Remove ads
լիբանանահայ բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia
Մուշեղ Իշխան (իսկական անունը՝ Մուշեղ Սրապիոնի Ճենտերեճյան, 1913[1][2], Սիվրիհիսար, Օսմանյան կայսրություն[1][3] - հունիսի 12, 1990[3], Բեյրութ, Լիբանան[3][4]), հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, գրաքննադատ, հրապարակախոս ու մանկավարժ։
Մուշեղ Իշխան արմտ. հայ.՝ Մուշեղ Իշխան | |
---|---|
Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Մուշեղ Ճենտերեճեան |
Ծնվել է | 1913[1][2] |
Ծննդավայր | Սիվրիհիսար, Օսմանյան կայսրություն[1][3] |
Վախճանվել է | հունիսի 12, 1990[3] |
Վախճանի վայր | Բեյրութ, Լիբանան[3] |
Գրական անուն | Մուշեղ Իշխան |
Մասնագիտություն | բանաստեղծ, ուսուցիչ, լրագրող, գրող, մշակութային գործիչ և education activist |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Լիբանան |
Կրթություն | Հայկազյան ազգային վարժարան (1928), Բրյուսելի ազատ համալսարան (1940) և Մելքոնյան կրթական հաստատություն |
Աշխատավայր | Ազդակ |
Մուշեղ Իշխան Վիքիքաղվածքում | |
Մուշեղ Իշխան Վիքիդարանում | |
Moushegh Ishkhan Վիքիպահեստում |
Մուշեղ Իշխանը ծնվել է Թուրքիայի Անկարայի նահանգի Սիվրի Հիսար գյուղաքաղաքում, 1913-ին[5]։ 1915-ին Ճենտերեճյանների ընտանիքը տեղափոխվել է, 1923-ին՝ հաստատվել Դամասկոսում։ Մամուլում հաճախ նրա ծննդյան թվական է հիշատակվել 1913-ը (այդ իսկ պատճառով էլ ծննդյան 50-ամյակին նվիրված «Ոսկե աշուն» ժողովածուն լույս է տեսել 1963-ին), սակայն հեղինակը հետագայում ճշտել է այն, երբ 37 տարիների բաժանումից հետո հանդիպել է հարազատ մորը (նրան որդեգրել և խնամել է հորեղբոր կինը)։ 1915-ին ընտանիքով աքսորվել է Դեյր էզ Զոր։ Պատերազմից հետո վերադարձել է։ 1918-ին մահացել է հայրը։ Այնուհետև կրկին աքսորվել է։ 1928-ին ավարտել է Դամասկոսի Հայոց ազգային վարժարանը, 1935-ին՝ Բեյրութի Հայ ճեմարանը։ Ճեմարանը ավարտելով՝ նա ուսուցիչ է դառնում նույն տեղում։ 1938 - 1940 թթ. հետևել է Բրյուսելի համալսարանի մանկավարժության և գրականության դասընթացներին։ Պատերազմի պատճառով կիսատ թողնելով ուսումը՝ վերադառնում է Բեյրութ և ճեմարանում շարունակում դասավանդել հայոց լեզու և գրականություն, մանկավարժություն և հոգեբանություն։ 1941 - 1951-ին խմբագրել է Բեյրութի «Ազդակ» թերթը։ Հայ գրականություն է դասավանդել Բեյրութի Հայ ճեմարանում, որտեղ երկար տարիներ կատարել է նաև տնօրենի տեղակալի պարտականությունները։ Ճեմարանում Իշխանն աշխատել է մինչև իր կյանքի վերջին տարին՝ 1990 թվականը։
Կյանքի մյուս դրվագներին ծանոթանանք՝ հետևելով 1988 թվականին գրած նրա ինքնակենսագրությանը. «Մանկութեանս վերջին լաւագոյն տարիները անցած են Դամասկոս։ Վկայական ստացած եմ Հայոց ազգային վարժարանէն 1928 թուականին։ Արհեստ սովորելու ձախորդ փորձերէ ետք, յաջողեցայ ինքզինքս նետել Կիպրոսի Մելգոնեան վարժարանը, ուր մնացի դպրոցական երկու տարեշրջան՝ աշակերտելով Յակոբ Օշականին։ Ուսուցիչներէս միայն իր անունը կը յիշատակեմ, որովհետև իր անունին հմայքն էր զիս հոն քաշողը եւ իր գրական ըմբռնումներն ալ հետագային խոր ազդեցութիւն ունեցան իմ կազմաւորմանս մէջ։ Մելգոնեանի ընթացքը առանց աւարտելու, երբ արձակուրդ եկայ Պէյրութ 1930 թուականին, դարձայ գիշերօթիկ սան Շանթի եւ Աղբալեանի նոր բացած Հայ ճեմարանին»:
Որդին՝ Արմիկ Ճենտերեճյանը, հոգեբույժ է[5]։
Մուշեղ Իշխանի ստեղծագործության ներքին ազդակը տարագիր հայի պայքարն է ուծացման վտանգի դեմ՝ հանուն սեփական դիմագծի պահպանման, ազգային և համամարդկային իդեալների կենսագործման։ Նրա բանաստեղծությունները տոգորված են նուրբ քնարականությամբ, խոհականությամբ («Տուներու երգը», 1936, «Հայաստան», 1946, «Կեանք ու երազ», 1949, «Ոսկի աշուն», 1963, «Տառապանք», 1968 և այլ ժողովածուներ)։ Թատերախաղերը կառուցման սկզբունքով և մտածողության որակով նոր են՝ արդիական, արծարծում են ազգային, պատմական, հոգեբանական, սոցիալական և բարոյաբանական հարցեր («Մեռնիլը որքան դժուար է», 1971, «Սառնարաևէն ելած մարդը», 1979, «Թատերախաղեր», 1980)։ Երևանում բեմադրվել են «Կիլիկիոյ արքան» (1989, «Նորք» երիտասարդ, թատրոն) և «Մեռնիլը որքան դժուար Է» (1992, ՊՀԹ) պիեսները։ Արձակ գործերն են «Հացի եւ լոյսի համար», 1951, «Հացի եւ սիրոյ համար», 1956, «Մնաս բարով, մանկութիւն», 1974, վեպերը, «Սպասում», 1977, վիպակը։ Գրել է «Արդի հայ գրականություն» (հհ. 1-3, 1973-1975) դասագիրքը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.