման փորձնական մեթոդներ։ 1970 թվականից եղել է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) տիեզերաբանական նորաստեղծ հանձնաժողովի առաջին նախագահը։

Պարգևներ

  • Լենինյան մրցանակ
  • ԽՍՀՄ պետական (4 անգամ) մրցանակներ
  • Կուրչատովի մեդալ (1977)
  • Ստալինի մրցանակ (1943, 1949, 1951, 1953)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1945,1964)
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1962)
  • 2001 թ. 11438 Զելդովիչ աստերոիդը անվանվել է նրա հիշատակին

Ծանոթագրություններ

Գրականություն

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.