Մուկուզանի (վրաց.՝ მუკუზანი), վրացական կարմիր անապակ գինի։ Վրացական հայտնի, ինչպես նաև ամենահին գինիներից մեկն է, որն արտադրվում է 1888 թվականից, և այդ ժամանակվանից հասցրել է դառնալ տեղական գինեգործության այցեքարտ։ Պատրաստվում է Մուկուզանի գյուղի շրջանի սափերավի խաղողի տեսակից։ Տարբերությունը մյուս գինիներից այն է, որ պատրաստվող տեսակը, մուկուզանին երկար մնում է կաղնե տակառի մեջ, ամենաքիչը 3 տարի («Կինձմարաուլի» մնում է 2 տարի, իսկ «Սափերավին» միայն մեկ տարի)։
Մուկուզանի գինուն բնորոշ է թանձր կարմիր գույնը և մեղմ կաղնու համը, կաղնու և հատապտղի համը միանգամից չի զգացվում։ Շատ ընդհատելուց մուկուզանիի համը ավելի է բարդ է, քան մյուս գինիները, որոնք պատրաստվել են սափերավիից։ Այն լավ է համակցվում մսի հետ։ Միջազգային մրցույթներում ստացել է 9 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալներ[1]։
Հասունացած գինու տարողությունը կազմում է 10,5–12,5 %, ալկոհոլը գինու կազմում է 6,0–7,0 % և 6,0–7,0 % թթվայնությունը։
Մուկուզանին համարվում է լավագույն վրացական գինիներց մեկը, քանի որ պատվաստված է սափերավիից։
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.