Հայկաձոր (Ռուսաստան)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Հայկաձոր (ռուս.՝ Гай-Кодзор - Գայ-Կոձոր), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքի մունիցիպալ կազմավորման մեջ։ Գտնվում է Անապայից 9 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 142 մ բարձրության վրա, նախալեռներում։ Հայկաձորի գյուղական օկրուգի վարչական կենտրոնն է։
Գյուղ | |||
---|---|---|---|
Հայկաձոր | |||
Гай-Кодзор | |||
Հայկաձորի Սուրբ Սարգիս եկեղեցին, խաչքարի տոն | |||
Երկիր | Ռուսաստան | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Քաղաքային օկրուգ | Անապայի քաղաքային օկրուգ | ||
Համայնք | Անապայի քաղաքային օկրուգ[1] | ||
Հիմնադրված է | 1908 թ. | ||
Այլ անվանումներ | մինչև 1925 — Գալկինա Շչել | ||
Տվյալ կարգավիճակում | 1925 թվականից | ||
ԲԾՄ | 142 մ | ||
Կլիմայի տեսակ | Միջերկրածովյան | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Բնակչություն | 2968 մարդ (2010[2]) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | հայկաձորցի | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | (+7)86133 | ||
Փոստային դասիչ | 353433 | ||
Ավտոմոբիլային կոդ | 23, 93 | ||
ՕԿԱՏՕ | 032 038 062 | ||
| |||
Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 2917 բնակիչ, իսկ 2010 թվականին, գյուղում արդեն ապրում էր 2968 մարդ, հիմնականում հայեր, ովքեր զբաղվում են հացահատիկային բույսերի և արևածաղկի մշակությամբ, այգեգործությամբ, խաղողագործությամբ և անասնապահությամբ։
Խորհրդային տարիներին գյուղի կոլտնտեսությունն ամենահարուստներից մեկն էր։ Ներկայումս զարգացած է հատկապես խաղողագործությունը, որը զբաղեցնում է շուրջ 70 հեկտար հողատարածք։ Խաղողի 14 տեսակներ բերվել են Ֆրանսիայից, որոնք նախկինում Ռուսաստանում չէին աճեցվում։ Գինեգործության փոքրածավալ արտադրությունը գյուղի տնտեսությանը թույլ է տալիս ստանալ բարձր որակի գինու տեսականի։
Գյուղի տարածքում 1908 թվականին առաջացած բնակավայրն ի սկզբանե կոչվել է Գալկինա Շչել` այդ տարածքը վարձակալությամբ տրամադրող կալվածատիրոջ անունով (Գալկին)։ Վերջինս հողատարածքը իր հերթին վարձակալել էր Ռաևսկայա ստանիցայի կազակներից` 1880-ական և 1915-1916 թվականներին։ Այդ նույն 1915-1916 թվականներին, այստեղ հաստատվել են մի քանի տասնյակ հայ ընտանիքներ, ովքեր գաղթել էին Տրապիզոնից։
Հայկաձորը հիմնադրվել է Գալկինա Շչել բնակավայրի հողատարածքի վրա, որտեղ հիմնադրվել էին նաև հինգ այլ հայկական փոքրիկ խուտորներ, որոնց թվում էր նաև Աշխատանքը։ Նշված գյուղերում բնակչության աճի արդյունքում և բնակավայրի մեծանալուն զուգընթաց, նպատակ է դրվել կառուցել դպրոց, մանկապարտեզ, ակումբ և բուժկայան։ 1925 թվականի հոկտեմբերի 8-ին, բնակիչների որոշմամբ գյուղն անվանափոխվել է և դարձել Հայկաձոր[3]։
Ներկայումս գյուղն ունի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, ակումբ և բուժկայան։ Գործում է հայկական «Աղբյուր» պարի խմբակը, որը ելույթներ է ունենում Կրասնոդարի երկրամասում նշվող հայկական տոնախմբությունների, ինչպես նաև մունիցիպալ կազմավորման կողմից նշվող զանգվածային արարողությունների ժամանակ։ Պարի խմբակը ելույթներ է ունենում ազգային տարազով, ունի իր մեծածավալ պարացանկն ու երգացանկը։
Գյուղում գտնվում է նաև «Արին-Բերդ» հայկական մշակութային կենտրոնը։ Դա մշակութային համալիր է, որը ներառում է ռեստորան, հանդիսությունների սրահ, սրճարան, հայկական շուկա, ելույթների համար նախատեսված բացօթյա սրահ։ Համալիրը կառուցվել է 2008 թվականին՝ գյուղի 100-ամյա հոբելյանի տոնակատարության շրջանակներում։ Այն կառուցված է Տիգրան Մեծի ժամանակների ոգով, իսկ մուտքի մոտ հյուրերին դիմավորում են սեպուհների և ազատների ոճով հագնված աշխատակիցները։ Համալիրում, հայկական տոների առիթով մշտապես իրականացվում են տոնախմբություններ, ինչպես նաև կազմակերպվում են ցուցահանդեսներ։ Ելույթներ են ունենում նաև հայկական մշակութային համույթներն ու խմբերը։
1997 թվականին գյուղում կառուցվել է հայկական եկեղեցի (Սուրբ Սարգիս), որտեղ տեղադրված է նաև խաչքար։ Յուրաքանչյուր տարի, մայիսի վերջին կիրակի օրը, նշվում է «Խաչքարի օրը»։
2016 թվականին կառուցվել է նաև մեկ այլ եկեղեցի (Սուրբ Գևորգ)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.