Հրաքոտ-Պերոժ
Մեծ Հայքի Փայտակարան նահանգի գավառ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Մեծ Հայքի Փայտակարան նահանգի գավառ From Wikipedia, the free encyclopedia
Հրաքոտ-Պերոժ (Հրաքոտպերոժ կամ Ռոտստակ), գավառ Մեծ Հայքի Փայտակարան նահանգի կազմում՝ ըստ Աշխարհացույցի։ Վարչական կենտրոնը եղել է Փայտակարան քաղաքը, որը համապատասխանում է ժամանակակից Ադրբեջանի տարածքում գտնվող Բեյլագանին, այլ բնակավայրերի մասին տեղեկություններ չեն պահպանվել։
Երկիր | Մեծ Հայք |
---|---|
Կարգավիճակ | գավառ |
Մտնում է | Փայտակարան |
Վարչկենտրոն | Բեյլագան |
Հիմնական լեզու | գրաբար, պահլավերեն |
Ազգային կազմ | կասպեր, հայեր |
Կրոնական կազմ | զրադաշտականություն |
Հրաքոտ-Պերոժը եղել է Փայտակարանի տասներեք գավառներից մեկը։ Որոշ ուսումնասիրողներ առանձնացրել են Հրաքոտը և Պերոժը որպես գավառներ։ Հարավում սահմանակցել է Ռոտիբաղա, հարավ-արևմուտքում՝ Վարդանակերտ, իսկ արևմուտքում՝ Յոթնփորակյան Բագինք գավառներին։ Լինելով սահմանային վարչական միավոր՝ հյուսիսում Կուր գետից այն կողմ, սահմանակցել է Աղվանքին։
Ունի հարթավայրային ռելիեֆ, նպաստավոր երկրագործության և այգեգործության համար, քանի որ դրա տարածքով էր անցնում Արաքս և Կուր գետերի դելտաները՝ նախքան Արաքսի հունի փոփոխումը և Կասպից ծովի ջրի մակարդակի իջեցումը։ Որպես գավառ՝ իր սահմաններով հեռու է Կասպից ծովից, քանի որ ջրերի մակարդակի իջոցման հետևանքով ցամաքն ընդլայնվել է։ Տարածքով է անցել Աղվանքն ու Ատրպատականը իրար կապող ճանապարհը, իսկ կենտրոն Փայտակարանը, որը եղել է նաև նահանգի կենտրոնը, կառուցված էր Արաքսի գետաբերանին՝ Կասպից ծովի ափին։
Գավառի տարածքը համապատասխանում է ներկայիս Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանի մի մասին։
Գավառը Փայտակարան նահանգի կազմում եղել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160)՝ հայկական հողերի միավորման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Տարածքը, Պարսկահայքի մի շարք գավառների և ամբողջ Փայտակարանի հետ միասին, հաշվի առնելով այդ գավառներում հայ բնակչության սակավությունը կամ բացակայությունը, անցել է Ատրպատականին (Սասանյան Պարսկաստան)։
Ինչպես գավառը, այնպես էլ Փայտակարան նահանգը, հայկական պետության մեջ չեն մտել՝ դրանում հայկական իշխանության կամ վարչական այլ միավորի բացակայության պատճառով։ Դրանում բնակվող զրադաշտականություն դավանող կասպերը և մյուս բնակիչները 7-րդ դարի կեսերին արաբական նվաճումների արդյունքում ընդունել են իսլամ, ապա և դարձել Ատրպատականում ձևավորվող տարբեր պետական կազմավորումների բնակիչներ։
Ռուս-պարսկական պատերազմների (1804-1813, 1826-1828) Փայտակարանի մեծագույն մասի հետ անջատվում է Իրանից, հայտնվում նախ Ռուսական կայսրության, ապա՝ Ադրբեջանի կազմում։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 625)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.