Հաշվապահը (ֆիլմ, 2016)

ֆիլմ, 2016 From Wikipedia, the free encyclopedia

Հաշվապահը (ֆիլմ, 2016)

«Հաշվապահը» (անգլ.՝ The Accountant), ամերիկյան թրիլեր մարտաֆիլմ, որի ռեժիսորն է Գևին Օ՛Քոնորը, իսկ սցենարիստն է Բիլ Դուբուքը։ Գլխավոր դերակատարներն են Բեն Աֆլեքը, Աննա Քենդրիկը և Ջեյ Քեյ Սիմոնսը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականի հոկտեմբերի 14-ին[7]։

Սյուժե

Քրիստիան Վուլֆը (Բեն Աֆլեք) հետապնդում է հայտնի հանցագործների։ Նա ունի աուտիզմ։ Արտակարգ լավ տիրապետելով մաթեմատիկայի, նա հաշվապահ է, ով անցկացնում է հաշվապահության «սև» աուդիտ՝ հանցագործ ընկերությունների կողմից անհետացած գումարները գտնելու համար։ Քանի որ նրա աշխատանքը շատ վտանգավոր է, Վուլֆն ունի հմտություններ, որով կարող է ինքն իրեն պաշտպանել․ նա հրաշալի հրաձիգ է և տիրապետում է մարտական տեխնիկայի։

Մի անգամ նրան կարգադրել էին գտնել բարձր տեխնոլոգիա արտադրող մի կազմակերպության անհետացած գումարները։ Կազմակերպությունը օրինական էր աշխատում, սակայն խնդիրներ առաջանում են նաև այնտեղ։

Դերակատարներ

Մանրամասն տեղեկատվություն Դերակատար, Դեր ...
ԴերակատարԴեր
Բեն ԱֆլեքՔրիստիան Վուլֆ
Աննա ՔենդրիկԴանա Քեմինգս
Ջոնաթան Քիմբլ ՍիմոնսՌեյ Քինգ
Սինթիա-Ադայ ՌոբինսոնՄերիբեթ Մադինա
Ջոն ԲերնթալԲրեքսթոն
Ջոն ԼլինթգոուԼաբար Բլեքբրն
Ջին ՍմարթՌիտա Բլեքբրն
Էնդի ԱմբերգերԷդ Չիլթոն
Ջեֆրի ԹեմբորՖրենսիս Սիլվերբերգ
Ռոն ՓրատերՖրենկ Ռայս
Սյուզան ՈւիլյամսԴոլորես Ռայս
Էլիսոն ՌայթՋյուսթին
Ջեյսոն ԴեյվիսՆյարդաբան, Ջյուսթինի հայրը
Ռոբերտ Ս․ ԹրեվիլերՔրիստիանի հայրը
Մերի ՔրաֆթՔրիստիանի մայրը
Սեթ ԼիՓոքրիկ Քրիստիան
Ջեյք ՓրեսլիՓոքրիկ Բրեքսթոն
Իզի ՖինեչՓորիկ Ջասթին
Փակել

Արտադրություն

2011 թվականին Բիլ Քուդրուփի սցենարը հայտնվեց «լավագույն սցենարների սև ցուցակում»[8][9]։ 2013 թվականի ապրիլին գլխավոր դերի համար առաջարկվում էր Ուիլ Սմիթի թեկնածությունը։ Որոշ ժամանակ ռեժիսոր ցանկանում էին դառնալ Մել Գիբսոնը և Կոեն եղբայրները։ 2014 թվականի հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ գլխավոր դերը կատարելու է Բեն Աֆլեքը[10][11]։ 2014 թվականի նոյեմբերի 14-ին Variety֊ին և The Hollywood Reporter֊ը հայտարարեցին, որ Աննա Քենդրիկը և Ջոնաթան Քիմբլ Սիմոնսը լինելու են հիմնական դերասանական կազմում[12][13]։ Նոյեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Ջոն Բերնթալը կատարելու է դեր ֆիլմում[14]։ 2015 թվականի հունվարի 6-ին և 14-ին հայտնի դարձավ, որ Սինթիա-Ադայ Ռոբինսոնը, Ջեֆրի Թեմբորը և Ջոն Լլինթգոուն լինելու են ֆիլմի հիմնական կամում[15][16][17]։

Նկարահանումներ

Նկարահանումները սկսել են 2015 թվականի հունվարի 19-ին Ատլանտայում[18][19]։ Ամբողջ ֆիլմը նկարահանվել է 35 միլիմետրանոց կինոժապավենի վրա, չնայած թվային տեխնոլոգիաներին անցնելու ընդհանուր միտմանը։ Օպերատոր Շեյմս ՄաքԳրավին ընտրել է այս տեխնիկան, քանի որ նա ճկունորեն կարողանում է հաղթահարել ցանկացած դժվարություն[20]։

Շարունակություն

2017 թվականի հունիսի 6-ին հայտարարվեց, որ լինելու է «Հաշվապահը» ֆիլմի սիքվելը։ Ֆիլմ վերադառնալու են Բեն Աֆլեքը, ռեժիսոր Քևին Օ՛Քոնորը և սցենարիստ Բիլ Քուդրուփը[21]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.