From Wikipedia, the free encyclopedia
Հիդեկի Յուկավա, (ճապ.՝ 湯川秀樹, հունվարի 23, 1907[1][2][3][…], Ազաբու, Մինատո, Տոկիո, Ճապոնիա - սեպտեմբերի 8, 1981[1][2][3][…], Կիոտո, Ճապոնիա), ճապոնացի ֆիզիկոս, ճապոնիայի ԳԱ անդամ (1946 թ.)։ Ավարտել է Կիոտոյի համալսարանը (1929 թ.), 1932 թվականից աշխատել է Կիոտոյի (1939 թվականից պրոֆեսոր) և Օսակայի (1933-1939 թթ.) համալսարաններում։ 1948 թվականին հրավիրվել է բարձրագույն հետազոտությունների ինստիտուտ (Պրինստոն, ԱՄՆ)։ 1949-1953 թվականներին՝ Կոլումբիայի համալսարանի (Նյու Յորք) պրոֆեսոր։ 1953-1970 թվականներին ղեկավարել է Կիոտոյի համալսարանի հիմնարար ֆիզիկայի ԳՀԻ։ Աշխատանքները նվիրված են միջուկի տեսությանը։ 1935 թվականին առաջարկել է միջուկային ուժերին վերաբերող տեսություն, որով բացատրվում էր դրանց մոտազդեցությունը։ Այդ տեսությունից բխում Էր, որ նուկլոնների փոխազդեցությունը տեղի է ունենում Էլեկտրոնի զանգվածից մոտ 300 անգամ մեծ զանգված ունեցող մասնիկների՝ մեզոնների (փորձնականորեն հայտնաբերվել են 1947 թվականին) փոխանակության հետևանքով։ Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ (1949 թ)։ ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1966 թ.), Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1963)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.