Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը ծնվել է 1906 թվականին՝ Խաչիսար (Չարդախլու) գյուղում։ Սովորել է ծննդավայրի դպրոցում, 1925 թվականին ընդունվել է Երևանի Մյասնիկյանի անվան ռազմական դպրոց։ 1938 թվականին նշանակվել է գնդի հրամանատարի տեղակալ (Լենինգրադ), մասնակցել է ֆիննական պատերազմին, ծառայել Կովկասյան ռազմական օկրուգում՝ որպես գնդի հրամանատար։ 1941-1942 թթ. մասնակցել է Վիտեբսկ, Սմոլենսկ, Ելնյա քաղաքների, Հարավային ռազմաճակատի գործողություններին։ Եղել է մեքենայացված կորպուսի բրիգադի հրամանատար։ Դնեստրի գետանցման ժամանակ, հրամանատարական հմուտ գործողությունների համար (1944), արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Պատերազմից հետո ավարտել է ռազմական ակադեմիան (1948)։ 1956 թվականի նոյեմբերին, ղեկավարել է Հունգարիա ներխուժած խորհրդային բանակի 38-րդ տանկային դիվիզիան՝ որը ներխուժել էր Բուդապեշտ Հունգարական հակակոմունիստական հեղափոխությունը ճնշելու նպատակով։ Եղել է Օդեսայի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, զրահատանկային զորքերի ակադեմիայի պետ, ԽՍՀՄ տանկային զորքերի պետ։ 1975 թ. նրան շնորհվել է զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչում։ Վախճանվել է 1977 թվականին, Մոսկվայում։
Նրա պատվին անվանվել է փողոց մայրաքաղաք ԵրևանիԱվան վարչական շրջանում։ 2016 թվականի մայիսի 23-ին, տեղադրվել է Մարշալ Բաբաջանյանի արձանը համանուն փողոցի կից գտնվող այգու տարածքում[4]։
«ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայության համար» 3-րդ աստիճանի շքանշան (1975)
Մեդալներ
Համազասպ Բաբաջանյանին անվանում էին «Ծիտիկ», «Լեռնային արծիվ», «Երկաթե սև գեներալ» և «Սև վագր»[5]։
ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանը գրեթե բոլոր խնջույքներին առաջինը Բաբաջանյանի կենացն էր խմում[5]։
Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո Համազասպ Բաբաջանյանը Գերմանիայում ծառայել է իբրև բանակի շտաբի պետ, այնուհետև`հրամանատար[5]։
Բաբաջանյանին է պատկանում հետևյալ խոսքը. «Թո՛ւյլ տվեք, և ես կվերադարձնեմ Արևմտյան Հայաստանը»[5]։
1970 թվականին նկարահանվել է «Հանդիպում մարշալի հետ» վավերագրական կինոնկարը նրա` Երևան կատարած այցի մասին[5]։
Бабаджанян А. Х.Дороги победы / Литературная запись Я. Садовского.— М.: Молодая гвардия, 1972.— 287с.— 150 000 экз.[6]
Бабаджанян А. Х. Танковые рейды 1941—1945. — М.: Яуза; Эксмо, 2009.
Бабаджанян А. Х. Детство и отрочество [литературная обработка: Лариса Бабаджанян]. — Ереван: Зангак, 2012. — 151 с.
Бабаджанян А. Х., Попель Н. К., Шалин М. А., Кравченко И. М. Люки открыли в Берлине: Боевой путь 1-й гвардейской танковой армии. — Москва: Воениздат, 1973.
Бабаджанян А. Х. Бронетанковые и механизированные войска. // Военно-исторический журнал. — 1975. — № 5. — С.64-70.
Գիրքը հետագայում վերահրատարակվել է 1975 և 1981 թվականներին։
Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1987. — Т. 1 /Абаев — Любичев/. — 911 с. — 100 000 экз. — ISBN отс., Рег. № в РКП 87-95382.
Коллектив авторов. Великая Отечественная: Комкоры. Военный биографический словарь / Под общей редакцией М. Г. Вожакина. — М.; Жуковский: Кучково поле, 2006. — Т. 2. — С. 101—103. — ISBN 5-901679-12-1.
Бабаджанян Амазасп Хачатурович // Советская военная энциклопедия в 8 томах. — М.: Воениздат,1976-1980,том 1,С.234.
Бабаджанян Амазасп Хачатурович // Великая Отечественная война 1941—1945: энциклопедия /главный редактор генерал армии, профессор М. М. Козлов и др. — М.: Советская энциклопедия, 1985.-C.73
Садовский Я. Г. Такая служба — побеждать. — М., Политиздат, 1983. (Герои Советской Родины)
Калашников К. А., Додонов И. Ю. Высший командный состав Вооружённых сил СССР в послевоенный период. Справочные материалы (1945—1975 гг.). Том 3. Командный состав танковых войск. Усть-Каменогорск: «Медиа-Альянс», 2017. — ISBN 978-601-7887-15-5. — С. 35—38.
Калашников К. А., Додонов И. Ю. Высший командный состав Вооружённых сил СССР в послевоенный период. Справочные материалы (1945—1975 гг.). Том 1. Усть-Каменогорск: «Медиа-Альянс», 2013. — ISBN 978-601-7378-16-5. — С. 20—22.
Арутюнян К. А. Главный маршал бронетанковых войск А. Х. Бабаджанян. — Ереван: Гитутюн, 2009. — 259 с.
Орлов Н. Г. Сталинская бронетанковая: из истории Военной академии бронетанковых войск. — Москва: Военное издательство, 2008.
Гетман А. Л. Главный маршал бронетанковых войск А. Х. Бабаджанян (К 70-летию со дря рождения). // Военно-исторический журнал. — 1976. — № 2. — С.50-53.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 188)։
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.