հայ թարգմանիչ, բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia
Հենրիկ Հմայակի Թումանյան (սեպտեմբերի 15, 1914[1][2], Աշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հունիսի 19, 1982[2], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), հայ բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող։ ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ (1975), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից։
Հենրիկ Թումանյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1914[1][2] |
Ծննդավայր | Աշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Վախճանվել է | հունիսի 19, 1982[2] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Աշտարակ[2] |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ և լրագրող |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | Գրական թերթ[1] |
Պարգևներ | |
Հենրիկ Թումանյան Վիքիդարանում |
Ծնվել է Աշտարակում։ Աշխատել է Մոսկվայի հայկական տպարանում, միաժամանակ սովորել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում։ 1941-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ Երկար տարիներ աշխատել է հանրապետական թերթերում ու ամսագրերում։ 1971-1982 թվականներին եղել է «Գրական թերթի» պատասխանատու քարտուղարը։
Ռուսերեն առանձին գրքերով լույս են տեսել նրա «Հայրենի վտակ» (Երևան, 1956), «Բանաստեղծություններ», (Մոսկվա, 1958), «Սիրո հրաշքը» (Մոսկվա, 1969) գործերը[3]։ Նրա «Բալլադ, որ եղել է» պոեմը 1970 թվականին արժանացել է Հայաստանի գրողների միության և Հայհրատպետկոմի մրցանակին։ 1973 թվականին Հայաստանի գրողների միության մրցանակին է արժանացել նաև նրա «Ճակատագիրը» պոեմը։ Մահացել է Մոսկվայում, թաղվել է Աշտարակ քաղաքի գերեզմանատանը[4][5]։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.