Վիքիմեդիայի նախագծի ցանկ From Wikipedia, the free encyclopedia
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է իր ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը՝ նպատակ ունենալով ապահովել ամբողջ աշխարհում ոչ նյութական մշակութային ժառանգության ավելի լավ պաշտպանությունը և բարձրացնել դրանց կարևորության մասին իրազեկումը[1]։ Ոչ նյութական մշակութային ժառանգությունը հանրության, խմբերի, որոշ դեպքերում առանձին անձանց կողմից որպես իրենց մշակութային ժառանգության մաս ճանաչված, կենցաղում հաստատուն տեղ զբաղեցնող սովորույթների, ավանդույթների, ծեսերի, պատկերացումների ու արտահայտման ձևերի, գիտելիքների ու հմտությունների, ինչպես նաև դրանց առնչվող գործիքների, առարկաների, ստեղծագործությունների և մշակութային տարածքների ամբողջությունն է։
Ցանկում ներառված օբյեկտները համարվում են մարդկության ոչ նյութական ժառանգության նշանակալի բաստիոններ, ինչը համաշխարհային ասպարեզում ոչ նյութական ժառանգության բարձրագույն կոչումն է։
Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկն ըստ ոլորտների վերցված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության կայքից[2]։
հոդված | նկարագիր | ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՈՆՄԺԱ ցանկում | ՎՏ տարր | |
---|---|---|---|---|
1 | Սասնա ծռեր | էպոս /ժողովրդական տարածված անուններն են «Սասունցի Դավիթ», «Ջոջանց տուն», «Քաջանց տուն», «Սասնա փահլևաններ»/2012 թվականի «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում |
2012 թ-ից[3] |
|
2 | Քոչարի | Քոչարի, ավանդական խմբապար»-ը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում |
2017 թ-ից[4] |
|
3 | Յարխուշտա | պար | ||
4 | Բատոլա | ծիսական-հարսանեկան պարերգ | ||
5 | Թամզարա | պար | ||
6 | Կռունկ | երգ | ||
7 | Գացեք, տեսեք | երգ | ||
8 | Աշուղական սիրավեպ | երաժշտապատմողական, երաժշտաբանաստեղծական արվեստ | ||
9 | Թառ և թառագործություն | ավանդական երաժշտական մշակույթ, կատարողական արվեստ, նվագարանագործություն | ||
10 | Սահարի | ավանդական երաժշտական մշակույթ, նվագարանային կատարողական արվեստ, ծիսական երաժշտություն | ||
11 | Դուդուկը և դրա երաժշտությունը | ավանդական երաժշտական մշակույթ, կատարողական արվեստ, նվագարանագործություն, 2008 թվականին «Դուդուկն ու նրա երաժշտությունը» (ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում |
2008 թ-ից[5] |
|
12 | Քանոն | երաժշտական նվագարան (ավանդական երաժշտական մշակույթ, կատարողական արվեստ, նվագարանագործություն | ||
13 | Լավաշ | ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները, 2014 թվականին «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում |
2014 թ-ից[6] |
|
14 | Գաթայի պատրաստումը և մշակութային դրսևորումները | |||
15 | Մրգից օղիների պատրաստում | մրգերի վերամշակում | ||
16 | Մածունի պատրաստման ու կիրառման ավանդույթ | |||
17 | Գինեգործություն | խաղողի վերամշակում | ||
18 | Կուրկուտ ծիսական ուտեստի ավանդույթը Կապանում | |||
19 | Արքայանարնջի և թզի չրերի պատրաստման ավանդույթը Մեղրիում | մրգերի վերամշակում | ||
20 | Շիրակի մարզի չեչիլ և հյուսած պանիրների պատրաստման ավանդույթ | |||
21 | Քյավառի փախլավայի պատրաստման և կիրառման ավանդույթ | |||
22 | Ճախաթթվի պատրաստում | |||
23 | Ավանդական հարսանեկան ծիսակատարություն | Հայկական ավանդական հարսանեկան ծիսակատարություն | ||
24 | Խավիծ | կնոջ ծննդաբերության հետ կապված սովորույթ | ||
25 | Կատիկի բարձրացում | երեխայի ծննդյան և հասունության` մանկան խնամքի հետ կապված սովորույթ | ||
26 | Թաղման ծես | Հայկական թաղման ծես | ||
27 | Եզդիների հարսանեկան ծես | Եզդիների հարսանեկան ծես | ||
28 | Տարեհացի խորհրդանշանային կիրառում և նախշազարդում | |||
29 | Վայրի բույսերի և պտուղների հավաքչության ավանդույթը ՀՀ Տավուշի մարզի համայնքներում | |||
30 | Սար գնալ. հեռագնա անասնապահության մշակույթի ավանդույթը ՀՀ Տավուշի մարզում | |||
31 | Ավանդական դարբնություն | |||
32 | Խաչքարագործության վարպետություն | 2010թ. «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում |
2010 թ-ից[7] |
|
33 | Ժանեկագործություն | դեկորատիվ-կիրառական արվեստ, գեղարվեստական գործվածք | ||
34 | Թոնրի պատրաստման և կիրառման ավանդույթ | |||
35 | Ավանդական գորգագործություն | դեկորատիվ-կիրառական արվես | ||
36 | Ասեղնագործություն | |||
37 | Հայաստանի սիրիահայ համայնքի ասեղնագործական մշակույթ | |||
38 | Սուրբ Սարգսի տոն | |||
39 | Տերընդեզ | |||
40 | Վարդավառ | |||
41 | Համբարձման տոն | «Վիճակ» ժողովրդական և եկեղեցական տոն | ||
42 | Սուրբ Հարության տոն | «Զատիկ», «Սուրբ Զատիկ», ժողովրդական և եկեղեցական տոն | ||
43 | Նոր տարի տոն | |||
44 | Մուսա լեռան տոնակատարություն | |||
45 | Ասորիների Նոր տարվա տոնակատարություն | |||
46 | ՀՀ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի Սուրբ Թևաթորոսի պաշտամունք | |||
47 | ՀՀ Արագածոտնի մարզի Քասախ գյուղի Թուխ Մանուկի պաշտամունք | |||
48 | Փայտե հմայիլի պատրաստման և կիրառման ավանդույթ | |||
49 | Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացություն | ժողովրդական հավատալիք, տոն, քրիստոնեական ուխտագնացություն, 2020 թվականի «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում | 2020 թ-ից[8] | |
50 | Տոհմածառ | ազգի պատմության, տոհմի ծագման հետ կապված հիշողության, երևույթների, դեպքերի, գործընթացների խորհրդանիշ | ||
51 | Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները | 2019 թվականի «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում |
2019 թ-ից[9] |
այաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկն ըստ ոլորտների վերցված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության կայքից[10]։
հոդված | նկարագիր | ՎՏ տարր | |
---|---|---|---|
1 | Կարոս խաչ | կրոնական վիպերգ | |
2 | Լարախաղացություն (փահլևանի խաղեր)) | ծիսական պար | |
3 | Վիճակի երգեր | ժողովրդական բանահյուսություն, ժողովրդական տոներ | |
4 | Ավետիս | երաժշտա-բանաստեղծական ժանր, ժողովրդական բանահյուսություն | |
5 | Պարկապզուկ (տիկ) | ժողովրդական նվագարանային արվեստ | |
6 | Ուդ | ժողովրդական նվագարանային արվեստ | |
7 | Քամանի և քեմանո | ժողովրդական նվագարանային արվեստ | |
8 | Խաչբուռ | բնության և տնտեսության զարգացման մասին պատկերացումներ, ժողովրդական տոներ | |
9 | Բարեկենդան | ||
10 | Որդան կարմիր. հայկական որդանին առնչվող ավանդական գիտելիքներ, հմտություններ և փորձառություն | հայկական որդանին առնչվող ավանդական գիտելիքներ, հմտություններ և փորձառություն | |
11 | Գյումրվա կլկլան | մուշուրբա | |
12 | Թաղիքագործություն | ավանդական արհեստ | |
13 | Շուլալ կարպետ | ավանդական արհեստ | |
14 | Հազարաշեն | ժողովրդական ճարտարապետություն | |
15 | Ստվերների տիկնիկային թատրոն | ||
16 | Կոխ ըմբշամարտ | մարտախաղ | |
17 | Ավանդական ձիախաղեր | ||
18 | Գինու կարասի կիրառման ավանդույթ | խաղողի վերամշակում | |
19 | Հայաստանի հույն ազգաբնակչության պոնտիերեն բարբառ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.