From Wikipedia, the free encyclopedia
Հնդկաստանի զինանշանն (գերբ) իրենից ներկայացնում է «առյուծների խոյակի» պատկեր, որը գտնվում է Սարնաթում՝ Աշոկայի սյան վրա։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մանրամասնություններ | |
---|---|
Կրիչ | Հնդկաստան |
Հաստատված | 1950 հունվարի 26 |
Հիմք | չորս հնդկական առյուծ |
Կարգախոս | Satyamev Jayate (Միայն ճշմարտությունն է հաղթում) |
Այլ տարրեր | ձի, փիղ, ցուլ, առյուծ, լոտոս, հավերժության անիվ |
Օգտագործում | Խորհրդարանում, պաշտոնական հաստատություններում, անձնագրերի և պաշտոնական փաստաթղթերի վրա |
Բնօրինակում չորս առյուծ կանգնած են մեջք մեջքի՝ բարձրացած խճանկարներով խոյակի վրա, որին պատկերված է փիղ, քառատրոփ ձի, ցուլ և առյուծ՝ առանձնացված զանգակաձև լոտոսի վրա տեղակայված անիվներով։ Սյան խոյակը զարդարված է նաև արդարության անիվով, որը կոչվում է Դհարմա Չակրա։ Չորրորդ առյուծը գտնվում է քանդակի հակառակ կողմում և հետևաբար զինանշանի վրա պատկերված չէ։
Մ.թ.ա. 3–րդ դարի կեսերին Աշոկա Արքան կանգնեցրեց խոյակով մի սյուն, որ նշի այն տեղը, որտեղ Բուդդան (Սիդհարթա Գաութամա) առաջին անգամ ուսուցանել է դհարման և որտեղ հիմնադրվել է խոշորագույն բուդդայական սանգհան (համայնքը)։
Բուդդայականության մեծ նվիրյալ Ջավահարլալ Ներուի պնդմամբ 1950 թվականի հունվարի 26-ին, երբ Հնդկաստանը դարձավ հանրապետություն, հենց այս քանդակի պատկերն ընդունվեց որպես երկրի պետական զինանշան։
Զինանշանը խորհրդանշում է ժողովուրդ, որը խիզած է, ուժեղ, խելամիտ և վախեցնում է հակառակորդին։ Խոյակի վրայի չորս կենդանիները խորհրդանշում են հորիզոնի չորս կողմերը. առյուծ՝ հյուսիս, փիղ՝ արևելք, ձի՝ հարավ, ցուլ՝ արևմուտք (զինանշանի վրա երևում են միայն ձին և ցուլը)։ Ամբողջովին ծաղկած լոտոսն ունի կյանքի աղբյուրի իմաստ։ Խոյակից ներքև դևանագարիով գրված է सत्यमेव जयते (Satyameva Jayate, «Միայն ճշմարտությունն է հաղթում»)։ Այս խոսքերը սանսկրիտով գրված Մունդակա ուպանիշադից է։
Հնդկաստանի նախկին զինանշանները.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.