Ձագիկավան

գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia

Ձագիկավանmap

Ձագիկավան (նախկին անվանումը՝ Մուսալլամ), գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում, Ողջի գետի աջ ափին, Քաջարան քաղաքից մոտ 7 կմ հյուսիս-արևելք։

Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ
Ձագիկավան
Երկիր Հայաստան
ՄարզՍյունիքի
ԳյուղԼեռնաձոր և Ղափանի շրջան
Այլ անվանումներՄուսալլամ, Մուսաշաղ
ԲԾՄ1300 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն57[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունձագիկավանցի
Ժամային գոտիUTC+4
Thumb
Ձագիկավան (Հայաստան)
Փակել

Մուսալլամ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից՝ Կապանի շրջանի։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Սյունիքի մարզի մեջ։ Վերանվանվել է Ձագիկավան 2017 թ․ հուլիսին։

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ձագիկավանի մշտական բնակչությունը կազմել է 57, առկա բնակչությունը՝ 40 մարդ[1]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[2]։

Ձագիկավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակիչ ...
Տարի 1897 1931 1939 1959 1970 1979 2001 2011
Բնակիչ 34 105 114 154 449 390 106 57[1]
Փակել

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Գյուղում կա XI-XIII դարերի կիսավեր եկեղեցի և գերեզմանոց։

Տես նաև

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.