ջրի անոթ, բաժակ From Wikipedia, the free encyclopedia
Գյումրվա կլկլան (մուշուրբա), մետաղյա ջրխմիկ, որը պատրաստվում է մետաղի տարբեր տեսակներից, այդ թվում՝ ոսկուց և արծաթից։ Կլկլան ջրխմիկը դարձել է Գյումրու քաղաքային մշակույթի խորհրդանիշներից։
19-20-րդ դարերում հայերն իրենց կենցաղում ջուր խմելիս գործածել են պղնձե ջրխմիկներ (ջուր խմելու աման)։ Պղնձե ջրխմիկները արտաքին ձևով բաժանում են երկու մեծ խմբի՝
Եթե ջրխմիկ մուշուրբայի մետաղ է ընտրվում պղինձը կամ լատունը, զոդանյութը պետք է պարունակի արծաթ, որպեսզի ամուր զոդվի, միացումները լինեն հարթ։
Դասական մուշուրբան նախշազարդ չէ, հատակին դրվում է պատրաստող վարպետի կնիքը` անվան սկզբնատառերով։
Գյումրեցի Ցոլակ Կոշտոյանը մուշուրբայի գեղարվեստական տեսքի համար Գյումրվա ավանդական զարդամոտիվներ է մշակել։ Վարպետ Ցոլակի տոհմը զբաղվել է արծաթագործությամբ։ Կոշտոյանների տոհմի չորրորդ սերնդի Վարպետ Ցոլակը կերտել է արծաթաջուր և ոսկեջուր մուշուրբաներ՝ որպես հուշանվերներ, դրանք չեն կիրառվում կենցաղում։
1895-1896 թվականներին Էրզրումից Ալեքսանդրապոլ է գաղթել պղնձագործ Ժամկոչյանների գերդաստանը։ Ժառանգներից Սուրեն Ժամակոչյանը Ալեքսանդրապոլի առաջին կլկլան-ջրխմիկ պատրաստողն էր, արհեստը ժառանգել էր պապերից և փոխանցել որդուն՝ Էդուարդ Ժամակոչյանին։ Վարպետ Սուրենն է առաջին անգամ կերտել մուշուրբայի հատակի կիսագնդաձև ներդիրը, որի վրա գտնվող զուգահեռ 2 անցքերի շնորհիվ ջուր խմելիս առաջանում է հատուկ ձայն, հենց այս ձայնի շնորհիվ են ջրխմիկը գյումրեցիները անվանել կլկլան[2]։ Վապետը պատմել է, որ իր պապը՝ Միլիտոսը, Ալեքսանդրապոլում արհեստանոց և խանութ է ունեցել, սակայն այժմ ջրխմիկի հումքը հայթայթելու հարցում կան դժվարություններ և մտավախություն, որ տարիներ անց մուշուրբան կդառնա պակաս հետաքրքիր հանրության համար։ ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի որոշմամբ՝ ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվեց մուշուրբայով՝ որպես վերացող մշակութային արժեք։
Մուշուրբա ջրխմիկը հատուկ է Շիրակի պատմազգագրական շրջանին։ Ըստ Հր.Աճառյանի՝ մուշուրբա բառը արաբերենից փոխառություն է։ Պոլսի բարբառում հանդիպում է «մօռշուփա», իսկ Վանի բարբառում՝ «մուշուրբա» ձևերը, ինչը նշանակում է «ջրի թիթեղյա ըմպանակ»[3]։
Ռուս-թուրքական պատերազմի հետևանքով, ապա 1915 թվականի հայոց Մեծ եղեռնից հետո Ալեքսանդրապոլ գաղթած հայերն իրենց հետ բերել էին նաև հարուստ մշակույթը։ Կարինից, Կարսից եկած արհեստավորների շնորհիվ Ալեքսանդրապոլում 20-րդ դարասկզբին կար շուրջ 100 արհեստ[4]։ Ծաղկում էր մետաղագործությունը, պղնձագործ վարպետները պատրաստում էին կենցաղային բազմապիսի իրեր, որոնցից մուշուրբան դարձել է Ալեքսանդրապոլի մշակութային խորհրդանիշներից։
Մեկ ավանդական մուշուրբա պատրաստելու համար պետք է 8 ժամ։ Վարպետի հմտության չափորոշիչ է մուշուրբայի իրանը թիթեղի մեկ կտորից պատրաստելը։ Հումքը տարբեր է՝ պղինձ, արույր, մելքիոր, արծաթ, ոսկի։
Մուշուրբա պատրաստելիս վարպետները կիրառում են կռման, զոդման, դրվագման, փորագրման, կոկման ու փայլեցման տեխնիկաները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.