Հյուսիսային Օսիայի Հանրապետություն - Ալանիա (Հյուսիսային Օսիա, օսերեն՝ Республикæ Цæгат Ирыстон — Алани լսել , ռուս.՝ Респу́блика Се́верная Осе́тия — Ала́ния), հանրապետություն Ռուսաստանի Դաշնության կազմում[3], դաշնության սուբյեկտ, մտնում է Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի մեջ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օսիա (այլ կիրառումներ)
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Մասն է | Հյուսիսկովկասյան դաշնային շրջան և Հարավային դաշնային շրջան | ||||
Հիմն | National Anthem of the Republic of North Ossetia–Alania? | ||||
Կարգավիճակ | Ռուսաստանի կազմում հանրապետություն | ||||
Մտնում է | Ռուսաստան[1] | ||||
Վարչկենտրոն | Վլադիկավկազ | ||||
Օրենսդրական մարմին | Parliament of North Ossetia–Alania? | ||||
Պաշտոնական լեզուներ | ռուսերեն և օսերեն | ||||
Բնակչություն | ▼678 879 մարդ (2024) | ||||
Տարածք | 7987 կմ² | ||||
Հիմնադրված է | նոյեմբերի 9, 1993 թ. | ||||
Սահմանակցում է | Ինգուշեթիա, Չեչնիա, Ստավրոպոլի երկրամաս, Կաբարդա-Բալկարական Հանրապետություն, Վրաստան և Հարավային Օսիայի Հանրապետություն | ||||
Ժամային գոտի | MSD?, UTC+3 և Եվրոպա/Մոսկվա[2] | ||||
Հապավում | Северная Осетия | ||||
Փոխարինեց | Հյուսիսային Օսիայի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն | ||||
ISO 3166-2 կոդ | RU-SE | ||||
Ավտոմոբիլային կոդ | 15 | ||||
rso-a.ru | |||||
Մայրաքաղաքը Վլադիկավկազն է։ Արևմուտքում սահմանակցում է Կաբարդա-Բալկարիայի հետ, հյուսիսում Ստավրոպոլի երկրամասի, արևելքում Ինգուշիայի և Չեչնիայի, հարավում Վրաստանի և մասամբ ճանաչված Հարավային Օսիայի հետ։ Հյուսիսային Օսիայի Հանրապետությունը կազմավորվել է եղել 1924 թվականի հուլիսի 7-ին։
Վարչական բաժանում
Տեղական ինքնակառավարումը իրականացվում է համայնքային մակարդակով։ Հյուսիսային Օսիան ունի մեկ քաղաքային օկրուգ (Վլադիկավկազ) և ութ շրջաններ։
Շրջաններ | Վարչական կենտրոն | Տարածքը (հազար կմ²) | Բնակչությում (հազար մարդ) | Բնակչության խտություն (մարդ/կմ²) |
---|---|---|---|---|
Վլադիկավկազ քաղաքային օկրուգ | Վլադիկավկազ | 0,291 | 312,22 | 1072,921 |
Ալագիրի շրջան | Ալագիր | 2,01 | 36,6 | 18,2 |
Արդոնի շրջան | Արդոն | 0,37 | 27,9 | 77,5 |
Դիգորի շրջան | Դիգորա | 0,64 | 20,4 | 31,9 |
Իրաֆի շրջան | Չիկոլա | 1,37 | 15,4 | 11,2 |
Կիրովի շրջան | Էլխոտովո | 0,36 | 26,9 | 74,7 |
Մոզդոկի շրջան | Մոզդոկ | 1,08 | 102,36 | 81,1 |
Պրավոբերեժնի շրջան | Բեսլան | 0,38 | 55,6 | 146,3 |
Պրիգոռոդնի շրջան | Օկտյաբրսկոյե | 1,46 | 102,3 | 70,0 |
Բնակչություն
Հանրապետության բնակչությունը կազմում է 706,123 մարդ (2013), ընդ որում քաղաքներում՝ 63,93 %, գյուղերում՝ 36,04 %։ ԲՆակչության խտությունը՝ 88,41 մարդ/կմ² (2013)։ Բնակչության շուրջ 56 %-ը բնակվում է մայրաքաղաք Վլադիկավկազում։
Ազգային պատկանելիություն
Ազգություն | Քանակ, Մարդահամար 2002, մարդ ([4]) | Քանակ, 2010 մարդ[5][6][7] |
---|---|---|
Օսեր | 445 310 (62,7 %) | 459 688 (65,1 %) |
Ռուսներ | 164 734 (23,2 %) | 147 090 (20,8 %) |
Ինգուշներ | 21 442 (3,0 %) | 28 336 (4,0 %) |
Հայեր | 17 147 (2,4 %) | 16 235 (2,3 %) |
Կումիկներ | 12 659 (1,8 %) | 16 092 (2,3 %) |
Վրացիներ | 10 803 (1,5 %) | 9 095 (1,3 %) |
Թուրքեր | 2 835 | 3 383 |
Ուկրաինացիներ | 5 198 | 3 251 |
Ադրբեջանցիներ | 2 429 | 2 857 |
Կաբարդացիներ | 2 902 | 2 802 |
Չեչեններ | 3 383 | 2 264 |
Նշված են 2000 մարդ քանակությունից ավելի ազգություններ |
Հայերը Հյուսիսային Օսիայում
Հանրապետությունում բնակվում է շուրջ 30 հազար հայ, մեծ մասը կենտրոնացած է Վլադիկավկազում և Մոզդոկում, մնացած մասը՝ Բեսլան, Ալագիր քաղաքներում և շրջակա գյուղերում[8]։
Արտաքին հղումներ
- Հյուսիսային Օսիայի Կառավարության պաշտոնական կայք Արխիվացված 2008-04-13 Wayback Machine
- Օսերը և նրանց պատմությունը Արխիվացված 2013-12-02 Wayback Machine
- Օսիայի պատմությունը և մշակույթը
- Օսեր, Օսիա, Ալանիա, Ալանդի խորհրդանշանները, սկիֆեր, սարմաթներ, պատմություն, Նարտյան էպոս
- Ալանիա. պատմություն, մշակույթ, սովորույթները, մարդիկ
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.