Remove ads
հայ նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Մհեր Մանուկի Աբեղյան (հունվարի 26, 1909[1], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2] - նոյեմբերի 20, 1994[3], Երևան, Հայաստան), հայ նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1960)։ Մանուկ Աբեղյանի որդին։ Սովորել է ԵԳԱՏ-ում (1922-27), Մոսկվայի բարձրագույն գեղարվեստական տեխնիկումում (1927-1930) և Լենինգրադի Պրոլետարիատի, կերպարվեստի (1930-1931) ինստիտուտներում։ 1937-1945 թվականներին դասավանղել է ԵԳՍԻ թվականներում, 1954-1959 թվականներին՝ ԵԳԹԻ-ում։ 1939-1945 և 1967-1968 թվականներին եղել է ՀՆՄ վարչության նախագահ։ Նկարազարդել է «Սասունցի Դավիթ» էպոսը (1939), Վախթանգ Անանյանի «Արագիլներ» (ռուսերեն, 1952), Հովհաննես Շիրազի «Օձն ու մեղուն» (1953), Վլադիմիր Մայակովսկու «Այս գրքույկը պիտի խոսի ծովի մասին և փարոսի» (1953) և այլ գրքեր։ Ուշագրավ են հատկապես Հովհաննես Թումանյանի «Ախթամար» բալլադի (1959) նկարազարդումները[4]։
Մհեր Աբեղյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 26, 1909[1] |
Ծննդավայր | Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | նոյեմբերի 20, 1994[3] (85 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | «Գեղարդ» գեղարվեստաարդյունաբերական տեխնիկում (1927)[2], Մոսկվայի Ս. Ստրոգանովի անվան արվեստի և արդյունաբերության ակադեմիա (1930)[2] և Վխուտեին (1931)[2] |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ոճ | ռեալիզմ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Հայր | Մանուկ Աբեղյան[2] |
Ծնվել է Էջմիածնում, հայագետ Մանուկ Աբեղյանի որդին է։
Մհեր Աբեղյանի ռեալիստական, ինքնատիպ արվեստը ձևավորվել է ազգային գեղանկարչության ավանդույթների, մասնավորապես Մարտիրոս Սարյանի արվեստի ազդեցությամբ։ Նրա բազմաժանր գործերին բնորոշ են էպիկական շունչը, վառ գունային և լուսային հագեցածությունը («Աշունը Երևանում», 1942), «Նատյուրմորտ հին հայկական մայոլիկայով», 1956, «Բնանկար V դ. հուշարձանով», 1965, երկուսն էլ՝ ՀԱՊ)։
Մհեր Աբեղյանի թեմատիկ ու դիմանկարչական կտավներից են՝ «Ամառ» (1959, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա), «Հայաստան» (1975, եռապատկեր), «Չ. Այթմատովի դիմանկարը» (1982)։
Մհեր Աբեղյանի գրաֆիկային, մասնավորապես լինոփորագրություններին հատուկ են մոնումենտալությունն ու արտահայտչականությունը։
1939 թվականին նկարազարդել է «Սասունցի Դավիթ» դյուցազնավեպի համահավաք տեքստը։ 1940-ականներից ստեղծել է տարբեր ժանրի բազմաթիվ գործեր՝ կոմպոզիցիոն կտավներ, դիմանկարներ, Հայաստանը ներկայացնող բնանկարներ, որոնցից լավագույնները սեփականությունն են Երևանի, Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի թանգարանների։
Աբեղյանի արվեստում առանձնահատուկ տեղ է գրավում Հայաստանն իր բնությամբ, մարդկանցով, բարիքներով։ Աբեղյանի բնանկարներին հատուկ է լուսավոր բներանգը, նատյուրմորտներին՝ պլաստիկ շոշափելիությունը և ընդգծված գունեղությունը։ Գրաֆիկայում Աբեղյանը առաջինը պատկերեց Հայաստանը՝ թեմատիկ լայն ընդգրկումով։ Հեղինակ է օֆորտների, ասեղնափոր գործերի և այլն։ Լինոփորագրություններում, վարպետորեն օգտագործելով պատկերման տարբեր հնարավորությունները, հասնում է լայն ընդհանրացումների։
Բարձր են գնահատվել հատկապես՝ «Երևանյան նատյուրմորտ», «Կիրովականի լեռները», «Նռներով նատյուրմորտ», «Բյուրականի սարերում», «Բջնի» և այլ բնանակարները, «Լուսիկ Աբեղյանի դիմանակարը» և այլն[12]։
Երևանում և այլ քաղաքներում ունեցել է անհատական մի քանի ցուցահանդեսներ։
Նմուշներ ցուցադրվել են Լոնդոնում, Բրյուսելում, Դրեզդենում, Նյու-Յորքում և այլ քաղաքներում։
Ունեցել է մանկավարժական բեղուն գործունեություն. 1937-1945 թթ. դասավանդել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանում, 1954-1959 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.