Մեգ Կեբոտ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Մեգ Կեբոտ (անգլ.՝ Meg Cabot, փետրվարի 1, 1967[1][2][3][…], Բլումինգթոն, Ինդիանա, ԱՄՆ[4]), անունն ի ծնե՝ Մեգին Պատրիցիա Կեբոտ (Meggin Patricia Cabot), ամերիկացի գրող, մանկական և սիրային վեպերի հեղինակ, որոնցից մեկի («Արքայադստեր օրագրերը») հիման վրա Walt Disney Pictures-ը նկարահանել է համանուն ֆիլմ։
Մեգ Կեբոտ անգլ.՝ Meg Cabot | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Meggin Patricia Cabot |
Ծնվել է | փետրվարի 1, 1967[1][2][3][…] (57 տարեկան) |
Ծննդավայր | Բլումինգթոն, Ինդիանա, ԱՄՆ[4] |
Գրական անուն | Meg Cabot, Patricia Cabot, Meggin Cabot և Jenny Carroll |
Մասնագիտություն | գրող, վիպասան, նկարազարդող, մանկագիր, նկարչուհի և սցենարիստ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ինդիանայի համալսարան և Bloomington High School South? |
Ժանրեր | սիրավեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Արքայադստեր օրագրերը և Ավալոն դպրոցը |
Կայք | megcabot.com |
Meg Cabot Վիքիպահեստում |
Կեբոտը ծնվել է Ինդիանայի Բլումինգթոն քաղաքում[5][6]։ Նա քաղաքի հանրային գրադարանում ժամեր է անցկացրել Ջեյն Օսթինի, Ջուդի Մեգինի և Բարբարա Կարտլենդի ստեղծագործությունների ընթերցանությամբ։ Հետաքրքիր է, որ Մեգը երկու անգամ դպրոցում ձախողել է հանրահաշիվը, ինչն արտացոլվել է նրա գրքերի հերոսների կերպարներում[7]։
Ինդիանայի համալսարանն ավարտեուց հետո տեղափոխվել է Նյու Յորք Սիթի՝ նպատակ ունենալով կարիերա ստեղծել որպես նկարազարդող[5][6]։ Սակայն շուտով նա թողել է այդ աշխատանքը և սկսել է աշխատել որպես Նյու Յորքի համալսարանի առաջին կուրսեցիների հանրակացարանի կառավարչի օգնական։
1993 թվականի ապրիլի 1-ին Մեգ Կեբոտը ամուսնացել է ֆինանսական գրող (նա, ով գրում է տնտեսության վերաբերյալ աշխատություններ) և բանաստեղծ Բենջամին Դ. Էգնատցի հետ։ Նրանց հարսանիքի օրը՝ ապրիլի 1-ը՝ Ծիծաղի օրը, կանխամտածված խաղ էր Մեգի կողմից ըստ այն համոզմունքի, որ առաջին հերթին միայն հիմարներն են ամուսնանում։ Հարսանիքը գաղտնիք էր, որը տեղի է ունեցել Իտալիայում։ Նրա «Every Boy’s Got One» վեպի մոտիվը հենց այդ փախուստն է։
Նա 2 կատու ունի՝ միաչքանի Հենրիետան[8] և Գեմը, որոնց մասին հաճախ գրում է իր բլոգում։
Ապրելով Ինդիանայում, Կալիֆոռնիայում, Նյու Յորքում և Ֆրանսիայում՝ նա ընտանիքի հետ բնակություն է հաստատել Քի Ուեսթում[9]։ Մեգն իր ողջ ժամանակը նվիրել է գրական ստեղծագործությանը։ Նա այժմ իր ժամանակը կիսում է Նյու Յորքի բնակարանի և Քի Ուեսթի հանգստյան տան միջև։
«Արքայադստեր օրագրերը» շարքը.
Ինչպես նաև՝
«Հեդեր Ուելս» շարքը.
«Երիտասարդը» շարքը.
«Բամբասանքի թագուհին» շարքը.
«Airhead» շարքը.
«Էլլի Ֆինքլ. կանոններ աղջիկների համար» շարքը.
«Մեդիատոր» շարքը.
Այլ ստեղծագործություններ
«Ռոուլինգզներ» շարքը.
Այլ ստեղծագործություններ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.