Remove ads
ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Հարրի Բելաֆոնտե (անգլ.՝ Harry Belafonte), լրիվ անունը՝ Հարոլդ Ջորջ Բելաֆոնտե Կրտսեր (անգլ.՝ Harold George Belafonte, Jr., մարտի 1, 1927[3][4][5][…], Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1][6] - ապրիլի 25, 2023[7][8][1][…], Վերին Վեսթ Սայդ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1][9]), ամերիկացի երգիչ, դերասան, հասարակական ակտիվիստ։ Հռչակվել է կալիփսո երաժշտության արքա[18]. 1956 թվականին նրա թողարկած «Calypso» ալբոմը 31 շաբաթ շարունակ Billboard 200 հիթ շքերթում զբաղեցրել է առաջին տեղը, ինչպես նաև դարձել է պատմության մեջ մեկ միլիոնից ավելի օրինակ վաճառված առաջին երաժշտական ալբոմը[19]։ Բելաֆոնտեի առավել տարածված ու սիրված կատարումներից են The Banana Boat Song-ը, Jamaica Farewell-ը։ Նա կատարել ու ձայնագրել է բազմաժանր ստեղծագործություններ, այդ թվում՝ բլյուզ, ֆոլկ, գոսպել... Բացի այդ, գլխավոր դերերի կատարմամբ հանդես է եկել մի ամբողջ շարք կինոնկարներում (Carmen Jones (1954), Island in the Sun (1957), Օdds Against Tomorrow (1959)...):
Հարրի Բելաֆոնտե | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Harry Belafonte[1] |
Ի ծնե անուն | անգլ.՝ Harold George Bellanfanti |
Նաև հայտնի է որպես | Raymond Bell[2] |
Ծնվել է | մարտի 1, 1927[3][4][5][…] Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1][6] |
Երկիր | ԱՄՆ և Ճամայկա |
Մահացել է | ապրիլի 25, 2023[7][8][1][…] (96 տարեկան) Վերին Վեսթ Սայդ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1][9] |
Ժանրեր | calypso?, փոփ, ժամանակակից ժողովրդական երաժշտություն և Էթնիկ երաժշտություն |
Մասնագիտություն | երգիչ, դերասան, entertainer, իրավապահ, հակապատերազմային ակտիվիստ, ստուդիական երաժիշտ, երգերի հեղինակ, հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր, գործադիր պրոդյուսեր, պարող, քաղաքական ակտիվիստ, թատրոնի դերասան և կինոդերասան |
Երգչաձայն | բարիտոն[10] |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | ՅՈՒՆԻՍԵՖ |
Լեյբլ | Jubilee Records? և RCA Victor |
Կրթություն | Wolmer's Schools?, George Washington Educational Campus? և Նոր Դպրոց[11] |
Անդամակցություն | Mayoral Advisory Commission on City Art, Monuments, and Markers? և The Sanders Institute? |
Պարգևներ | |
Harry Belafonte Վիքիպահեստում |
Բելաֆոնտեն արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ երեք «Գրեմմի»-ի (ներառյալ ստեղծագործական ողջ կյանքում ձեռք բերած նվաճումների համար շնորհված «Գրեմմի»-ն), մեկական «Էմմի»-ի[20] ու «Թոնի»-ի։ 1989 թվականին նրան շնորհվել է Քենեդու կենտրոնի մրցանակ, 1994 թվականին՝ արվեստի ասպարեզում ԱՄՆ-ի ազգային մեդալ, 2014 թվականին՝ Ամերիկյան կինոակադեմիայի Ջին Հերշոլտի անվան օսկարյան մրցանակ (այսպես կոչված՝ «Նահանգապետների մրցանակ»)[21]։ Այդպիսով՝ նա դարձել է քսաներորդ անհատը, ով արժանացել է բոլոր չորս գերհեղինակավոր՝ «Օսկար», «Էմմի», «Գրեմմի» և «Թոնի» մրցանակներին։ 2022 թվականին Հարրի Բելաֆոնտեին նվիրված անկյուն է հանդիսավորությամբ բացվել ռոքնռոլի փառքի սրահում. նա այդ բարձր պատվին արժանացած ամենածեր ողջ մարդն է[22]։
1987 թվականից ի վեր Բելաֆոնտեն ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպան է[23]։ Ջորջ Բուշի կառավարման տարիներին եղել է վերջինիս ամենասուր քննադատներից մեկը, հանդիպումերից մեկի ժամանակ նրան բնորոշել որպես աշխարհի թիվ մեկ ահաբեկչի[24]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.